Միշել Ադանսոն

ֆրանսիացի բնագետ, ճանապարհորդ

Միշել Ադանսոն (ֆր.՝ Michel Adanson, ապրիլի 7, 1727(1727-04-07)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս[4] - օգոստոսի 3, 1806(1806-08-03)[1][3][4][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բնագետ և ճանապարհորդ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ 1759 թվականից։

Միշել Ադանսոն
ֆր.՝ Michel Adanson
Ծնվել էապրիլի 7, 1727(1727-04-07)[1][2][3][…]
Էքս-ան-Պրովանս[4]
Մահացել էօգոստոսի 3, 1806(1806-08-03)[1][3][4][…] (79 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՊեր Լաշեզ[5] և Grave of Adanson
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբուսաբան, պտերիդոլոգ, միջատաբան, մարդաբան, սնկաբան, conchologist, բնագետ, ճանապարհորդ հետազոտող և ազգագրագետ
Գործունեության ոլորտբուսաբանություն[6] և Էթնոլոգիա[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍենտ Բարբի քոլեջ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][6]
Պարգևներ
Երեխա(ներ)Aglaé Adanson?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Adans.
 Michel Adanson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զբաղվել է բնական գիտություններով  Ռ. Ռեոմյուրի և Բ. Ժյուսեյի ղեկավարությամբ, 1749 մեկնել է Սենեգալ, որտեղ անցկացրել է հինգ տարի, ուսումնասիրել  է երկիրը եւ կազմել բնապատմական  հավաքածու։

ֆր.՝ «Histoire naturelle du Sénégal» (Սենեգալի  բնական  պատմություն) (Փարիզ, 1757), և  մի  շարք ստեղծագործություններ  նրա առաջ  բացել  են  Գիտությունների  ակադեմիայի  դռները։

Ադանսոնը դարձավ բույսերի բնական դասակարգման հիմնադիրներից  մեկը, տարբերակ, որը շարադրեց հետևյալ կազմով, "Բույսերի  բնական  ընտանիքներ" (ֆր.՝ «Familles des plantes», (2 հատորներ, Փարիզ, 1763)։  Նոր մշակված  անունով ֆր.՝ «Méthode nouvelle pour apprendre à connaître les differentes familles des plantes»), Ադանսոնը  շարադրեց  բույսերի դասակարգման նոր համակարգ, որը,  սակայն   չընդունվեց գիտական աշխարհում ։ Նա առաջարկեց խմբավորել  58 բույսերի  ընտանիքներ՝ հիմնվելով ընդհանուր միանման բնորոշ գծերի  վրա, տալով բոլորին միատեսակ նշանակություն։  Այդ համակարգը չկարողացավ  ոչնչի հանգեցնել, քանի որ  բույսերի բնորոշ  հատկանիշները  նույնը  չէին։ Ամեն  դեպքում,  Ադանսոնի վաստակն այն է, որ դասակարգման  տրամաբանական որոնման  ընթացքում նա շատ լավ ծանոթացել է բույսերին, բաժանել է նրանց 65 արհեստական խմբերի՝ յուրաքանչյուրում հիմնվելով որևէ հատկանիշի  վրա, ճիշտ նկարագրել է  նրանց ընտանիքները եւ նշել ընտանիքների  նմանություններն  ու  տարբերությունները։

Համադրելով այս խմբերը, Ադանսոնը  համընկնումների  թվով որոշեց բույսերի  խմբերի մերձավորության աստիճանը, ընդունեց   տեսակների փոփոխության հնարավորությունը։ 

1772թ.  տարվեց փիլիսոփայությամբ եւ միանձնյա ստեղծեց բազմահատոր ունիվերսալ հանրագիտարան։ 1774 թվականին ներկայացրեց Ակադեմիային  նոր հանրագիտարանի  ծրագիրը՝ (ֆր.՝ «Ordre universel de la nature etc.»): Վերջին աշխատության  վրա Ադանսոնը իր ամբողջ  ուժերը կենտրոնացրեց և  սպառեց իր միջոցները  այնպես, որ հեղափոխության ժամանակ նա իր  գոյությունը պահպանեց  միայն  նրան նշանակված  կենսաթոշակավ,   որը շարունակվեց մինչև իր մահը։

Ադանսոնը  թողել է բազմաթիվ ձեռագրեր, աշխատություններ, որոնք նրա մահից հետո հայտնվել են.

  • "Cours d' histoire naturelle fait en 1772" (Փարիզ, 1844-45, 2-րդ մասեր)(Ֆրանսերեն ),
  • "Histoire de la botanique et plan des familles naturelles des plantes" (Փարիզ, 1864)(Ֆրանսերեն ).

1856 թվականի ամռանը  Jardin des Plantes-ում  դրվել  է  ադանսոնի մարմարե արձանը։

Ի պատիվ եւ հիշողության  Ադանսոնի խմբագրել

Ի  պատիվ Միշել  Ադանսոնի անվանվել  են  Ադանոսի  (Adansonia) ցեղերը։ Այդ ցեղի մեջ մտնում են  Աֆրիկայի եւ Ավստրալիայի ծառերը, այդ թվում՝ հայտնի բաոբաբը (баобаб (Adansonia digitata), որը Ադանսոնը  նկարագրել  է այն  տարվա ընթացքում,  երբ  գտնվում  էր  Աֆրիկայում։

Մատենագիտություն խմբագրել

  • Adanson Մ. The bicentennial of Michel Adanson's Families des plantes, pt 1-2, Pittsburgh, 1963.

Գրականություն խմբագրել

  • Адансон(չաշխատող հղում) // Ա - Հարցաքննության. - Մ. Մեծ Ռուսական հանրագիտարան, 2005. - Ս. 209). - (Մեծ ռուսական հանրագիտարան ։ [35 տ.] / ch խմբ. Յ. Ս. Օսիպովը ; 2004-, տ. 1). - ISBN 5-85270-329-X.
  • «Адансон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ադանսոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել Ադանսոն» հոդվածին։