Միչիգանի պետական համալսարան

Միչիգանի պետական համալսարան (անգլ.՝ Michigan State University, MSU), պետական համալսարան ԱՄՆ - ում[17]։

Միչիգանի պետական համալսարան
Изображение логотипа
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, հողադրամաշնորհային համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված էփետրվարի 12, 1855
Ընդհանուր անձնակազմ6100 մարդ
ԱնդամակցությունՕուկ Ռիջի համալսարանների միություն, ORCID[1][2], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[3], Dryad?[4], ArXiv[5], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[6][7], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], National Humanities Alliance?[10], Open Education Network?[11], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[12], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[13], Հետազոտական գրադարանների կենտրոն[14] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[15]
Երկիր ԱՄՆ[16]
Կայքmsu.edu(անգլ.)
Միչիգանի պետական համալսարան (ԱՄՆ)##
Միչիգանի պետական համալսարան (ԱՄՆ)
Միչիգանի պետական համալսարան, ԱՄՆ
 Michigan State University Վիքիպահեստում

Գտնվում է Իստ - Լանսինգեում, Միչիգան նահանգում[18]։ Հիմնադրվել է 1855 թվականին։ Դասերը սկսվել են 1857 թվականի մայիսին՝ երեք շենքերում։ Այդ պահին համալսարանն ուներ 5 դասախոս և 63 ուսանող։ 2010 թվականին համալսարանում աշխատում էին շուրջ 4900 դասախոս և սովորում էին 47131 ուսանող (36058 բակալավր, 11073 մագիստրոս և ասպիրանտ), այդ թվում 5351 արտասահմանցի ուսանող 130 երկրներից, որից 24-ը Ռուսաստանից։

Համալսարանում գործում է մոտ 200 ակադեմիական ծրագիր[19]։ Միջուկային ֆիզիկայի, ճարտարագիտության, քաղաքագիտության, բիզնեսի, լրագրության, կրթության և օսթեոպատիայի[20] ծրագրերը ԱՄՆ - ում համարվում են լավագույններից։

Համալսարանական քաղաքը (կամպուս) զբաղեցնում է 21 կմ² տարածք, որտեղ տեղակայված են 556 շենք` 100 ուսումնական, 131 գյուղատնտեսական, 166 բնակելի և 42 սպորտային։ Փողոցների երկարությունը կազմում է 42 կմ, իսկ մայթերինը` 160 կմ²։ Գարնանային և աշնանային սեմինարների ժամանակ համալսարանի տարածքում գործում են 7 ավտոբուսային երթուղիներ։ Համալսարանը ունի նաև իր առանձին ոստիկանությունը և բժշկական կենտրոնը։

2007 թվականին համալսարանը իր մասնաճյուղը բացեց Դուբայում։

Համալսարանը ունի տղամարդկանց 12 և կանանց 13 սպորտային թիմեր։ Բոլորը, բացի հոկեյի թիմից, կրում են «Սպարտացիներ» (անգլ.՝ Spartans) անունը։ Նրանցից առավել հայտնի են տղամարդկանց ամերիկյան ֆուտբոլի, հոկեյի և վազքի թիմերը։

Նախագահներ խմբագրել

  • Ջոզեֆ Ռայկելոն Ուիլյամս (1857 - 1859)
  • Լյուիս Ֆիսկե (1859 - 1862)
  • Տեոֆիլուս Էբբոտ (1862 - 1885)
  • Էդվին Ուիլլիտս (1885 - 1889)
  • Օսկար Կլուտե (1889 - 1893)
  • Լյուիս Գորդոն (1893 - 1895)
  • Ջոնաթան Սնայդեր (1896 - 1915)
  • Ֆրենկ Կեդզի (1915 - 1921)[21]
  • Դեվիդ Ֆրայդեր (1922 - 1923)
  • Քենոն Բատերֆիլդ (1924 - 1928)
  • Ռոբերտ Սիդեյ Շոու (1928 - 1941)
  • Ջոն Ալֆրեդ Խաննա (1941 - 1969)
  • Վոլտեր Ադամս (1969 - 1970)[22]
  • Քլիֆտոն Ուորտոն (1970 - 1978)[23]
  • Էդգար Խառդեն (1978 - 1979)
  • Մորիս Սեսիլ Մակկեյ (1979 - 1985)[24]
  • Ջոն Դի Բյադջո (1985 - 1992)
  • Գորդոն Գաեր (1992 - 1993)
  • Մ. Պիտեր Մակֆերսոն (1993 - 2004)
  • Լու Աննա Սիմոն (2005 - )

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ORCID — 2012. — ed. size: 11496507
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://www.cossa.org/members/
  4. https://datadryad.org/stash/our_community
  5. Our Members / Tier 6
  6. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  7. https://www.aau.edu/who-we-are/our-members
  8. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  9. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  10. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  11. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  12. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  13. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  14. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  15. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  16. Global Research Identifier Database — 2015.
  17. https://www.unipage.net/ru/10523/michigan_state_university. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. https://tonkosti.ru/%D0%9C%D0%B8%D1%87%D0%B8%D0%B3%D0%B0%D0%BD. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. https://msu.edu/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. https://www.euosteopatia.es/que-es-la-osteopatia/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. https://www.findagrave.com/memorial/130662573/frank-stewart-kedzie. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. https://www.peoples.ru/science/economy/walter_adams/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  23. https://onthebanks.msu.edu/Exhibit/162-567-22/president-clifton-r-wharton-jr/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  24. https://msutoday.msu.edu/news/2018/maurice-cecil-mackey-jr-msus-16th-president-dies/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչիգանի պետական համալսարան» հոդվածին։