Վերա Մինդի Քեյլինգ (անգլ.՝ Vera Mindy Kaling, ծնունդով՝ Չոկալինգամ (անգլ.՝ Chokalingam), հունիսի 24, 1979(1979-06-24)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս), ամերիկացի կատակերգու, դերասանուհի և սցենարիստ։ Առավել հայտնի է դարձել «Օֆիս» հեռուստասերիալում Քելի Կապուրի դերից հետո։

Մինդի Քեյլինգ
Ծննդյան թիվ՝հունիսի 24, 1979(1979-06-24)[1] (44 տարեկան)
Ծննդավայր՝Քեմբրիջ, Մասաչուսեթս
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, սցենարիստ, կատակերգու, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 1411676

Վաղ տարիներ խմբագրել

Մինդի Քեյլինգը (ծնունդով՝ Վերա Չոկալինգամ)[2][3] ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում՝ հնդկական թամիլների ընտանիքում[4]։ 1997 թվականին ավարտել է Buckingham Browne & Nichols մասնավոր դպրոցը։ Հաջորդ տարի սկսել է հաճախել Դարթմության քոլեջ, որտեղ նա «Խաղային շների օր» իմպրովիզացիոն կատակերգության անդամ էր։ Քոլեջն ավարտել է 2001 թվականին[5]։

2003 թվականին խաղացել է Բեն Աֆլեք «Մեթը և Բենը» պիեսում, որը նա գրել է Բրենդա Ուիթերսի համահեղինակությամբ։ Time ամսագիրն այս ներկայացումն ընդգրկել է «Տարվա ամենակարևոր թատերական իրադարձությունները» ցուցակում։

Գործունեություն խմբագրել

2005 թվականին Քեյլինգը հայտնվել է «Սանձեք ձեր խանդավառությունը» սերիալի դրվագներից մեկում՝ որպես օգնական։ 2006 թվականի ապրիլին մասնակցել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» թոք շոուին։ Քեյլինգն իր առաջին դերը ստացել է 2004 թվականին՝ «Քառասունամյա կույսը» ֆիլմում։ Նա նաև հայտնվել է «Ուղեկցող երեխաներ» ֆիլմում՝ որպես մատուցողուհի։ 2007 թվականին փոքր դեր է ստացել «Ամուսնության արտոնագիր» ֆիլմում՝ Ջոն Կրասինսկու, Անջելա Կինսիի և Բրայան Բաումգարտների հետ համատեղ։ 2009 թվականին նկարահանվել է «Գիշերը թանգարանում 2» ֆիլմի դրվագում։ 2010 թվականին «Անճոռնի ես» մուլտֆիլմում հնչյունավորել է զբոսաշրջիկի մորը։

2005-2013 թվականներին խաղացել է Քելի Կապուրի դերը «Օֆիս» հեռուստասերիալում։ Նա նաև գրել է սերիալի 18 դրվագների սցենարը։ «The A.V. Club»-ին տված հարցազրույցում Քեյլինգն ասել է, որ Քելիի կերպարը «չափազանցված է»[6]։ Diwali երրորդ սեզոնային դրվագից հետո հայտնվել է «Թարմ օդ» թոք շոուում[7]։

