Միջազգային ֆինանսական կորպորացիա

Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՄՖԿ, անգլ.՝ International Finance Corporation, անգլ.՝ IFC), միջազգային ֆինանսական ինստիտուտ, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ

Միջազգային ֆինանսական կորպորացիա
Изображение логотипа
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1956
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Վերադաս կազմակերպությունՀամաշխարհային բանկի խումբ[1][2]
Կայքifc.org(անգլ.)

Ստեղծվել է 1956 թվականին զարգացող երկրներում մասնավոր ներդրումների կայուն հոսքը ապահովելու համար։

Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի նախագահը համարվում է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի նախագահը։ Օպերատիվ կառավարումը իրականացվում է գործադիր փոխնախագահի կողմից (2012 թվականից՝ Ջին Յոնգ Կայ)։

ՄՖԿ֊ի բաժնետերեր են 184 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ֊ն (23,65 % ձայն), Ճապոնիան (5,87 %), Ռուսաստանը (3,39 %)։

IFC֊ն կոորդինանցնում է իր գործունեությունը այլ կազմակերպությունների հետ, որոնք մտնում են Համաշխարհային բանկի խմբի կազմի մեջ, սակայն իրավաբանական և ֆինանսական առումներով համարվում է անկախ կազմակերպություն։

Գործունեություն խմբագրել

IFC֊ն իրականացնում է պարտքերի տրամադրում, կապիտալում բաժնեմասային մասնակցության ձևով ներդրումների տրամադրում, առաջարկում է կառուցվածքային ֆինանսավորում և ռիսկերի կառավարման ապրանքներ, ինչպես նաև ցուցաբերում է խորհրդատվական ծառայություններ զարգացող երկրներում մասնավոր ոլորտի աճին նպաստելու համար։ Ի տարբերություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ IFC֊ն պետական երաշխավորություններ տվյալ միջոցների վերաբերյալ չի պահանջում։

IFC միջոցների աղբյուրներ են անդամ երկրների ներդրումները, միջազգային ֆինանսական շուկայում պարտատոմսերի թողարկումը և իր գործառնությունների իրականացումից ստացված եկամուտները։

2005 թվականին IFC֊ն մասնակցել է աշխարհում 3316 նախագծերի՝ ընդհանուր $49,4 միլիարդ արժեքով ($2,1 միլիարդ)։

2005 թվականին կորպորացիայի տոկոսային եկամուտը կազմել է $1,19 միլիարդ (2004 թվականին՝ $796 միլիոն), ուղղակի ներդրումներից եկամուտը՝ $1,4 միլիարդ ($658 միլիոն), մաքուր շահույթը՝ $2,015 միլիարդ ($993 միլիոն)։ 2005 թվականին ՄԻջազգային ֆինանսական կորպորացիաների ակտիվների չափը կազմել է $39,6 միլիարդ ($32,4 միլիարդ 2004 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Егоров А. В. «Международная финансовая инфраструктура», М.: Линор, 2009. ISBN 978-5-900889-28-3
  • Моисеев А. А. «Международные финансовые организации: правовые аспекты деятельности», М.: Омега-Л, 2006. ISBN 5-98119-503-7
  • Красавина Л. Н., Былиняк С. А., Смыслов Д. В. «Международные валютно-кредитные и финансовые отношения», 2003, ISBN 978-5-297-02117-4

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային ֆինանսական կորպորացիա» հոդվածին։