Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս

Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս (լիտ.՝ Mikalojus Konstantinas Čiurlionis) (սեպտեմբերի 22, 1875(1875-09-22)[1][2][3][…], Վարենա, Troki County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1911(1911-04-10)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն), լիտվացի նկարիչ և կոմպոզիտոր, լիտվական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից։

Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս
լիտ.՝ Mikalojus Konstantinas Čiurlionis և լեհ.՝ Mikołaj Konstanty Czurlanis
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1875(1875-09-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎարենա, Troki County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 10, 1911(1911-04-10)[1][2][3][…] (35 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՌոսսա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունԼիտվացիներ
Մայրենի լեզուլեհերեն
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1902), Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան (1899) և Վարշավայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և նկարիչ
ԱմուսինՍոֆյա Չյուռլյոնենե-Կիմանտայտե
ԵրեխաներDanutė Čiurlionytė-Zubovienė?
Կայքciurlionis.eu
 Mikalojus Konstantinas Čiurlionis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկությունն անցել է Դրուսկինինկայում, որտեղ հայրը եղել է երգեհոնահար։ Մայրը ավետարանիչների ընտանիքից էր, որը ներգաղթել էր Ռեգենսբուրգից՝ հալածվելով կաթոլիկ եկեղեցու կողմից։ Ընտանիքում խոսում էին լեհերեն և ապագա նկարչին անվանում էին «Կաստուկաս»[4]։ Չյուռլյոնիսը ողջ կյանքի ընթացքում միայն լեհերենով էր օրագիր վարում. այդ լեզվով են գրվել նրա բոլոր նամակները և գրական ստեղծագործությունները[5]։

Երբ դրսևորվեցին նրա ընդունակությունները երաժշտության հանդեպ, տղային ընդունում են իշխան Միխայիլ Օգինսկու երաժշտական դպրոց, որը, չնայած մի շարք կոնֆլիկտների, համակրանքով է ընդունում Չլուռլյոնիսին։ Իշխանն առաջարկում է Չյուռլյոնիսին ընդունվել Վարշավայի երաժշտական ինստիտուտ՝ վճարելով ամսական թոշակ։ 1899 թվականին՝ դիպլոմային աշխատանքը պաշտպանելուց հետո, իշխանը Չյուռլյոնիսին դաշնամուր է նվիրում։ Չյուռլյոնիսը գրում է «Անտառում» սիմֆոնիկ գործը, որն իր տեսակի մեջ առաջինն էր լիտվական երաժշտության մեջ։ Մեկնելով Լայպցիգ` կոմպոզիտորն ընդունվում է Լայպցիգի կոնսերվատորիա (1901-1902)։

Իշխանի մահից հետո Չյուռլյոնիսը, մնալով առանց թոշակի, ստիպված լքում է Լայպցիգը` մեկնելով Վարշավա (1902)։ Այստեղ նա սովորում է նկարչություն նախ Յան Կաուզիկի դպրոցում (1902-1905), ապա՝ գեղարվեստի ուսումնարանում (1905)։ Առաջին անգամ իր նկարները ցուցադրում է Վարշավայում 1905 թվականին։ Չյուռլյոնիսի հաջողությունները լավ են ընդունվում հայրենակիցների կողմից. տպավորիչ էր, որ Չյուռլյոնիսը լիտվացի է, չնայած չի տիրապետել լիտվերենին։

1907 թվականի հունվարին Վիլնյուսում կազմակերպվում է լիտվական գեղարվեստի առաջին ցուցահանդեսը, որի նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից մեկը Չյուռլյոնիսն էր։ Սա առիթ է հանդիսանում, որ նա վերադառնա հայրենիք։

1908 թվականին նա ապրում է Վիլնյուսում, որտեղ ղեկավարում է երգչախումբը` ժամանակ անցկացնելով նաև հայրենի Դրուսկինինկայում և Պալանգայում։

1905 թվականին Չյուռլյոնիսը դառնում է լիտվացիների վերածննդի քարոզիչը։ Միջավայրը, որ միանշանակ չէր վերաբերվում ամեն նոր բանի, վերապահությամբ է ընդունում նաև Չյուռլյոնիսին, որի տանը միշտ ուրախ հավաքույթներ էին կազմակերպվում[4]։

Վիլնյուսում Չյուռլյոնիսը ծանոթանում է երիտասարդ սկսնակ բանաստեղծուհու` Սոֆյա Կիմանտայտեի հետ, որ տարված էր լիտվական մշակույթը բարձրացնելու գաղափարով։ 1909 թվականին տեղի է ունենում նրանց պսակադրությունը։

 
«Ռուտա» ընկերության վարագույրը, Չյուռլյոնիս

1908 թվականին Սանկտ Պետերբուրգում կազմակերպվում է «Սալոն» ցուցահանդեսը, որին հրավիրվում է նաև Չյուռլյոնիսը։ Վերջինս 1911 թվականին դառնում է «Արվեստի աշխարհ» (ռուս.՝ Мир искусства) ընկերության անդամ։ Պետերբուրգ գալը ծանր է անդրադառնում Չյուռլյոնիսի վրա, ով բախվում է անտարբերության և հասկացված չլինելու զգացողությանը։ Նա դառը հիասթափություն է ապրում իր համախոհների հետ ամենօրյա հանդիպումներից. նրանք ուզում էին ազգային մշակույթ ձևավորել բոլորին հասկանալի պարզունակ արվեստից՝ ցանկանալով հաճոյանալ լայն զանգվածներին։ Նրանք չէին ցանկանում, երբեմն նաև ի վիճակի չէին ավելի բարձր մշակույթ ստեղծել։ Գումար վաստակելու նպատակով երբեմն նկարիչն ինքն էր տուրք տալիս այդ ուղղությանը[4]։ Այսպես, նա հանձն է առնում լիտվական «Ռուտա» ընկերության համար ձևավորել 4×6մ չափերով վարագույրը, և ինքն էլ նկարում է այն՝ օգտագործելով ձեռնասանդուղք։ Աշխատանքը ստացվում է անհասկանալի և լրջորեն ազդում է նկարչի հոգեվիճակին[6]։ 1910 թվականի գարնանը Չյուռլյոնիսի առողջությունը վատանում է, և նա բուժում ստանալու նպատակով հայտնվում է հոգեբուժարանում։ 1911 թվականին նկարիչը ծնողներին հայտնում է ամառը հայրենիքում անցկացնելու իր մտադրության մասին, սակայն ապրիլի 11-ին անսպասելի վախճանվում է[4]։ Նա թաղված է Վիլնյուսի Ռոսա գերեզմանատանը։

Անհատականություն խմբագրել

Չյուռլյոնիսը եղել է բարի, սրտամոտ ու բաց մարդ, ով սիրել է բոլորի հետ կիսել իր տպավորությունները։ Մարդկանց հետ շփումներում եղել է համեստ՝ աշխատելով չառանձնանալ։ Չնայած համեստությանը՝ նա մեծ ազդեցություն է գործել շրջապատի մարդկանց վրա։ Նրա մտերիմ ընկեր Վ. Մորավսկին գրել է. «Մենք բոլորս զգում էինք, որ նա արտասովոր մարդ է, որն օժտված է ոչ միայն առանձնահատուկ ինտելեկտով, այլև բարոյական մեծ ուժով»։ «Երբ Չյուռլյոնիսը լինում էր մեզ հետ, մենք բոլորս ավելի լավն էինք դառնում. նա կարծես լույս էր ճառագում։ Նրա կողքին չէին լինում ո'չ վատ մարդիկ, ո'չ էլ չար զգացմունքներ»,– նրա մասին ասել է Վարշավայում Անգլիայի դեսպանի կինը՝ Գալինա Վելմանը[4]։

Միակ բանը, որ կարող էր նրան հունից հանել, այն էր, որ խնդրում էին հեղինակին մեկնաբանել այս կամ այն նկարը։ Նա պոռթկում էր. «....Ինչու՞ նրանք չեն նայում, ինչու՞ չեն լարում իրենց հոգիները. չէ՞ որ ամեն մեկը յուրովի է ընկալում արվեստի գործը»[4]։

Երաժշտական ստեղծագործություններ խմբագրել

Չյուռլյոնիսը լիտվական սիմֆոնիկ առաջին գործերի հեղինակն է։ Դրանք են «Անտառում» (1900-1901), «Ծովը» (1903-1907)։ Գրել է կանտատներ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, ա կապելլա սաղմոսների տեքստերի հիման վրա։ Գրառել և մշակել է ավելի քան 60 լիտվական ժողովրդական երգեր։ Ստեղծել է մոտ 200 գործ դաշնամուրի համար։

Նկարչական ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծել է մոտ 300 գործ մոդեռն ոճով։ Ազդվել է նաև սիմվոլիզմից։ Չյուռլյոնիսի խորհրդանշային-ընդհանրացված, ինքնատիպ, արծաթավուն գուներանգով երփնագիրը դիտողին փոխադրում է հեքիաթի («Հեքիաթ» եռանկարը, «Թագավորների հեքիաթը» նկարաշարը, 1907), երևակայական տեսիլների, միստիկայի («Աշխարհի ստեղծումը» նկարաշարը, 1904-06), ժողովրդական պատկերացումների ու նախապաշարումների («Գարուն», «Ձմեռ» նկարաշարեր, 1907) աշխարհը։ Նկարչի որոշ գործեր չեն պահպանվել։ Ստեղծագործությունների մեծ մասը գտնվում է Կաունասի` Չյուռլյոնիսի անվան գեղարվեստի թանգարանում։

Նկար-սոնատներ խմբագրել

Սյուժետային նկարներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

 
Չյուռլյոնիսի անվան գեղարվեստի թանգարան, Վիլնյուս
  • Կաունասում գտնվում է Չյուռլյոնիսի անվան գեղարվեստի թանգարանը։
  • Դրուսկինինկայում նրա պատվին անվանված է գլխավոր փողոցը։
  • Վիլնյուսում (Սավիչայուսի փ., 11) մշակույթի տունը անվանված է նրա պատվին։
  • Մինսկում կա Չյուռլյոնիսի անունով փողոց։
  • Սանկտ Պետերբուրգում հուշատախտակ կա այն տան պատին, որտեղ ապրելէ Չյուռլյոնիսը։
  • Գուկերա կղզում` Ֆրանց Իոսիֆի երկիր կղզեխմբում, գտնվում է Չյուռլյոնիս լեռը, որն այդպես է կոչվել 1913 թվականին՝ ի պատիվ Չյուռլյոնիսի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ядвига Чюрлёните. Воспоминания о М. К. Чюрлёнисе. Вильнюс.: Изд-во «Вага», 1975
  5. Очерк о литературном творчестве Чюрлёниса
  6. Чюрлёнис в Вильнюсе. Leidykla KRONTA, Vilnius, 2010 ISBN 978-609-401-069-9

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկալոյուս Կոնստանտինաս Չյուռլյոնիս» հոդվածին։