Միխայիլ Բորիսի Խոդորկովսկի (ռուս.՝ Михаил Борисович Ходорковский) (հունիսի 26, 1963(1963-06-26)[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ, քննադատ, հրապարակախոս, 1997–2004 թվականներին «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության համահիմնադիր ու ղեկավար, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ[7] ։

Միխայիլ Խոդորկովսկի
ռուս.՝ Михаил Борисович Ходорковский[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1963(1963-06-26)[2][3] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[5]
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և բարեգործ
ԱմուսինInna Khodorkovskaya?
Ծնողներհայր՝ Boris Khodorkovsky?, մայր՝ Marina Khodorkovskaya?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունOpen Russia? և ՀամԼԿԵՄ
ԵրեխաներՊավել Խոդորկովսկի[6] և Anastasia Khodorkovskaya?
Կայքkhodorkovsky.ru
 Mikhail Khodorkovsky Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Միխայիլ Խոդորկովսկին ծնվել է 1963 թվականին Մոսկվայում։ 1981 թվականին ընդունվել է Մոսկվայի Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը։ Կուրսում եղել է առաջավոր ուսանող։ Ուսման հետ միաժամանակ զբաղվել է ատաղձագործությամբ։ Ուսանաղական տարիներին ամուսնացել է համակուրսեցի Ելենայի հետ։ 1985 թվականին նրանց զավակ է ծնվում՝ Պավելը։ Խոդորկովսկին 1986 թվականին գերազանցիկությամբ ավարտում է Մենդելեևի անվան քիմիկա-տեխնոլոգիական ինստիտուտը և ստանում է ինժեներ-տեխնոլոգի մասնագիտության դիպլոմ[8]։ 1997 թվականին նա ստեղծում է ՅՈՒԿՈՍ նավթային ընկերությունը և դառնում նրա նախագահը։ Շուտով նրա կարողությունը հասնում է 15 միլիարդ դոլարի, և նա համարվում էր մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը[9][10]։

Ազատազրկում խմբագրել

2003 թվականին Միխայիլ Խոդորկովսկուն ձերբակալում են և մեղադրանքներ ներկայացնում քրեական օրենսդրության մի քանի հոդվածներով։ Մինչև ձերբակալվելը Խոդորկովսկին խոսում էր այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Ռուսաստանը հետագայում։ Նա հովանավորում էր դպրոցներում ինտերնետի տարածմանը, աջակցում էր մշակութային և բարեգործական ծրագրերին։ Խոդորկովսկին մարտահրավեր էր նետում նախագահին` ասելով, որ Ռուսաստանում պետք է վերացնել կաշառակերությունը։ 2005 թվականին նա դատարանի կողմից մեղավոր է ճանաչվում խարդախությունների, «փողերի լվացման» և տնտեսական բնույթի այլ հանցագործությունների մեջ և դատապարտվում 13 տարի ազատազրկման[11]։ Ազատազրկումից հետո Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ «Յուկոս» նավթային ընկերությունը ճանաչվել է սնանկ[12]։ 2010 թվականին դատարանը նրան նոր մեղադրանքներ ներկայացրեց` այս անգամ միջոցների վատնման մեղադրանքով[13]։ Խոդորկովսկու նկատմամբ քրեական հետապնդումը բացասական գնահատականի արժանացավ ռուսաստանյան և միջազգային հանրության կողմից։ Ոմանք նրա դատապարտումը համարում էին արդարացիորեն, իսկ որոշ քաղաքական գործիչներ և հասարակական կազմակերպություններ նրա դեմ հարուցված գործում տեսնում էին քաղաքական ենթատեքստեր[14][15][16][17]։ 2011 թվականի մայիսի 24-ին «Amnesty international» կազմակերպությունը նրան ճանաչել է «խղճի բանտարկյալ»[18]։ Արևմուտքի երկրները Մոսկվայի առաջ բարձրացրել են Խոդորկովսկու գործի վերանայման և նրա պատիժը մեղմացնելու հարցը։ Խոդորկովսկին բանտում գտնվելու տարիներին որպես բողոքի նշան չորս անգամ հացադուլ է հայտարարել[19]։

Ազատության մեջ խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Միխայիլ Խոդորկովսկիին ազատ արձակելու համաներման մասին։ Համաներման փաստաթղթում ասվում է․

