Միխեիլ Թումանիշվիլի (վրաց.՝ მიხეილ თუმანიშვილი, փետրվարի 6, 1921(1921-02-06), Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն - մայիսի 11, 1996(1996-05-11), Թբիլիսի, Վրաստան), թատրոնի վրացի ռեժիսոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981

Միխեիլ Թումանիշվիլի
Ծնվել էփետրվարի 6, 1921(1921-02-06)
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Մահացել էմայիսի 11, 1996(1996-05-11) (75 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և Վրաստան
Մասնագիտացումթատերական ռեժիսոր և թատերական ուսուցիչ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1939 թվականից ծառայել է Կարմիր բանակում Շեպետովկա քաղաքում (Ուկրաինա)։ Ավարտել է կապի կրտսեր հրամանատարների դասընթաց։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գերի է ընկել, երկու անգամ փախել է, 1944 թվականին զորացրվել է։

1949 թվականին ավարտել է Թբիլիսիի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գեորգի Տովսոնոգովի կուրս)։

1949-1971 թվականներին եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի ռեժիսոր (1965-1966 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր)։

Միխեիլ Թումանիշվիլիի աշխատանքները բազմազան են իրենց ոճով ու ժանրով, դրանց բնորոշ է գեղարվեստական բառապաշարի պարզությունը, հոգեբանական ճշգրտությունը, մարդկանց հոգեբանական բնութագրի մանրամասնությունը։

1971-1975 թվականներին եղել է Վրացական հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր։

1975 թվականից Միխեիլ Թումանիշվիլին եղել է «Վրացֆիլմ» կինոստուդիային կից թատերական արվեստանոցի գլխավոր ռեժիսոր, իսկ 1978 թվականից՝ կինոստուդիային կից ստեղծված Թբիլիսիի Կինոդերասանի թատրոնում, որի թատերախմբի անդամ դարձան նրա էքսպերիմենտալ կուրսի ուսանողները[1]։

1949 թվականից մանկավարժական գործունեություն է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում (1973 թվականից՝ պրոֆեսոր)։ 1971-1975 թվականներին դասավանդել է Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի էքսպերիմենտալ խմբերում։

Միխեիլ Թումանիշվիլին մահացել է 1996 թվականի մայիսի 11-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։

Թատերական բեմադրություններ խմբագրել

  • 1949 - «Մշտականաչ բլուրներ», Վ. Կարսանիձե
  • 1950 - «Անմոռանալի 1919-րդ», Վսևոլոդ Վիշնևսկի
  • 1951 - «Մարդի՛կ, ուշադիր եղեք», Յուլիուս Ֆուչիկ
  • 1952 - «Խելագարի հիշատակարանը», Նիկոլայ Գոգոլ
  • 1952 - «Որոտից առաջ», Պավել Մալյարևսկի
  • 1954 - «Իսպանացի վանական», Ջոն Ֆլետչեր
  • 1954 - «Հայիթի», Ուիլյամ Դյուբուա (Ակակի Վասաձեի հետ համատեղ)
  • 1955 - «Տարիել Գոլուա», Լեո Քիաչելի
  • 1956 - «Փիլիսոփայությա դոկտոր», Բրանիսլավ Նուշիչ
  • 1956 - «Գործնական մարդը», Իոնա Վակելի
  • 1958 - «Ասք սիրո մասին», Քիտա Բուաչիձե
  • 1958 - «Հրեշտակներ», Գ. Սեվաստիկոգլու
  • 1959 - «Այդպիսի սեր», Պավել Կոգուոտ
  • 1960 - «Իրկուտսկյան պատմություն», Ալեքսեյ Արբուզով
  • 1960 - «Կանանց խռովությունը», Սենդերբյու
  • 1962 - «Ծովի երեխաները», Գ. Խուխաշվիլի
  • 1962 - «Հյուրանոցի տիրուհին», Կառլո Գոլդոնի
  • 1963 - «Չինչրակա», Գեորգի Նախուցրիշվիլի
  • 1966 - «Արքա Լիր», Վիլյամ Շեքսպիր
  • 1968 - «Անտիգոնա», Ժան Անույ
  • 1969 - «Քանի դեռ սայլը չի շրջվել», Օթիա Իոսելիանի
  • 1970 - «Կամուրջ», Ալեքսանդր Չխեիձե
  • 1981 - «Դոն Ժուան», Մոլիեր
  • 1981 - «Մեր քաղաքը», Տ. Ուայլդեր և Ռեզո Գաբրիաձե
  • 1982 - «Բակուլի խոզերը», Դավիթ Կլդիաշվիլիի
  • 1996 - «Ամֆիտրիոն-38», Ժան Ժիրոդու
  • «Մարդկային ձայն», Ժան Կոկտո

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)[2]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1988)
  • Վրացական ԽՍՀ Կոտե Մարջանիշվիլու անվան պետական մրցանակ (1980, «Քանի դեռ չի սկսել փորձը» գրքի համար)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1986)

Հիշատակ խմբագրել

Միխեիլ Թումանիշվիլու անունն է կրում Թբիլիսիի Կինոդերասանի պետական թատրոնը, ինչպես նաև 1997 թվականին հիմնադրված «Սաչուկարի» արվեստների միջազգային կինոփառատոնը (այլ անվանումներ՝ «Նվեր», «Geoselis Gift»)[3]:

Միխեիլ Թումանիշվիլին հայտնի է իր ռեժիսորական մեթոդի շնորհիվ[4]։

Մատենագրություն խմբագրել

  • М.И. Туманишвили. Введение в режиссуру. - М.: Театр "Школа драматического искусства", 2003. - 270 с. (составитель Н. Ю. Казьмина)[5]
  • Режиссёр уходит из театра : [Воспоминания режиссёра] / Михаил Туманишвили, - Тбилиси.: Союз театр. деятелей Грузии, 1989
  • Натела Урушадзе. Рассказ главного свидетеля (воспоминания о М.И. Туманишвили) - Саранск, 2001[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. История создания театра
  2. Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр
  3. Майя Мамаладзе. (9 ноября 2000). «Грузинский «Подарок»». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  4. "Михаил Туманишвили был одним из самых крупных художников того поколения, для которого театр был то ли храмом, то ли домом, но в любом случае - крепостью, которую следовало без устали строить и укреплять, непременно всю жизнь" (Статья, посвященная московским гастролям Тбилисского театра Киноактера) [1]
  5. Рецензия на переиздание книги М.И. Туманишвили
  6. Книга издана при содействии мэрии Москвы, предисловие Людмилы Швецовой

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխեիլ Թումանիշվիլի» հոդվածին։