Մինա Կումարի (հինդի` मीना कुमारी, իրական անունը` Մահջաբին Բանո, օգոստոսի 1, 1933(1933-08-01)[1][2], Dadar, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 31, 1972(1972-03-31)[1][2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, Filmfare Awards-ի քառակի մրցանակակիր՝ կանացի լավագույն դերի համար։

Մինա Կումարի
անգլ.՝ Meena Kumari
Ծնվել էօգոստոսի 1, 1933(1933-08-01)[1][2]
ԾննդավայրDadar, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմարտի 31, 1972(1972-03-31)[1][2] (38 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԳերեզմանՄումբայ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, բանաստեղծուհի, հագուստ ձևագծող և երգչուհի
Ամուսին(ներ)Kamal Amrohi?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մինա Կումարին ծնվել է Բոմբեյում։ Նրա հայրը երաժիշտ էր, իսկ մայրը՝ պարուհի։ Նա ուներ երկու ավագ քույրեր։ Մինա Կումարիին հաճախ անվանում են «ողբերգության թագուհի»` իր դրամատիկական դերերի և նույնքան էլ դրամատիկ կյանքի պատճառով[3]։ 1939-1972 թվականների ընթացքում նա նկարահանվել է մոտ 100 ֆիլմում։ Հիշարժան են նրա դերերը «Բայջու Բավրա» (1952 թ.), «Ամուսնացածը» (1953 թ.), «Երկու բիգհ հող» (1953 թ.), «Ազադ» (1955 թ.), «Աարտի» (1962 թ.), «Ստվերներ» (1965 թ.), «Քար և ծաղիկ» (1966 թ.), «Թշնամին» (1971 թ.), «Կուրտիզանուհին» (1972 թ.) ֆիլմերում։

Անձնական կյանքը խմբագրել

Մինա Կումարին 1952-1964 թվականներին ամուսնացած է եղել սցենարիստ, ռեժիսոր և բանաստեղծ Քամալ Ամրոհիի հետ։ Այնուհետև կարճատև սիրավեպեր է ունեցել ռեժիսոր Գուլզարի և դերասան Դհարմենդրայի հետ։ Կյանքի վերջին տարիներին տրվել է ալկոհոլին՝ ցանկանալով մոռացության տալ իր դժբախտ կյանքը։ Մահացել է 1972 թվականի մարտի 31-ին լյարդի ցիրոզից՝ 39 տարեկանում։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1952 Ալադինի կախարդական լամպը Aladdin Aur Jadui Chirag Հանուման Պատալ Վիջայ
1952 Բայջու Բավրա Baiju Bawra Գաուրի
1953 Ամուսնացածը Parineeta Լալիտա
1953 Երկու բիգհ հող Do Bigha Zamin Թհակուրանի (տիրուհի)
1953 Արահետ Foot Path Մալա
1955 Ազադ Azaad Շոբհա
1955 Արդար Ջահանգիրը Adil-E-Jahangir -
1957 Միս Մերի Miss Mary Միս Մերի, Լակշմի
1957 Շարադա Sharada Շարադա Ռամ Շարան
1958 Հրեուհին Yahudi Հաննա, Լիդիա
1959 Կինը Ardhangini Չհայա
1959 Չորս ճանապարհ Char Dil Char Raahein Չավլի
1959 Սեփական երեխան Chirag Kahan Roshni Kahan Ռատնա
1962 Աարտի Aarti Աարտի Գուպտա
1962 Տերը, տիրուհին և ծառան Sahib Bibi Aur Ghulam Չհոտի Բահու
1963 Սրտի տաճարը Dil Ek Mandir Սիտա
1964 Բենազիր Benazir Բենազիր
1964 Սիրո երգը Gazal Նազ Արա Բեգում
1964 Մայրամուտ և արևածագ Sanjh Aur Savera Գաուրի
1965 Ստվերներ Kaajal Մադհավի
1965 Պուրնիմա Purnima Պուրնիմա
1966 Քար և ծաղիկ Phool Aur Patthar Շանտի Դևի
1967 Կրտսեր հարսնացուն Majhli Didi Հեմա
1970 Պատասխան քայլ Jawab Վիդյա
1971 Փնտրում եմ քեզ Mere Apne Անանդի Դևի, Աաջի
1971 Թշնամին Dushmun Մալտի
1972 Կուրտիզանուհին Pakeezah Նարգիս, Սահիբջան
1972 Գոմատիի պարգևը Gomti Ke Kinare Գանգա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #142358371 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «tragedy queen of bollywood». bollywoodnews. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինա Կումարի» հոդվածին։