Միմանսա (սանսկրիտ․ mimansa-հետազոտում, ներթափանցում, բանավեճ), հին հնդկական 6 ուղղափառ փիլիսոփայական ուսմունքներից հինգերորդը, որն զբաղվում էր վեդաների մեկնությամբ։ Ձևավորումը (ոչ շուտ մ․թ․ա․ 2-րդ դար - ոչ ուշ մ․ թ․ 2-3-րդ դարեր) կապվում է Ջայմինիին վերագրվող «միմանսա-սուտրա»-ի հետ։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Գործնականորեն միմանսան կոչված էր կարգավորել վեդայական բարդ ծիսակարգը։ Ընդունում էր վեդաների հեղինակությունը, սակայն պաշտպանում աշխարհի նյութականության դրույթը։ Նյայայի իմացաբանությանը տալով յուրահատուկ ինդուկտիվ-հիպոթետիկ ուղղվածություն՝ միմանսան աստվածներին համարում է լեզվական վերացարկումներ։ Իրական են ոչ թե աստվածները, այլ նրանց անունները, որ իմաստավորվում են ծիսական արարողությամբ։ Միմանսան հետազոտել է նաև իմացության տեսության, լեզվի և մտածողության, բառի և նշանակության փոխհարաբերության հարցեր։ Հետագայում (7-8-րդ դարեր) ձուլվել է վեդանտայի հետ։ Ագնի – հնդկական կրակի աստված

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 551