Մինի կիսաշրջազգեստ  կարճ կիսաշրջազգեստ, կիսաշրջազգեստ, որի փեշը ծնկից բավականին բարձր է, ազդրի կեսից ոչ ցածր[1],:

Ռուս թենիսիստուհի Մարիա Կիրիլենկոն մինի կիսաշրջազգեստով

Պատմական վկայություններ խմբագրել

Պատմականորեն հնագույն մշակույթների մեծ մասին բնորոշ է, որ կանանց մոտ տարածված է եղել, մինչև սրունքները հասնող շրջազգեստներ կամ կիսաշրջազգեստներ, իսկ կարճ կիսաշրջազգեստ կրում էին պարուհիները, կրկեսի դերասանուհիները կամ թեթևաբարո կանայք, սակայն այս կանոնից կար նաև բացառություն. օրինակ մինի կիսաշրջազգեստ կրում էին Էգտվեդցի աղջիկները, հայտնաբերվել են հին գերմանական դամբարանում՝ մ.թ.ա. 14-րդ դարում։

Ծագում խմբագրել

 
Մարմնամարզուհիները մինի կիսաշրջազգեստով. գերմանացի աղջիկների միություն, 1941 թվական:

Համարվում է, որ մինի կիսաշրջազգեստը ստեղծել է անգլիացի ոճաբան Մերի Քվանտը՝ 1960-ական թվականներին։ Երբեմն մինի կիսաշրջազգեստի ստեղծումը վերագրում են ֆրանսիացի ոճաբան Անդրե Կուրեժին[2][3]։ Հայտնի է նաև, որ 1956 թվականին «Արգելված մոլորակ» ֆիլմի հագուստների հեղինակը մի քանի մինի կիսաշրջազգեստներ է պատրաստել դերասանուհի Էն Ֆրենսիսի համար։ «Վոգ» ամսագրի խմբագիրը կարծում է, որ մինի կիսաշրջազգեստների գաղափարը պատկանում է ոճաբան Ջոն Բեյթսուին[4]։

Մերի Քուանտը Լոնդոնում ունեցել է հագուստի խանութ՝ Bazaar : «Վոգ» ամսագիրն առաջին անգամ գրել է Քունատի հագուստի մասին միայն 1963 թվականին, սակայն նրա թողարկած հագուստները հաջողությամբ վաճառվել են 1950-ական թվականների վերջին։ Մեծ հայտնիություն ունեին անթև տունիկաները՝ մանրածալ մինի կիսաշրջազգեստով, «Տենտ» մինի շրջազգեստները և կարճ մորթե շրջազգեստները։ Քուանտն իր մանկական մոդելներն անվանել էր «Լոլիտա», «Աշակերտուհի», «Լավ աղջիկ»[5]։

Մինի կիսաշրջազգեստի նորաձևությունը արագորեն տարածվում էր։ Հետագայում բարձր նորաձևության մեջ մինի կիսաշրջազգեստով հանդես եկավ ոճաբան Անդրե Կուրեժը։ Նրա մոդելներն ավելի քիչ ընդգծված էին և դրանք կրում էին Go-go ոճի սպիտակ երկարաճիտք կոշիկներով։

Մինի կիսաշրջազգեստի հայտնիությանը նպաստել է նաև անգլիացի մոդել Ժան Շրիմփթոնը, որը 1965 թվականին Մելբուրնում տեղի ունեցած ձիարշավին կրել էր մինի շրջազգեստ, ինչը սենսացիա էր առաջացրել։ Վերջինս մեկնաբանել էր, որ ոճաբանին չի հերիքել կտորը[6]։

1960-ականների կեսերին ի հայտ են եկել միկրո կիսաշրջազգեստներ, որոնք հազիվ են ծածկել մարմնի ինտիմ հատվածները։ 1970- ականներին մինի կիսաշրջազգեստին փոխարինեցին ավելի երկար «մաքսի» և «միդի» կիսաշրջազգեստները։ 1980-ականներին մինի կիսաշրջազգեստը կիրառվել է գործարար ոճի մեջ։

Վերաբերմունք տարբեր մշակույթներում խմբագրել

Առանձին ավանդական մշակույթներում և ծայրահեղ պահպանողականների մոտ մինի կիսաշրջազգեստը հանդիսանում է թեթևաբարո վարքագծի նշան և օտարածին արևմտյան ազատականացման խորհրդանիշ։ Օրինակ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո մինի կիսաշրջազգեստը անհետացել է կիրառությունից[7]։ Մի շարք պետություններում փորձեր են արվում՝ արգելելու մինի կիսաշրջազգեստի կիրառությունը[8][9][10][11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (ֆր.) Sophie George, Le Vêtement de A à Z, ISBN 978-2-9530240-1-2, p. 100.
  2. Тарханов А. (2016 թ․ հունվարի 9). «Архитектор коротких юбок Андре Курреж умер во сне». Коммерсант.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. «Человек, которому женщины обязаны появлением мини-юбок, умер в Париже». Аргументы недели. 2016 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. HugeDomains.com — Shop for over 300,000 Premium Domains
  5. РИА Новости (05.05.2012). «Бунтарские 1950-е: потёртые джинсы, короткие юбки и виниловый плащ».
  6. Jean Shrimpton. An Autobiography. — Ebury Press, 1990. P. 224. ISBN 0-85223-858-4
  7. Вся правда об Иране Արխիվացված 2007-09-27 Wayback Machine. БелТА
  8. В Никарагуа школьницам запретили носить мини-юбки2002
  9. В Занзибаре на время Рамадана иностранкам запретили носить мини-юбки2004
  10. В Будапеште пытаются запретить мини-юбки Արխիվացված 2007-09-26 Wayback Machine2005
  11. «Грузинские депутаты в День влюблённых запретили мини-юбки». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինի կիսաշրջազգեստ» հոդվածին։