Միշել Վեռն

ֆրանսիացի գրող

Միշել Ժան-Պիեր Վեռն (ֆր.՝  Michel Jean Pierre Verne, օգոստոսի 4, 1861(1861-08-04)[1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2] - մարտի 5, 1925(1925-03-05)[3][4], Տուլոն), հայտնի գրող Ժյուլ Վեռնի տղան է։ Հոր մահից հետո 1905֊1919 թվականներին Միշելը հրատարակել է մի քանի վեպեր հոր անվան տակ, որոնք սակայն այսօր համարվում են իր հեղինակայինը։

Միշել Վեռն
ֆր.՝ Michel Verne
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1861(1861-08-04)[1][2]
ԾննդավայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[2]
Մահացել էմարտի 5, 1925(1925-03-05)[3][4] (63 տարեկան)
Մահվան վայրՏուլոն
ԳերեզմանSaint Pierre Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունMettray Penal Colony?
Մասնագիտությունգրող, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան, մանկագիր, պրոդյուսեր, կինոռեժիսոր, արձակագիր և ռեժիսոր
ԱմուսինClémence-Thérèse Taton?[5] և Jeanne Reboul?
Ծնողներհայր՝ Ժյուլ Վեռն, մայր՝ Հոնորին դյու Ֆրայսն դը Վիան
ԵրեխաներJean Jacques Verne?
 Michel Verne Վիքիպահեստում

1912 թվականին հիմնադրել է կինոընկերություն, որը զբաղվում էր Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների էկրանավորմամբ։

Կենսագրություն խմբագրել

Ժյուլ Վեռնի և նրա կնոջ` Օնորինի միակ որդին է, ով ծնվել է 1861 թվականին Փարիզում։ Նրա դաստիարակութամբ զբաղվել է մայրը։ Բնավորության որոշ գծեր ժառանգել է հորից, մասնավորապես համառությունը և գրավիչ խառնվածքը։

Դպրոցում եղել է կայուն վատ սովորող, որի արդյունքում 1876 թվականին հայրը տղային տեղափոխում է անչափահասների գաղութ, իսկ դրան հետևող ինքնասպանության փորձից հետո Ժյուլը նրան ուղարկում է աշխատելու առևտրային նավ՝ որպես նավավարի աշակերտ։

1880 թվականին վերադառնալով Ամյեն՝ նա սիրային կապի մեջ է մտնում տեղի թատրոնի դերասանուհի Թերեզա Դյուգազոնի հետ և սկսում է ինքնուրույն կյանք վարել, որի համար հայրը նրան հատկացնում է ամսական 1000 ֆրանկ գումար։ Միշելը փորձում էր ձեռնարկություններ ստեղծել և անընդհատ ընկնում էր պարտքերի մեջ։

Նա մեծ գործունեություն է ծավալել և հիմնադրել է բազմաթիվ ընկերություններ, որոնք չեն արդարացրել իրենց և վերջ ի վերջո սնանկացել են։

Այս փաստի հետ կապված Ժյուլ Վեռնը ասել է, որ տղայի ձեռնարկումների վրա նա ծախսել է մոտ 300.000 ֆրանկ, անգամ վաճառել է իր «Սեն-Միշել» զբոսանավը[6][7]։

1888 թվականին տեղի ունեցավ հայր և որդու հաշտեցում, որից հետո Միշելն առաջին անգամ իրեն փորձեց լրագրության և գրականության ոլորտներում` գրելով մի քանի գիտաֆանտաստիկ գրական ակնարկներ, որոնք հրատարակվեցին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆում։ Ընդ որում Միշելը հանդես եկավ իր հոր անվան տակ («Ապագայի ճեպընթաց գնացքը», որն առաջին անդրատլանտյան թունելի նախագիծն էր, «Մի օր 2889 թվականի լրագրողի կյանքից» և այլն)[8]։

Չնայած այս ոլորտում նրա առաջընթացին` գրականությունը նրան այնքան էլ չէր գրավում, ուստի նա վերադարձավ ձեռնարկատիրական գործունեությանը։

Բաժանվելով կնոջից և երկու երեխաներից՝ նա ամուսնացավ 16-ամյա Ժաննա Ռեբուլի հետ, ումից ուներ որդի` Ժան Ժյուլ Վեռնը (1892֊1980): Հենց նա էլ գրել է իր պապի կենսագրությունը, որը հրատարակվել է 1973 թվականին Ֆրանսիայում և թարգմանվել է ռուսերեն 1978 թվականին։

Հետաքրքիր է, որ նա իր հոր մասին աշխատել է շատ քիչ բան նշել և ոչ մի բառով չի հիշատակել նրա ստեղծագործական գործունեության մասին։

1912 թվականին Միշել Վեռնը հիմնադրեց «Le Film Jules Verne» կինոընկերութունը և 1916֊1917 թվականներին նկարահանել է «Սև Հնդկաստան» վեպը, 1918֊1919 թվականներին` «Հարավային աստղ», «500 միլիոն բեգումի» և «Ժան Մորենի ճակատագիր» վեպերը։

