Մինաս Ա Ակնեցի

Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մինաս Ա Ակնեցի (ծննդյան թիվն անհայտ – 1753 թ. մայիսի 12), Ամենայն հայոց կաթողիկոս 1751 թ-ի սեպտեմբերի 15-ից առ 1753 թ. մայիսի 12-ը։ Ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի բակի ձախակողմյան հատվածում։ Հաջորդել է Ղազար Ա Ջահկեցուն։

Մինաս Ա Ակնեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էմայիսի 12, 1753(1753-05-12)[1]
Մահվան վայրՎաղարշապատ
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Ուսումնառությունն անցկացրել է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցում, աշակերտել Վարդան Բաղիշեցուն։ Եղել է Մշո Սուրբ Կարապետի վանքի միաբան, ապա՝ առաջնորդ (1730-1749)։ 1749 թվականի մարտին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք։ Թեև պաշտոնավարել է ոչ երկար ժամանակով (1749-1751), սակայն եռանդուն ջանքերի շնորհիվ կարողացել է ամրապնդել ինչպես Կ. Պոլսի, այնպես էլ Երուսաղեմի պատրիարքարանների դիրքերը։ Նպաստել է, որ Հովհաննես Կոլոտը նշանակվի Երուսաղեմի Հայոց պատրիարք։ Աչքի է ընկել իր խոհական, հեզաբարո, խաղաղասիրական ընթացքով։ Ղազար Ա Ջահկեցու մահից հետո Սուրբ Էջմիածնի միաբանները և Կ. Պոլսի ազգային-եկեղեցական շրջանները նրա թեկնածությունը համերաշխ առաջադրել են կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։

1751 թվականի մայիսին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը ստացել է 1751 թվականի սեպտեմբերի 15-ին։ Կաթողիկոս ընտրվելուց հետո Մինաս Ա Ակնեցին վերջ է տվել Սուրբ Էջմիածնի միաբանությունում բուն դրած անմիաբանությանն ու հակասություններին, սակայն վերահաս մահը թույլ չի տվել առավել լայն գործունեություն ծավալել։ Զբաղվել է նաև մատենագրությամբ, ինչպես հավաստում է Սիմեոն Երևանցին՝ «ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ»։

Կաթողիկոսական գահին Մինաս Ա Ակնեցուն հաջորդում է Ալեքսանդր Բ Բյուզանդացին։

Գրականություն խմբագրել

  • Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
  • Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554  
Նախորդող՝
Ղազար Ա Ջահկեցի
Կաթողիկոս
1751-1753
Հաջորդող՝
Ալեքսանդր Բ Բյուզանդացի