Միխայիլ Աֆանասևիչ Մատյուշկին (ռուս.՝ Михаил Афанасьевич Матюшкин, 1676 - ապրիլի 17, 1737(1737-04-17)), ռուս ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-անշեֆ (1726

Միխայիլ Մատյուշկին
Ծնվել է1676
Մահացել էապրիլի 17, 1737(1737-04-17)
Քաղաքացիություն Ռուսական թագավորություն
Մասնագիտությունռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Afanasy Matyushkin?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան
ԵրեխաներDmitry Matyushkin?

Եղել է Պետրոս I-ի արտաքին քաղաքականության կողմնակիցներից, ակտիվորեն մասնակցել նրա մղած ռազմական գործողություններին (Ազովի, Սև, Բալթիկ, Կասպից ծովերը կատարած արշավանքներին)։ Պարսկական արշավանքի ժամանակ, որպես 4 գնդից կազմված զորախմբի հրամանատար, մասնակցել է Ապշերոնյան թերակղզում մղված մարտերին, հատկապես աչքի ընկել Բաքվի գրավման (1723 թվականի հուլիսին) մարտերում։ Մատյուշկինի կորպուսում են գործել Հայկական էսկադրոնը և Հայ-վրացական միացյալ էսկադրոնը։ Մատյուշկինի անմիջական նախաձեռնությամբ հայազգի մարտիկներին 1725 թվականին շնորհվել են զինվորական աստիճաններ, հայկական զորամասերը ընդգրկվել են ռուսական ինտենդանտական սպասարկման մեջ։ Մատյուշկինը սերտ կապեր է հաստատել Արցախի հայ ազատագրական շարժման գործիչների հետ։ Պետրոս I-ի մահից (1725 թվական) հետո, երբ Եկատերինա I հրաժարվել է շարունակել նրա Արևելյան քաղաքականությունը, Մատյուշկինը հրաժարականով հեռացել է Կովկասից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 292