Միխայիլ Աֆանասևիչ Ստելմախ (մայիսի 11 (24), 1912, Դյակովցի, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1983(1983-09-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1972)։ ՌՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1978

Միխայիլ Ստելմախ
ուկրաիներեն՝ Михайло Панасович Стельмах
Ծնվել էմայիսի 11 (24), 1912
ԾննդավայրԴյակովցի, Litin County, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1983(1983-09-27) (71 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎիննիցայի պետական մանկավարժական համալսարան
Ժանրերվեպ, վիպակ, պիես և բանաստեղծություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա և Ուկրաինայի գրողների ազգային միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
ԶավակներYaroslav Stelmakh? և Dmytro Stelmakh?
 Mykhailo Stelmakh Վիքիպահեստում

Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1945-1953 թվականներին աշխատել է ՈւՄՍՀ ԳԱ-ի արվեստագիտության, բանահյուսության և ազգագրության ինստիտուտում։

Ստեղծագործություններ խմբագրել

Հայտնի արձակ գործերից են՝

  • «Մեծ տոհմ» (1949-51, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1951),
  • «Մարդու արյունը ջուր չէ» (1957, հայկական հրատարակություն 1962),
  • «Աղ ու հաց» (1959) եռերգությունում (լենինյան մրցանակ, 1961),
  • «Ճշմարտություն և անարդարություն» (1961),
  • «Երգ քո մասին» (1969) վեպերում պատկերել է 20-րդ դարի ուկրաինացի գյուղի կյանքի գլխավոր փուլերը։

Ստելմախի արձակն աչքի է ընկնում գյուղացու հոգեբանության խոր ճանաչողությամբ, հարուստ լեզվով, բանահյուսական և ազգագրական տարրերի առատությամբ։

Թարգմանություններ խմբագրել

Ուկրաիներեն է թարգմանել Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից։ ԽՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ստելմախ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 112