Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինուֆիա (այլ կիրառումներ)

Մինուֆիայի մարզ (արաբ․՝ محافظة المنوفية‎‎), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Մինուֆիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Շաբին ալ-Կոմ քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։

Մինուֆիա
արաբ․՝ المنوفية‎‎‎
Դրոշ Զինանշան


ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԿարգավիճակՄուհաֆազա
Մտնում էԵգիպտոս
ՎարչկենտրոնՇիբին ալ-Կոմ[1]
Խոշորագույն քաղաքվարչական կենտրոն
ԲԾՄ10 մետր
Հիմնական լեզուԱրաբերեն
Բնակչություն (2011)3580000[2]
Խտություն1432,57
Տարածք2499  (22-րդ տեղ)
Սահմանակցում էՂարբիա, Քալյուբիա, Ալ-Գիզա և Բուհեյրա
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդEG-MNF
Պաշտոնական կայք

Մաուֆազան զբաղեցնում է 2499 կմ² տարածք և համարվում է 22-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։

Վարչական բաժանում խմբագրել

Մաուֆազան կազմված է 9 վարչական կենտրոններից, ինչպես նաև 10 քաղաքային և 69 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 315 գյուղեր և 898 փոքրիկ բնակավայրեր։ Մինուֆիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են

  • Շիբին ալ-Կոմ (արաբ․՝ شبين الكوم‎‎‎)
  • Քուվեյսինա (արաբ․՝ قويسنا‎‎)
  • Աշմուն (արաբ․՝ أشمون‎‎‎)
  • Սիրս ալ-Լայանա (արաբ․՝ سرس الليان‎‎‎)
և այլն։

Բնակչություն խմբագրել

2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 3 580 000 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 17-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1432,57 մարդ/կմ²։

Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։

Մինուֆիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ։
  2. Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին։
  3. Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ

Նշումներ խմբագրել

  1. Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինուֆիա (մուհաֆազ)» հոդվածին։