Միչել (ֆուտբոլիստ)

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Միգել Գոնսալես Մարտին դել Կամպո (իսպ.՝ José Miguel González Martín del Campo, առավել հայտնի է որպես Միչել, մարտի 23, 1963(1963-03-23)[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հիմնականում Մադրիդի «Ռեալում» (ավելի քան տասը տարի)՝ հասնելով թիմային և անհատական մեծ հաջողությունների։ Իսպանիայի հավաքականում խաղացել է 1985 թվականից մինչև 1992 թվականը՝ խփելով մոտ 70 գոլ, ինչպես նաև հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի երկու առաջնությունների (1990 թվականին խփել է չորս գոլ) և Եվրոպայի մեկ առաջնության։ 2005 թվականին սկսել է աշխատել որպես մարզիչ, մասնավորապես «Օլիմպիակոսը» նրա գլխավորությամբ երկու անգամ հաղթել է Հունաստանի Սուպերլիգայում։

Միչել
իսպ.՝ Míchel
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1963(1963-03-23)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1982-1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 108 (25)
1982-1996 Իսպանիա Ռեալ Մադրիդ 404 (97)
1996-1997 Մեքսիկա Ատլետիկո 34 (9)
1982-1997 Ընդհանուր 546 (131)
Ազգային հավաքական
1985 - 1992 Իսպանիա Իսպանիա 66 (21)
Մարզչական կարիերա
2005-2006 Իսպանիա Ռայո Վալեկանո
2006-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա
2009-2011 Իսպանիա Խետաֆե
2012-2013 Իսպանիա Սևիլյա
2013-2016 Հունաստան Օլիմպիակոս
2015-2016 Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)
2017-2018 Իսպանիա Մալագա
2019— Մեքսիկա ՈՒՆԱՄ Պումաս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Միչելը ծնվել է 1963 թվականի մարտի 23-ին Մադրիդում, ֆուտբոլիստի ընտանիքում, որը ստիպված է եղել հեռանալ սպորտից 27 տարեկանում՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ Տասներեք տարեկանում Միչելը միացել է Մադրիդի «Ռեալին»[2]՝ կարճ ժամանակում աչքի ընկնելով իր տեխնիկական և ֆիզիկական ունակություններով[3]։ Նա սկսել է խաղալ առաջին թիմում՝ 1981-82 թվականների մրցաշրջանում մասնակցելով մեկ հանդիպման՝ 1982 թվականի ապրիլի 11-ին կայացած «Կաստելիոն» ակումբի դեմ արտագնա հաղթական խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով։

Լինելով հայտնի La Quinta del Buitre խմբի անդամ (Էմիլիո Բուտրագենիոյի, Միգել Պարդեզայի, Ռաֆայել Մարտին Վասկեսի և Մանուել Սանչիսի հետ)[2][4]՝ Միչելը երբեք չի խաղացել Լա Լիգայում 31 խաղից պակաս 1985 թվականից մինչև 1994 թվականը։ 1984 թվականին «Կաստիլիային» օգնել է նվաճել երկրորդ դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը, կարևոր դեր է խաղացել մայրաքաղաքային ակումբի նվաճումների մեջ, որոնք ներառում էին վեց հաղթանակ լիգաներում ՈՒԵՖԱ-ի երկու հաջորդական գավաթներ։ Նա բացել է հանդիպման հաշիվը 1985 թվականի եզրափակչում՝ «Վիդեոտոնի» խաղում[2]։

1989 թվականին Միխելը հայտարարել էր, որ իտալական կողմի հետ պայմանագիր կնքելուց հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից», սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել, և նա այնտեղ մնաց մինչեւ 1996 թվականը։ Իր նախավերջին մրցաշրջանում նա ստացել է ծնկի ծանր վնասվածք, որի պատճառով չի խաղացել է մի քանի ամիսների ընթացքում[2], սակայն կարողացել է կրկին խաղալ՝ հանդես գալով մեքսիկական «Ատլետիկո Սելայա» ակումբում։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 1997 թվականին[3]։

