Միհրան Մանասյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Միհրան Ազատի Մանասյան (հունվարի 13, 1989(1989-01-13)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող։

Միհրան Մանասյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 13, 1989(1989-01-13)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ալաշկերտ
Համար 7
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Հայաստան Փյունիկ 18 (5)
2007-2008  Հայաստան Փյունիկ-2 22 (19)
2011 Հայաստան Ուլիս 7 (0)
2012 Հայաստան Քինգ Դելյուքս
2012— Հայաստան Ալաշկերտ 121 (63)
Ազգային հավաքական
2008 Հայաստան Հայաստան (մինչև 19) 3 (0)
2009-2010 Հայաստան Հայաստան (մինչև 21) 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 մայիսի, 2018:

Կենսագրություն խմբագրել

Միհրան Մանասյանը 2007 թվականին ընդգրկվել է «Փյունիկ» ակումբի կազմում։ 2010 թվականի առաջնության ավարտից հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ և որոշել տեղափոխվել այլ ակումբ, որովհետև վերջին ժամանակաշրջանում չէր ընդգրկվում թիմի կազմում։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել է «Ուլիս» ակումբը։ Որոշ բանակցություններից հետո Մանասյանն Ալբերտ Թադևոսյանի հետ երկամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ[2]։ Սակայն «Ուլիսում» իրավիճակը չի փոխվել, և Մանասյանը նախկինի պես միայ դուրս է եկել փոխարինման։ Դրանով է պայմանավորված մեկ մրցաշրջանի ընթացքում անցկացրած խաղերի քիչ լինելը (յոթ հանդիպում)։ Առաջնության ավարտից հետո տեղեկություն է հայտնվել, որ Մանասյանն ավարտել է խաղացողի կարիերան առողջական վիճակի պատճառով[3]։

2012 թվականի հունվարին Աբովյանում հիմնադրվել է «Քինգ Դելյուքս» ակումբը, և Մանասյանը ցանկություն է հայտնել հանդես գալ այդ ակումբում[4]։ Ակումբի կազմում անցկացրած ստուգողական խաղերում Մանասյանը ցուցաբերել է ակտիվություն և արդյունավետություն[5][6][7]։ Մեկ ամիս անց ակումբը պայմանագրեր է կնքել 20 ֆուտբոլիստների հետ, որոնց թվում էր նաև Մանասյանը[8]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Փյունիկ»
«Ուլիս»
  • Հայաստանի չեմպիոն (1) – 2011
«Ալաշկերտ»
  • Հայաստանի չեմպիոն (1) – 2015/16

Վիճակագրություն խմբագրել

2011 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Փյունիկ 2007 1 0 0 0 0 0 2 0
2008 5 0 5 1 0 0 10 1
2009 7 4 3 1 0 0 10 5
2010 5 1 4 0 1 0 10 1
Ընդհանուր 18 5 12 2 1 0 31 7
Ուլիս 2011 7 0 4 1 1 0 12 1
Ընդհանուր 7 0 4 1 1 0 12 1
Քինգ Դելյուքս 2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերայում 25 5 16 3 2 0 44 8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Тадевосян и Манасян перешли в «Улисс»» (ռուսերեն). Armsport.com. 18.12.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 18.12.2010-ին.
  3. ««Улисс» сохранит своих легионеров» (ռուսերեն). Armfootball.com. 09.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.
  4. ««Кинг Делюкс» приступил к тренировкам» (ռուսերեն). Armfootball.co. 11.01.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.
  5. ««Кинг Делюкс» одержал четвертую победу подряд» (ռուսերեն). Armfootball.co. 01.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.
  6. ««Кинг Делюкс» одержал пятую победу подряд» (ռուսերեն). Armfootball.co. 04.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.
  7. ««Кинг Делюкс» победил «Ширак»» (ռուսերեն). Armfootball.co. 05.03.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.
  8. ««Кинг Делюкс» подписал контракт с 20-ью футболистами» (ռուսերեն). Armfootball.co. 15.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 31.03.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել