Միհայ Բենյուկ (ռումիներեն՝ Mihai Beniuc, նոյեմբերի 20, 1907(1907-11-20)[1], Sebiș, Arad County, Ռումինիա - հունիսի 24, 1988(1988-06-24)[2], Բուխարեստ, Ռումինիա[3]), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հոգեբան։

Միհայ Բենյուկ
Mihai Beniuc
Ծնվել էնոյեմբերի 20, 1907(1907-11-20)[1]
ԾննդավայրSebiș, Arad County, Ռումինիա
Վախճանվել էհունիսի 24, 1988(1988-06-24)[2] (80 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա[3]
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ և հոգեբան
Քաղաքացիություն Ռումինիա
ԺանրերՊրոլետկուլտ[4] և սոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունՌումիիայի գրողների միություն և Ռումինական ակադեմիա
ԿուսակցությունՌումինիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԲուխարեստի համալսարան
 Mihai Beniuc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բուխարեստում սկսած բարձրագույն ուսումն ավարտում է Գերմանիայում, որտեղ 1934 թվականին ստանում է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։

Երիտասարդության տարիներից հարում է հեղափոխական շարժմանը։ Այդ բանը ավելի ակնհայտ է դառնում 1933 թվականից հետո, երբ սկսվում է նրա գործունեությունը կոմունիստական ընդհատակյա շարժման մեջ։

Ստեղծագործությունը խմբագրել

Լույս են տեսել Մ. Բենյուկի բանաստեղծությունների հետևյալ ժողսովածուները. «Մոլորյալի երգեր» (1938), «Նոր երգեր» (1940), «Մարդն սպասում է լուսաբացին» (1946), «Ընտիր բանաստեղծություններ» (1949), «Պոեմներ» (1953), «Ճանապարհի կողքի խնձորենին» (1954), «Կոմունիստներն առաջին շարքում են» (1954), «Կայունություն» (1955), «Ընտիր բանաստեղծություններ» (1955), «Բաղարջ հացը» (1956), «Ծերունի Վեզուվի սիրտը» (1957), «Համաստեղությունների ճանապարհորդները» (1958), «Մի ժամ ավելի շուտ» (1959)։

Բենյուկի արձակ գործերից հայտնի են. «Դանակի շեղբի վրա» վեպը (I հ., 1955), «Անձնական ոխ» նովելների և պատմվածքների ժողովածուն (1955) և «Կկվի հովտում» պիեսը (1959)[5]։

Միհայ Բենյուկը հայերեն խմբագրել

  • Վառնավի հադան (պատմվածք)։ Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 3-39։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118658220 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.romlit.ro/literatura_oportunist_ii
  5. Ռումինական պատմվածքներ, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 161։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Բենյուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 395