  «Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով՝ վճռում եմ՝ ներում շնորհել դատապարտյալ Խոդորկովսկի Միխայիլ Բորիսովիչին՝ ծնված 1963 թվականին, ք․ Մոսկվայում՝ ազատելով նրան ազատազրկման տեսքով պատժի հետագա կրումից»[20][21]։  
 
Վլադիմիր Պուտինը հրամանագիրը համաներման մասին

Բանտից ազատվելուց անմիջապես Խոդորկովսկին հեռացել է Ռուսաստանից և մեկնել Գերմանիա, ուր բուժվում է մայրը։ Նա դեկտեմբերի 22-ին Բեռլինի պատի թանգարանում մամուլի ասուլիս է տվել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որտեղ նշել է, որ չի պատրաստվում վրեժխնդիր լինել Վլադիմիր Պուտինից։

Մրցանակներ խմբագրել

  • Լեխ Վալենսայի անվան մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսական ազատությունների, արդարության և մարդու արժանապատվության մղած պայքարում խիզախություն ցուցաբերելու համար։ Մրցանակը (100․000 դոլլար) ստացել է Խոդորկովսկու որդին՝ Պավելը[22][23][24]։

Անձնական կյանք խմբագրել

  • Առաջին կինը՝ Ելենա Դոբրովոլսկայան։
  • Որդին՝ Պավելը ապրում է ԱՄՆ-ում։
  • Թոռը՝ Դիանան։
  • Երկրորդ կինը՝ Իննա Վալենտինովնա Խոդորկովսկայան։
  • Աղջիկը՝ Անաստասիան և զույգ թոռները՝ Իլյան ու Գլեբը[25]։

Գրքեր խմբագրել

  • Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ռուբլիով մարդիկ», 1992[26]
  • Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ազատականության ճգնաժամը», 2004[27]
  • Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ձախ շրջադարձ», 2005[28]
  • Խոդորկովսկի Մ․ Բ․ «Ձախ շրջադարձ 2», 2006[29]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://tvrain.ru/teleshow/vechernee_shou/mihail_hodorkovskij-548380/
  2. 2,0 2,1 Ray M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131474650 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://imrussia.org/en/imr-news/727-mikhail-khodorkovsky-no-dictator-will-turn-us-independently-thinking-individuals-into-enemies
  6. https://imrussia.org/en/about-us
  7. http://www.kommersant.ru/doc/659096
  8. https://ria.ru/spravka/20080608/109603465.html
  9. https://www.bfm.ru/news/164324?doctype=article
  10. http://www.marketwatch.com/story/forbes-500-richest-people-the-full-list
  11. http://www.rbc.ru/society/19/12/2013/570414d99a794761c0ce504a
  12. http://sudact.ru/arbitral/doc/AwQAqofGaAZP/
  13. http://www.aif.ru/society/law/305928
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. http://ruskline.ru/analitika/2011/01/04/o_bednom_hodorkovskom_zamolvite_slovo/
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. http://xn--80ajoghfjyj0a.xn--p1ai/ne-putin-hodorkovskogo-posadil-ne-putin-ego-i-otpustil
  18. https://lenta.ru/news/2011/05/24/prisnoers/
  19. https://24smi.org/celebrity/792-mihail-hodorkovskij.html
  20. http://www.civilnet.am/news/2013/12/20/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A5%D6%81-%D5%AD%D5%B8%D5%A4%D5%B8%D6%80%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB%D5%AB/201948
  21. http://www.kremlin.ru/events/president/news/19863
  22. http://www.rbc.ru/politics/26/09/2013/570410349a794761c0ce2255
  23. https://www.azatutyun.am/a/25118949.html
  24. http://www.civilnet.am/news/2013/09/26/%D5%AD%D5%B8%D5%A4%D5%B8%D6%80%D5%AF%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%AC%D5%A5%D5%AD-%D5%BE%D5%A1%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80/182685
  25. https://lenta.ru/lib/14164312/
  26. http://operativ.am/?p=81000&l=am/germaniayum+luys+e+tesel+xodorkovsku+bantayin+mardik+girqy
  27. http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/krizis_liberalizma_v_rossii.html
  28. http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/leviy_povorot.html
  29. http://royallib.com/book/hodorkovskiy_mihail/leviy_povorot__2.html
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Խոդորկովսկի» հոդվածին։