2011 թվականին լույս է տեսել Քեյլինգի առաջին գիրքը՝ «Իմ բովանդակությունը» վերնագրով։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 15-ին Քեյլինգը դուստր է ունեցել՝ Քեթրին Սուոթ «Քիթ» Քեյլինգ[8], իսկ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին՝ որդի՝ Սփենսր Քեյլինգ[9]։ Նա սերտ հարաբերություններ է պահպանում Նովակի հետ, որի հետ ծանոթացել է «Օֆիսում» աշխատելիս։ Նրանք հանդիպել են շոուի նկարահանումների ժամանակ, և նրանց հերոսների՝ Ռայան Հովարդի և Քելի Կապուրի հարաբերությունների բնույթը երբեմն արտացոլում է նրանց հարաբերություններն իրական կյանքում[10]։ Բացի այդ, Նովակը դստեր կնքահայրն է[11]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Քառասունամյա կույսը The 40-Year-Old Virgin էմի
2005 ֆ Սանձեք ձեր խանդավառությունը Curb Your Enthusiasm Ռիչարդ Լուիսի օգնականը
2005-2013 ֆ Օֆիս The Office Քելի Կապուր
2006 ֆ Ուղեկցող անչափահասներ Unaccompanied Minors ռեստորանի տանտիրուհի
2007 ֆ Ամուսնության արտոնագիր License to Wed Շելի
2008 ֆ Գլոբալ տաքացում Global Warming Մադհար
2008 ֆ Աղքատ տուն House Poor Մինդի
2009 ֆ Գիշերը թանգարանում 2 Night at the Museum: Battle of the Smithsonian դոցենտ
2010 ֆ Անճոռնի ես Despicable Me զբոսաշրջիկի մայրիկը
2011 ֆ Ավելին, քան սեքսը No Strings Attached Շիրա
2012 ֆ Մի քիչ ամուսնացած The Five-Year Engagement Վանիտա
2012 ֆ Ռալֆ Wreck-It Ralph Տաֆիտա Մարմելադիս
2012-2017 ֆ Մինդի նախագիծ The Mindy Project Մինդի Լահիրի
2013 ֆ Սա վերջն է This is The End ինքն իր դերում
2015 ֆ Գլուխկոտրուկ Inside Out Զզվանք
2015 ֆ Սեղմիր ձայնագրելու վրա հեռուստատեսությամբ HitRECord on TV Բելա Օբսկուրա
2015 ֆ Ռայլի առաջին ժամադրությո՞ւնը Riley’s First Date? Զզվանք
2015 ֆ Սուրբ Ծնունդ The Night Before Սառա
2015 ֆ Մապպետներ The Muppets ինքն իր դերում
2017 ֆ Գազաններ Animals Սենդի
2018 ֆ Կնճիռ ժամանակի մեջ A Wrinkle in Time տիկին Ով է
2018 ֆ Չեմպիոններ Champions Պրիա Փեյթել
2018 ֆ Օուշենի ութ ընկերուհիները Ocean’s 8 Ամիտա
2018 ֆ Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է It’s Always Sunny in Philadelphia Սինդի
2019 ֆ Ուշ Գիշեր Late Night Մոլի Փեյթել
2019 ֆ Առավոտյան շոու The Morning Show Օդրա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Արդյունք Ծանոթագրություն
2005 ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Նոր սերիալ Անվանակարգ Օֆիս
Կատակերգական դրվագ՝ Diversity Day Անվանակարգ
Կատակերգական սերիալ Անվանակարգ
2006 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի դերասանական կազմի լավագույն կատարում[12] Հաղթանակ
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալ Հաղթանակ
Էմմի Լավագույն կատակերգական սերիալ Հաղթանակ
2007 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի դերասանական կազմի լավագույն կատարում[13] Հաղթանակ
Էմմի Լավագույն կատակերգական սերիալ Անվանակարգ
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Կատակերգական դրվագ՝ Local Ad Անվանակարգ
Կատակերգական սերիալ Անվանակարգ
2008 ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի դերասանական կազմի լավագույն կատարում Անվանակարգ
Էմմի Լավագույն կատակերգական սերիալ Անվանակարգ
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալ Անվանակարգ
2009 Entertainment Industries Council Կատակերգական հեռուստասերիալի կատարող Անվանակարգ
2010 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ Կատակերգական հեռուստասերիալի լավագույն սցենար Անվանակարգ
2012 ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ Նոր հեռուստասերիալ Անվանակարգ Մինդի նախագիծ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Online list of 2001 Dartmouth grads, TheDartmouth.com
  3. Kofke-Egger, Heather. March 5, 1999. Chokalingham '01: comedy is a way of life, TheDartmouth.com
  4. Happy Diwali From 'The Office':Mindy Kaling takes center stage in episode about Hindu festival Արխիվացված 2008-12-27 Wayback Machine Zap2it, retrieved February 5, 2008
  5. Swiss, Zach. May 23, 2006. Kaling '01 embarks on acting, writing career for 'The Office' Արխիվացված 2007-03-11 Wayback Machine, TheDartmouth.com
  6. The A.V. Club, retrieved February 5, 2008
  7. Gross, Terry (2006 թ․ նոյեմբերի 2). «Writing 'The Office'». Fresh Air. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Redmond, Caroline; Juneau, Jen (2017 թ․ դեկտեմբերի 20). «Mindy Kaling Welcomes Daughter Katherine Swati». People (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Julie Gordon (2020 թ․ հոկտեմբերի 9). «Mindy Kaling secretly gives birth to second child». Page Six (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Burton, Summer Anne (2014 թ․ փետրվարի 7). «33 Times Mindy Kaling And B.J. Novak's Best Friendship Killed You In The Heart». BuzzFeed (անգլերեն).
  11. Pasquini, Maria (2019 թ․ մայիսի 4). «Mindy Kaling Reveals B.J. Novak Is Godfather to Her Daughter». People (անգլերեն).
  12. Screen Actors Guild Honors Outstanding Film and Television Performances… Արխիվացված 2007-11-16 Wayback Machine, a January 2007 press release from the SAG Awards website
  13. 'Sopranos,' 'The Office' Win SAG Ensemble Awards Արխիվացված 2009-09-04 Wayback Machine, a January 2008 TVWeek article

Արտաքին հղումներ խմբագրել