Այս ձեռնարկումը ևս մեծ հաջողության չհանգեցրեց[9]։

1925 թվականին Միշել Վեռնը մահացել է կոկորդի և ստամոքսի քաղցկեղից։

Ժյուլ Վեռնի հետմահու վեպերի հրապարակում խմբագրել

1905 թվականին հոր մահվանից հետո Միշել Վեռնը ժառանգում է ընտանեկան արխիվը՝ այսպիսով ստանալով սևագրություններ, ուրվագրեր և գրքերի նախապատրաստական նյութեր։

Էտցել խմբագրատան հետ ունեցած պայմանագրին համապատասխան Միշելը շարունակում է հոր աշխատանքը և մինչև 1910 թվականը ամեն տարի կատարում է Ժյուլ Վեռնի նոր վեպերի, այդ թվում նաև կարճ պատմվածքների հետմահու հրատարակություններ, որոնք ամփոփված են «Այսօր և վաղը» (1910) ժողովածուում։

Այդ վեպերի թվում են «Ասուպի հետքերով», «Դանուբյան նավատար», ««Ջոնաթանի» նավաբեկությունը», «Բարսակի արշավախմբի անհավանական արկածները», «Հավետ Ադամ» պատմվածքը, «Փարոս աշխարհի ծայրում»։

1970 թվականին պարզվեց, որ այս բոլոր ստեղծագործությունները գրվել են Միշելի կողմից իր հոր սյուժեի հիման վրա։

Օրինակ` «Ջոնաթանի» նավաբեկությունը» Ժյուլ Վեռնի սևագրերում արտացոլված է 16 գլխով` Միշելն ավելացրել է ևս 15-ը և արմատապես վերափոխել է հոր գրվածքը։ Նույն կերպ նաև «Ասուպի հետքերով» վեպը, որում Միշեն ավելացրել է սյուժեի նոր գիծ և այլն, մինչդեռ «Թոմսոն և ընկերներ» վեպն ամբողջությամբ գրվել է Միշելի կողմից[10]։

Այս վեպերը ոճավորված են Ժ. Վեռնի ոճով, մինչդեռ գրականագիտական տեսանկյունից սրանք խիստ տարբերվել են 19-րդ դարի նրա գրվածքներից։ Անկախ գրման և հրապարակման տարեթվից Ժյուլ Վեռնի ստեղծագործությունները գրված են անփութկոտ և խելամիտ ոճով, գիտամատչելի տեղեկատվության ահռելի քանակությամբ[11], լավատեսական աշխարհայացքով և դեպի զարգացումն ունեցած հավատով։

1905 թվականից հետո հրապարակված վեպերը առանձնանում են դասախոսական նյութի բացակայությամբ, ավելի արագընթաց գործողություններով, վատատեսական մոտեցմամբ։

Ժ. Վեռնն իր նոր գրքերում անդրադառնում է ատոմային էներգիայի և դրա պրակտիկ կիրառման, հեռուստատեսության, ռեակտիվ ինքնաթիռների և հեռակառավարվող հրթիռների մասին[12]։

Պ. Գոնդոլո դելլա Ռիվան ասում էր.

«Միանշանակ Միշելն ավելի լավ գրող էր, քան վերջին տարիներին Ժ. Վեռնը, ում մոտ սյուժեն երկարացված էր, խճճված և դանդաղ էր զարգանում։ Գաղափարախոսությանը չանդրադառնալու դեպքում, Միշելի կողմից շարադրվածը գրականության տեսակետից դրական երևույթ է»[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase identifier
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjAtMDUtMjIiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjA0NjM3O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ== (ֆր.) — P. 8.
  3. 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 NooSFere (ֆր.) — 1999.
  5. http://gw.geneanet.org/bourelly?lang=fr;p=clemence+therese;n=taton
  6. Брандис Е. П. Вновь открытый Жюль Верн // Детская литература 1975: сборник статей / Сост. В. Андреенков. — М.: Детская литература, 1975. — С. 175—176.
  7. Брандис, 1991, с. 186.
  8. Брандис, 1991, с. 170.
  9. Brian Taves, Michel Verne de l'écrivain au réalisateur // Revue Jules Verne 19/20, 2005, p. 190—195.
  10. Брандис, 1991, с. 199—200.
  11. Брандис, 1991, с. 150.
  12. Брандис, 1991, с. 196—198, 201.
  13. Брандис, 1991, с. 200.

Աղբյուրներ խմբագրել

  • Brian Taves, Michel Verne de l'écrivain au réalisateur // Revue Jules Verne 19/20, 2005, p. 190—195.
  • Брандис Е. П. Рядом с Жюлем Верном. — 3-е изд. — Л. : Детская литература, Лен. отд., 1991. — 207 с. — ISBN 5-08-000087-2.
  • Andrew Nash. Exhaustive Complete List of Jules Verne Titles. JulesVerne.ca A Resource for Collecting the Books of Jules Verne and Ephemera related to Jules Verne the French Author (2011). Проверено 9 августа 2016.
  • Неизвестный писатель Верн. WordPress (03.08.2012). Проверено 9 августа 2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Վեռն» հոդվածին։