Միխայիլ Ցխակայա (վրաց.՝ მიხეილ გრიგოლის ძეცხაკაია, մայիսի 4, 1865(1865-05-04), Khuntsi, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 19, 1950(1950-03-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[1]), վրացի կոմունիստ քաղաքական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1898

Միխայիլ Ցխակայա
მიხა ცხაკაია
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հեղափոխական
Ծննդյան օր մայիսի 4, 1865(1865-05-04)
Ծննդավայր Khuntsi, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր մարտի 19, 1950(1950-03-19)[1] (84 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ, Խորհրդային Ռուսաստան[1]
Թաղված Մթածմինդա
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան

Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ Սովորել Քութայիսի հոգևոր ուսումնարանում, ապա՝ Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ 1888֊1892 թվականներին քարոզչական գործունեություն է իրականացրել Թիֆլիսում, Բաթումում, Քութայիսում։ 1892֊1893 թվականներին մասնակցել է «Մեսամե-դասի» սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ստեղծմանը։ 1897 թվականին 5 տարով աքսորվել է Կովկասի սահմաններից դուրս։ 1898 թվականին աշխատել է ՌՍԴԲԿ Եկատերինոսլավի (Դնեպրոպետրովսկ) կոմիտեում և «Յուժնի Ռարոյի» («Южный рабочий») թերթում։ 1900-1902 թվականներին եղել է բանտարկված։ 1903 թվականից եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի ղեկավարներից մեկը։ 1905 թվականներին ընտրվել է ՌՍԴԲԿ III համագումարի պատգամավոր և Կամոյի ձեռք բերած անձնագրով՝ Բարսով անվան տակ մեկնել Լոնդոն, որտեղ հանդիպել է Վլադիմիր Լենինին։ Համագումարում հանդես է եկել Կովկասի գյուղացիական շարժումների մասին զեկուցումով։ Լենինի առաջարկով համագումարն ընդունել է «Կովկասի իրադարձությունների առթիվ» հայտնի բանաձևը։ 1905 թվականին Բաքվի սովետի կազմակերպիչներից է։ 1907 թվականին Լոնդոնում մասնակցել է ՌՍԴԲԿ V համագումարին։ 1907֊1917 թվականներին ապրել է ժնևում։ 1917֊1920 թվականներին եղել է ՌՍԴԲ(բ) կ Թիֆլիսի կոմիտեի անդամ։ 1919 թվականին ձերբակալվել է և բանտարկվել Մետեխի բանտում, 1920 թվականի մայիսին ազատվել է բանտից և ընտրվել ՎԿ(բ) կ ԿԿ կազմում։ 1921-1922 թվականներին եղել է ՌՍՖՍՀ–ին կից Վրացական ԽՍՀ ներկայացուցիչը, 1923֊1930 թվականներին՝ Վրացական ՍՍՀ Կենտգործկոմի նախագահության նախագահ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահներից և ԽՍՀՄ Կենտգործկոմի նախագահության անդամ։ 1920 թվականին դարձել է Կոմինտերնի գործկոմի անդամ, 1931 թվականին՝ Ինտերնացիայի վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է ՀամԿ(բ) կ X– XI, XIII, XV–XVII համագումարների, Կոմինտերնի II –VII կոնգրեսների պատգամավոր, ԽՍՀՄ I–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգեվատրվել է Լենինի շքանշանով։ Միխայիլ Ցխակայաի անունով է կոչվել Միխա–Ցխակայա քաղաքը (այժմ՝ Սենակ) Վրաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Цхакая Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։