«Մինեսոտա», 2009 թվականին նկարահանված ռուսական ֆիլմ, ժանր՝ դրամա։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Պորոշկինը, սցենարի հեղինակը Ալեքսանդր Մանդաձեն է։

Մինեսոտա
ռուս.՝ Миннесота
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2009
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Պորոշկին
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
Սցենարի հեղինակԱլեքսանդր Մանդաձե
ԴերակատարներՍերգեյ Գորոբչենկո, Աննա Ուկոլովա, Ալեքսեյ Շևչենկով և Վիտալի Խաև
ՕպերատորՅուրի Ռայսկի
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ
Տևողություն86 րոպե

Սյուժե խմբագրել

Բուդնիկ եղբայրները «Դիզել» հոկեյի խմբի գլխավոր աստղներ են։ Նրանք ցուցադրում են վստահ ու կոպիտ խաղ։ Ավագը՝ Միխայիլը, փոքր-ինչ խելագար էր, քշում էր կարմիր ճապոնական մեքենա, որի արգելակները սարքին չէին, ուներ կին ու սիրուհի։ Փոքրը՝ Իգորը (մեծ եղբայրը նրան դիմում էր մականունով «Չեպչիկ»), ամաչում էր երկրպագուներից և կանանցից։ Հավաքագրորդ Գատաուլինը կրտսեր եղբորը համոզում է գնալ Ամերիկա, որտեղ նրան սպասում է փայլուն ապագա։ Նա սկզբում հրաժարվում է մեկնել առանց եղբոր, սակայն հեռավոր Մինեսոտան գրավում է, ինչպես նաև նա ցանկանում է ազատվել եղբոր խնամակալությունից։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր — Անդրեյ Պրոշկին
  • Սցենարի հեղինակ — Ալեքսանդր Մինդաձե
  • Բեմադրող օպերատոր — Յուրի Ռայսկի
  • Բեմադրող նկարիչ — Յուրի Կարասիկ
  • Կոմպոզիտոր — Մարկ Էրման
  • Հնչյունային ռեժիսոր — Անդրեյ Խուդյակով
  • Մոնտաժի ռեժիսոր — Նատալիա Կուչերենկո
  • Հագուստի նկարիչ — Վլադիմիր Նիկիֆորով, Դմիտրի Անդրեև
  • Նկարահանող խմբի ղեկավար — Վալենտին Կորոլև
  • Գլխավոր պրոդյուսեր — Ռուբեն Դիշիշյան
  • Պրոդյուսերներ – Արամ Մովսեսյան, Սերգեյ Դանիելյան

Ստեղծում խմբագրել

Սկզբնապես ֆիլմի սցենարը կոչվել է «Խզում»։ Սակայն հետո սցենարի հեղինակ Ալեքսանդր Մինդաձեն՝ որպես ռեժիսոր, նկարահանել է այդ վերնագրով ֆիլմ ուրիշ սցենարով[1]։ Պրոշկինի ֆիլմը կոչվել է «Մինեսոտա»։ Նա դա ուղղակի նահանգի անուն է, հետո ինչ-որ անիրականանալի, բայց ցանկալի բան է[2]։

Նկարահանումները տեղի են ունեցել Յարոսլավլում, Ռիբինսկում և Կոստրոմայում[1]։

Մրցանակները և պարգևներ խմբագրել

  • 2009 թվական — Բլագովեշչենսկի «Ամուրյան աշուն» կինոյի և թատրոնի փառատոն[2][3]
    • Վ. Պրիմոյիխովի անվան Գրան պրի
    • Մրցանակ լավագույն սցենարի համար — Ալեքսանդր Մինդաձե
    • Մրցանակ լավագույն դերասանի համար — Սերգեյ Գորոբչենկո
  • 2009 թվական — «Արբանյակ Լեհաստանի վրա» ռուսական ֆիլմերի փառատոն Վարշավայում, մասնակցություն «Նոր կինո» ծրագրին - Անդրեյ Պրոշկին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Андрей Прошкин: Орда навсегда». Сеанс. 7 февраля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  2. 2,0 2,1 Валерий Кичин (24 сентября 2009). «Мечтая о Миннесоте». Российская газета. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Амурская осень. Фестиваль кино и театра. Награды: 2009 г.». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել