Միխայիլ Սեմյոնովիչ Ցվետ (մայիսի 14, 1872(1872-05-14)[1][2][3], Աստի, Պիեմոնտ, Իտալիա - հունիսի 26, 1919(1919-06-26)[1][2][3] կամ 1919[4], Վորոնեժ, Խորհրդային Ռուսաստան), ռուս բուսաբան–ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս։

Միխայիլ Ցվետ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 14, 1872(1872-05-14)[1][2][3]
ԾննդավայրԱստի, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էհունիսի 26, 1919(1919-06-26)[1][2][3] (47 տարեկան) կամ 1919[4]
Մահվան վայրՎորոնեժ, Խորհրդային Ռուսաստան
ԳերեզմանAlexeevo-Akatov Monastery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԺնևի համալսարան (1893)
Մասնագիտությունբուսաբան, կենսաբան, քիմիկոս, ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս
ԱշխատավայրԴորպատի կայսերական համալսարան, Վարշավայի համալսարան և Վարշավայի պոլիտեխնիկական ինստիտուտ
 Mikhail Tsvet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ժնևի համալսարանը (1893 թվականին)։ 1908 թվականից բուսաբանություն է դասավանդել Վարշավայի համալսարանում, 1908 թվականից՝ պոլիտեխնիկական ինստիտուտում, 1917 թվականից՝ Ցուրևի (այժմ՝ Տարտու), 1918 թվականից՝ Վորոնեժի համալսարանների պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բույսերի պլաստիդների և պիգմենտների ուսումնասիրմանը և դրանց հետա–զոտության մեթոդների մշակմանը։ Կարևոր նշանակություն ունի տարբեր կլանիչներով (ադսորբենտներ) հետազոտվող խառնուրդի բաղադրիչների ընտրողական կլանման վրա հիմնված նյութերի բաժանման Ցվետի մեթոդը (1903 թվականին)։ Այդ մեթոդով մաքուր ձևով առանձնացրել է a, b և с քլորոֆիլները և քսանտոֆիլի որոշ իզոմերներ։ Ցվետի հայտնագործությունը հիմք է հանդիսացել քրոմատագրաֆիայի մի շարք նոր ուղղությունների ստեղծման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 168  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ցվետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ցվետ» հոդվածին։