Միջազգային խմբագրել

Միշելն Իսպանիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1985 թվականի նոյեմբերի 20-ին Ավստրիայի հավաքականի դեմ խաղում[5]։ Հավաքականի կազմում անցկացրել է 66 խաղ և դարձել 21 գոլի հեղինակ (բաց թողնելով միայն մեկը վնասվածքի պատճառով)[6]։ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 1986[7] և 1990 թվականների աշխարհի առաջնություններին (որտեղ նա հեթ-տրիկ է խփել Հարավային Կորեայի թիմի դեմ խաղում[8], և իրացրել 11 մետրանոց հարվածը Բելգիայի դեմ խաղում)[9]։ Նա ազգային հավաքականում իր կարիերան ավարտեց 29 տարեկանում, այն բանից հետո, երբ թիմը ղեկավարում էր Խավիեր Կլեմենտեն, ով հրաժարվեց Միշելի ծառայություններից։

Խավիեր Կլեմենտեի՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուց կարճ ժամանակ անց Միչելը համարվել է նրա պահանջներին ոչ հարմար և այլևս երբեք չի հրավիրվել հավաքական, թեև նա ընդամենը 29 տարեկան էր[10]։

Մարզչական կարիերա խմբագրել

2005 թվականին Միչելը գլխավորել է իր առաջին ակումբը` «Ռայոն» երրորդ դիվիզիոնից։ Դրանից առաջ նա աշխատել է որպես մեկնաբան և վարել է սյունակ «As» թերթում։ Ակնկալվում էր, որ ակումբը կտեղափոխվի երկրորդ դիվիզիոն, բայց նա գրավել է միայն հինգերորդ տեղը։ 2006 թվականին Միչելը գլխավորել է «Ռեալի» երկրորդ կազմը՝ «Կաստիլյան», ինչպես նաև նշանակվել է հիմնական ակումբի մարզչական բազայի ղեկավար։

2009 թվականի ապրիլի վերջին փոխարինել է Վիկտոր Մունյոսին՝ դառնալով «Խետաֆեի» գլխավոր մարզիչ, օգնել է ակումբին խուսափել Պրիմերայից դուրս մնալուց, ինչից հետո պայմանագիր է կնքել 2 տարի ժամկետով։ «Խետաֆեում» Միչելի գլխավորությամբ ելույթ է ունեցել նրա որդին՝ Ադրիանը, որը «Ռեալի» դպրոցի սան էր։

2012 թվականի փետրվարի 7-ին Միչելը դարձել է իսպանական «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Մարսելինո Գարսիա Տորալին, որն ազատվել էր իր պաշտոնից անբավարար արդյունքների պատճառով[11][12]։ Պայմանագիրն ստորագրվել է մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանի համար երկարաձգման հնարավորությամբ[13]։ 2013 թվականի հունվարի 14-ին Միչելն աշխատանքից հեռացվել է թիմի անբավարար արդյունքների պատճառով (Իսպանիայի 2012/13 մրցաշարի 19-րդ տուրից հետո 13-րդ տեղը)[14]։

2013 թվականի փետրվարի 4-ին նշանակվել է հունական «Օլիմպիակոս» (Պիրեյոս) ակումբի գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է 2,5 տարի ժամկետով[15][16]՝՝ մինչև 2015 թվականի հունիս[17]։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Անտոնիոս Նիկոպոլիդիսին։ Մարզչական առաջին 18 ամիսների ընթացքում Միչելը հաղթել է երկու ազգային առաջնություններում և 2013 թվականի Հունաստանի գավաթի խաղարկությունում[18]։ 2015 թվականի հունվարի 6-ին Միչելը հեռացել է հունական ակումբից, երբ թիմը դեռ հանդես էր գալիս Եվրոպայի լիգայում և միայն մեկ միավորով ետ էր մնում ՊԱՕԿ-ից ներքին մրցակցությունում[19]

2015 թվականի օգոստոսի 19-ին Միչելը գլխավորել է Մարսելի «Օլիմպիկը»՝ փոխարինելով Մարսելո Բյելսին։ Նա հեռացվել է հաջորդ տարվա ապրիլի 19-ին իր վարքի համար, իսկ թիմն զբաղեցրել է 15-րդ հորիզոնակնաը Լիգա 1-ում[20]։

2017 թվականի մարտի 7-ը դարձել է «Մալագայի» երրորդ մենեջերը Խուանդե Ռամոսից և Մարսելո Ռոմերոյից հետո։ Նա պայմանագիր է կնքել մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[21], սակայն նույն թվականի հունվարի 13-ին, երբ նրա թիմը վերջին տեղում էր, նա ազատվել է իր պաշտոնից[22]։

