Միխայիլ Արկադևիչ Սվետլով (ռուս.՝ Михаил Аркадьевич Светлов, իսկական ազգանունը Շեյնկման, հունիսի 4 (17), 1903[1][2], Դնեպր, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 28, 1964(1964-09-28)[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուս, խորհրդային բանաստեղծ և դրամատուրգ[5][6][7]։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1967 թ., հետմահու

Միխայիլ Սվետլով
ռուս.՝ Михаил Светлов
Ծննդյան անունանգլ.՝ Mikhail Scheinkman
Ծնվել էհունիսի 4 (17), 1903[1][2]
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 28, 1964(1964-09-28)[1][3][4][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, սցենարիստ, գրող և երգերի հեղինակ
Լեզուռուսերեն
Ազգությունհրեա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ
Լենինյան մրցանակ և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Изображение автографа
 Mikhail Svetlov Վիքիպահեստում

Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում։ 1919 թվականից՝ կոմերիտական, 1920 թվականին՝ Եկատերինոսլավի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ։ Սովորել է Մոսկվայի համալսարանում (1927-1928 թթ.)։ Առաջին ժողովածուներն են՝ «Ռելսեր» (1923 թ.), «Բանաստեղծություններ» (1924 թ.), «Արմատներ» (1925 թ.)։ Միխայիլովի ձիրքի ռոմանտիկական բնույթն ամբողջ ուժով դրսևորվել է քաղաքացիական կռիվներին նվիրված բանաստեղծություններում («Գրենադա», 1926 թ., «Բանֆակի սանուհուն», 1925 թ., «Հետախուզությունում», 1927 թ.)։ «Գիշերային հանդիպումներ» (1927 թ.) գրքում երգային-հերոսական բանաստեղծություններին փոխարինելու են գալիս նէպի ժամանակաշրջանի տագնապներն ու շփոթությունը արտացոլող բանաստեղծությունները, միաժամանակ խորանում են հեղափոխական ռոմանտիկայի վերաբերյալ հեղինակի ունեցած պատկերացումները։ 30-ական թվականներին Միխայիլը քիչ է հանդես եկել որպես քնարերգու։ Այդ ժամանակի լավագույն գործերից է «Երգ Կախովկայի մասին» (1935 թ., երաժշտությունը՝ Դունաևսկու) բանաստեղծությունը։ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայա զվեզդա» («Красная звезда») թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում, ճակատային մի շարք թերթերի թղթակից։ Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943 թ.) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը։ 50-ական թվականների կեսերից, զգալի ընդմիջումից հետո, Միխայիլը ստեղծագործական ուժերի հորդացում է ապրում։ «Հորիզոն» (1959 թ.) բանաստեղծությունների ժողովածուի և «Որսորդական տնակ» (1964 թ.) գրքի համար բնորոշ է ռոմանտիկական հանդիսավորությունից ու երգայնությունից բնական խոսակցականի անցնելը։ Ռոմանտիկայով ու քնարականությամբ է հատկանշվում նաև Սվետլովի դրամատուրգիան․ «Խուլ անկյուն» (բեմադրվել է 1935 թ.), «Հեքիաթ» (1939 թ.), «Քսան տարի անց» (1940 թ.), «Ցանկության հրվանդանը» (1940 թ., չի բեմադրվել), «Բրանդենբուրգյան դարպաս» (1946 թ.), «Ուրիշի երջանկությունը» (1953 թ.)։ Միխայիլովի բանաստեղծությունները թարգմանվել են շատ լեզուներով։ «Վերջին տարիների բանաստեղծություններ» գրքի համար նրան շնորհվել է լենինյան մրցանակ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սվետլով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 91