Միխայիլ Ֆեոդորովիչ Օվչիննիկով (դեկտեմբերի 27, 1913(1913-12-27) կամ դեկտեմբերի 27 1913 (հունվարի 9 1914), Q15255210?, Q4361595?, Վերխնեուրալսկի շրջան, Չելյաբինսկի մարզ - 1989 կամ 1987), ռուս արձակագիր, լրագրող, դրամատուրգ, կինոսցենարիստ, ՀՀ Գրողների միության անդամ 1942 թվականից։

Միխայիլ Օվչիննիկով
Ծնվել է1913 դեկտեմբերի 27
ԾննդավայրQ15255210?, Q4361595?, Վերխնեուրալսկի շրջան, Չելյաբինսկի մարզ
Վախճանվել է1989
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, կինոսցենարիստ
Ազգությունռուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
Միխայիլ Օվչիննիկով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Միխայիլ Օվչիննիկովը ծնվել է Մերձուրալյան Սուխտելի կազակական ստանիցայում։ Փոքր հասակում զրկվել է ծնողներից։ Մեծացել է Կոնգուրսկի աշխատանքային կոմունայում։ Աշխատել է որպես փականագործ, կինոմեխանիկ։ 1937 թվականից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում։

 

Ստեղծագործական կյանք խմբագրել

1937 թվականին Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրվել են նրա «Վաղը», «Շրջադարձ» (1956), «Փարիզի աղջամուղջում» (1965), 1950 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ «Խիզախում» դրամաները։

Հայֆիլմը նրա սցենարներով նկարահանել է «Ակն ընդ ական» (1941), «Ինչու է աղմկում գետը» (1958), «Տասներկու արբանյակներ» (1960), «Դժվար անցում» (1962), «Կրակոց սահմանի վրա» (1972) կինոնկարները։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Հանդիպում հերոսի հետ» (1940), «Իմ բարեկամներն ու ծանոթները» (1948), «Պատահական հանդիպումներ» (1959), «Դժվար անցում» (1962), «Հատուկ առաքելություն» (1979) գրքերը։

Երկեր խմբագրել

  • Պիեսների ժողովածու (գիրք երկրորդ), 1951 թ
  • Պիեսների ժողովածու, 1952 թ
  • Պիեսների ժողովածու, 1955 թ
  • Խիղճը (պիես մեկ գործողությամբ), Ե., Հայպետուսմանկհրատ, 1956, 32 էջ։
  • Նվիրական երգ (պիես մեկ գործողությամբ, երկու պատկերով), Ե., Հայպետհրատ, 1958, 27 էջ։ Թարգմ.՝ Արտաշես Բաբայան։
  • Աղմկում է Արաքսը (ակնարկներ սահմանապահների մասին), Ե., Հայաստան, 1968, 95 էջ։

Մամուլ խմբագրել

  • Խոտանի դեմ։ «Գրական թերթ», 1948, № 1:

Աղբյուրներ խմբագրել

Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 576.

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Օվչիննիկով» հոդվածին։