2019 թվականի մայիսի 20-ին Միչելը աշխատանքի է անցել Մեքսիկայի MX լիգայի «Ունիվերսիդադ Նասիոնալ» ակումբում[23]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

«Ռեալ Մադրիդ»

Որպես մարզիչ խմբագրել

«Ռեալ Մադրիդ Կաստիլիա»
  • Սեգունդա Բ-ի հաղթող – 2004/05
«Օլիմպիակոս»
  • Հունաստանի Սուպերլիգայի հաղթող – 2012/13, 2013/14, 2014/15
  • Հունաստանի գավաթակիր – 2012/13

Անհատական խմբագրել

  • Լա Լիգայի իսպանացի տարվա խաղացող – 1986
  • ՖԻՖԱ աշխարհի առաջնության բրոնզե մարզակոշիկ – 1990
  • Ballon d'Or – 1987 (4-րդ տեղ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Real Madrid fans biography (իսպ․)
  3. 3,0 3,1 Real Madrid biography Արխիվացված 6 Մայիս 2009 Wayback Machine (իսպ․)
  4. «La Quinta entra en los 50» [The Cohort hits 50]. El Mundo (իսպաներեն). 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. «0–0: Nos congelamos todos» [0–0: We all froze] (PDF). Mundo Deportivo (իսպաներեն). 1985 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  6. José Miguel Martín González del Campo, ‘Míchel’ – International Matches; at RSSSF
  7. «Del utillero falangista al positivo de Calderé: nuestro Mundial 86 en diez episodios» [From the falangista kit man to Calderé's positive: our 86 World Cup in ten episodes]. El Confidencial (իսպաներեն). 2016 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Victoria para la rehabilitación» [Win for rehabilitation]. Mundo Deportivo (իսպաներեն). 1990 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
  9. «¡España, campeona de grupo!» [Spain, group champions!]. Mundo Deportivo (իսպաներեն). 1990 թ․ հունիսի 22. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Clemente y Michel, cara a cara» [Clemente and Michel, face to face]. Mundo Deportivo (իսպաներեն). 2012 թ․ մարտի 10. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. «El Sevilla destituye a Marcelino» (իսպաներեն). Sitio oficial del Sevilla Fútbol Club. 6.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  12. «FC Sevilla entlässt Trainer Marcelino» (գերմաներեն). transfermarkt.de. 6.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Michel ya es entrenador del Sevilla FC» (իսպաներեն). Sitio oficial del Sevilla Fútbol Club. 7.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
  14. «Míchel es destituido y deja paso Emery, que firma hasta junio de 2014» (իսպաներեն). Sitio oficial del Sevilla Fútbol Club. 14.01.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  15. «Εποχή Μίτσελ στον Ολυμπιακό» (հունարեն). Επίσημη ιστοσελίδα της ΠΑΕ Ολυμπιακός. 4.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Míchel zu Olympiakos Piräus» (գերմաներեն). transfermarkt.de. 5.02.2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  17. «Michel ficha por el Olympiacos griego» [Michel signs for Greece's Olympiacos]. Mundo Deportivo (իսպաներեն). 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  18. «El Olympiacos de Míchel logra el doblete tras ganar la Copa» [Míchel's Olympiacos get double after winning Cup]. Diario AS (իսպաներեն). 2013 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  19. «Olympiakos decide to sack manager Michel after less than two years». ESPN FC. 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  20. «Marseille sack coach Michel over 'behaviour concerns' ahead of French Cup semi-final». Daily Mail. 2016 թ․ ապրիլի 19. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  21. «Míchel, nuevo entrenador del Málaga» [Míchel, new Málaga manager]. Marca (իսպաներեն). 2017 թ․ մարտի 7. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  22. «El Málaga se carga a Míchel» [Málaga oust Míchel] (իսպաներեն). El Desmarque. 2018 թ․ հունվարի 13. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
  23. «Míchel González: "El primer objetivo de Pumas es competir» [Míchel González: "Pumas' first goal is to compete]. Marca (իսպաներեն). 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչել (ֆուտբոլիստ)» հոդվածին։