Միջանձնային հարաբերություններ

Միջանձնային հարաբերություններ, խմբային հոգեկան երևույթներ, որոնք առաջ են գալիս սոցիալական խմբի անդամների փոխադարձ ընկալման ու հաղորդակցության հետևանքով։ Կարելի է անվանել նաև ներխմբային հարաբերություններ։

Միջանձնային հարաբերությունների ամբողջությունը հանգեցնում է հատուկ երևույթի՝ ներխմբային կլիմայի ստեղծման։

Միջանձնային հարաբերությունների բնույթից է կախված (մասնավորապես) խմբի անդամների հոգեբանական համատեղելիությունը կամ անհամատեղելիությունը։

Գործունեության նպատակների ձեռքբերմանը նպաստող միջանձնային հարաբերությունների ստեղծումը խմբի կառավարման կարևորագույն նպատակներից մեկն է։

Տեսակներ խմբագրել

Ռոմանտիկ հարաբերություններ խմբագրել

Ռոմանտիկ հարաբերությունները սահմանվել են անհամար ձևերով՝ գրողների, փիլիսոփաների, գիտնականների և մեր օրերում հարաբերությունների խորհրդատուների կողմից։ Սիրո երկու հայտնի սահմանումներ են Սթերնբերգի «Սիրո եռանկյունի տեսությունը» և Ֆիշերի «Սիրո տեսությունը»։ Սթերնբերգը սերը սահմանում է մտերմության, կրքի և նվիրվածության տեսանկյունից, որոնք, ըստ նրա, տարբեր հարաբերություններում տարբեր մակարդակներում են գտնվում։ Ըստ Ֆիշերի՝ սերը կազմված է երեք փուլից. գրավչություն, ռոմանտիկ սեր և կապվածություն։

Աղբյուրներ խմբագրել

  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.