Միմոզա Ահմետի

ալբանացի բանաստեղծուհի, քաղաքական գործիչ

Միմոզա Ահմետի (ալբ․՝ Mimoza Ahmeti, հունիսի 12, 1963(1963-06-12)[1], Կրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2]), ալբանացի բանաստեղծուհի և քաղաքական գործիչ։

Միմոզա Ահմետի
Ծնվել էհունիսի 12, 1963(1963-06-12)[1] (60 տարեկան)
ԾննդավայրԿրույե, Krujë District, Դուրրես, Ալբանիա[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի, քաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունՏիրանայի համալսարան
ԿուսակցությունԱլբանիայի ժողովրդավարական կուսակցություն

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Միմոզա Ահմետին ծնվել է Ալբանիայի Կրույե քաղաքում 1963 թվականի հունիսի 12-ին։ Բանաստեղծուհին իր գրվածքները սկսել է հրատարակել 1980-ական թվականների կեսերից։ Սկանդալային ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ 1994 թվականին լույս է ընծայում «Դելիրիում» բանաստեղծությունների ժողովածուն՝ գրված ազատ և համարձակ ոճով։ Բազմաթիվ նովելների և վեպերի հեղինակ է, որոնք աչքի են ընկնում ֆեմինիզմի տարրերով։

2001 թվականին Միմոզա Ահմետին մասնակցում է Ալբանիայի տեղական ընտրություններում որպես Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության անդամ, սակայն պարտություն է կրում։

Բանաստեղծուհին ունի երկու երեխա։ Բուսակեր է։

Ստեղծագործություններ խմբագրել

Ընտիր բանաստեղծություններ խմբագրել

  • Bëhu i bukur! (1986)
  • Վաղվա օրվա մանրամասնությունները/ Sidomos nesër (1989)
  • Դելիրիում/ Delirium (1994)
  • Ծաղկային փոշոտում/ Pjalmini i luleve (2002)

Արձակ ստեղծագործություններ խմբագրել

  • Arkitrau: një histori të bukurish (1993)
  • Համաձայնեցված աբսուրդ/ Absurdi koordinativ (1996)
  • Հալյուցինածին կինը/ Gruaja haluçinante: roman (2006)
  • Ich liebe dich, Adlia: love story (2009)

Հրատարակություններ օտար լեզվով խմբագրել

Ֆրանսերեն խմբագրել

  • Ça va Albanie? Paris, 1998
  • L'absurde coordinatif. Paris, 2002

Գերմաներեն խմբագրել

  • Milchkuss: Roman. Salzburg, 2009

Իսպաներեն խմբագրել

  • Delirium, 1994. Málaga, 2002 (билингва)

Իտալերեն խմբագրել

  • Il mio grido. Lecce, 1993

Ճանաչում խմբագրել

Միմոզա Ահմետին 1998 թվականին Սան Ռեմոյում կայացած պոեզիայի փառատոնին արժանանում է մրցանակի, որը կազմակերպել էր Իտալիայի հեռուստատեսությունն ու ռադիոն (RAI): Ահմետիի բանաստեղծություններն ու արձակ ստեղծագործությունները ներառվել են Ալբանիայի ժամանակակից գրականության անթոլոգիա։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Գրականություն խմբագրել

  • Resuli K. Pse m'i dogji librat mimoza ahmeti? Tiranë: Ballkani, 2009

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել