Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միկա (այլ կիրառումներ)

«Միկա» մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ Երևանում։

Միկա
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՀայաստան, Երևան, Մանանդյան փողոց 41
Երկիր Հայաստան[1]
Հիմնադրված2008
Կառուցված2006 - 2007
Բացված2008
ՍեփականատերՖուտբոլային Ակումբ Միկա
Տարողություն7000
Տնային թիմՖուտբոլային Ակումբ Միկա և ՖԱ Լոկոմոտիվ Երևան
Դաշտի չափսեր105 x 68 մ
Քարտեզ
Քարտեզ
 Mika Stadium Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Միկա մարզադաշտի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ 2008 թվականի մայիսի 22-ին «Միկա» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլային առաջին հանդիպումը։ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ փուլի 7-րդ խմբի մրցաշարում Իսպանիայի հավաքականը մրցել է Ուկրաինայի ընտրանու հետ և 3:1 հաշվով հաղթանակ տարել։ Առաջին գնդակը «Միկա» մարզադաշտում 11 մետրանոց հարվածով, հանդիպման 18-րդ րոպեին խփել է Կիևի «Դինամոյի» խաղացող Անդրեյ Յարմոլենկոն։

«Միկան» իր առաջին հանդիպումն սեփական մարզադաշտում անցկացրել է 2008 թվականի հունիսի 8-ին։ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Միկան» 1։0 հաշվով առավելության է հասել Երևանի «Կիլիկիայի» նկատմամբ։ Գոլը հանդիպման 81-րդ րոպեին խփել է Ստեփան Հակոբյանը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել


Բս խմբագրել

  1. GeoNames — 2005.