Միխայիլ Բախտին,(ռուս.՝ Михаи́л Миха́йлович Бахти́н, նոյեմբերի 5 (17), 1895[1][2], Օրյոլ, Ռուսական կայսրություն[3] - մարտի 7, 1975(1975-03-07)[4][1][5][…], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), ռուս փիլիսոփա, մշակութաբան, եվրոպական մշակույթի և արվեստի տեսաբան, լեզվի, եվրոպական վեպի պատումի և ժանրի վիպական (էպիկական) ձևի (ֆորմայի) հետազոտող։ Բախտինը եվրոպական վեպի նոր տեսության, այդ թվում՝ գեղարվեստական երկում բազմաձայնության (պոլիֆոնիա) հայեցակարգի հիմնադիրն է։ Ուսումնասիրելով Ֆրանսուա Ռաբլեի վեպի գեղարվեստական սկզբունքները՝ Բախտինը զարգացրեց ժողովրդական ունիվերսալ ծիծաղի մշակույթի տեսությունը։ Հենց Բախտինին են պատկանում գրականագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բազմաձայնությունը, ծիծաղի մշակույթը, քրոնոտոպը, կառնավալացումը, մենիպեան։ Իր աշխատություններում նա ուսումնասիրել է նաև գեղարվեստական գրականության մեջ մարմնի և հոգու՝ դեռևս Միջնադարից բխող հակամարտության խնդիրը՝ առանձնացնելով «հոգևոր աճ» և«մարմնական անկում» եզրույթները։ Բախտինը նաև լեզվաբանական աշխատությունների հեղինակ է. դրանցում նա ուսումնասիրել է հատկապես լեզվի զարգացման ընդհանուր տեսության հարցերը, ոճաբանությունը և խոսքի մշակույթը։ Նա նաև առաջնորդն է փիլիսոփայական - գիտական այն խմբակի, որը հայտնի է«Բախտինի խմբակ» անունով։

Միխայիլ Բախտին
ռուս.՝ Михаил Бахти́н
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5 (17), 1895[1][2]
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն[3]
Մահացել էմարտի 7, 1975(1975-03-07)[4][1][5][…] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[6]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Ազդվել էՖեոդոր Դոստոևսկի, Վյաչեսլավ Իվանով, Aleksandr Meyer?, Russian religious philosophy?, Իմանուիլ Կանտ և Ֆրիդրիխ Նիցշե
Երկերpolyphony?
Մասնագիտությունփիլիսոփա, լեզվաբան, գրող, գրական քննադատ, գրականության պատմաբան, գրականագետ և արվեստի տեսաբան
ԱշխատավայրՄորդովիայի պետական համալսարան
 Mikhail Bakhtin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Օրյոլում՝ բանկի աշխատակցի բազմազավակ ընտանիքում, հետագայում ընտանիքի հետ տեղափոխվել է Վիլնյուս(1905-1911), ապա՝ Օդեսա։ Իր իսկ խոսքերով՝ սովորել է Պետերբուրգի, Օդեսայի, Նովոռոսիսկի համալսարաններում (այս մասին փաստական տեղեկություններ չկան)։ Բախտինի ավագ եղբայրը ևս` Նիկոլայ Բախտինը, փիլիսոփա - գիտնական է, անտիկ մշակույթի տեսաբան։ 1918 թվականին Բախտինը տեղափոխվում է Նևել, սկսում է դասավանդել աշխատավորների դպրոցում։ Նրա շուրջ հենց այստեղ էլ համախմբվում են բազմաթիվ մտավորական - համակիրներ՝ Մատվեյ Կագան, Վալենտին Վոլոշինով, Պավել Մեդվեդև, Մարիա Յուդինա և այլք։ 1919 թվականին Բախտինը տպագրում է իր առաջին հոդվածը՝«Արվեստ և պատասխանատվություն» խորագրով։ 1920 թվականին նա արդեն Վիտեբսկում էր. դասավանդում էր մանկավարժական ինստիտուտում և կոնսերվատորիայում, հրապարակային զեկուցումներ կարդում փիլիսոփայության, գեղագիտության, գրականության վերաբերյալ։ 1920 - 1924 թվականներին Բախտինը շարունակում է գրել իր փիլիսոփայական անավարտ տրակտատները և Դոստոևսկուն նվիրված մենագրությունը։ 1921 թվականին նա ամուսնանում է Ելենա Օկոլովիչի հետ, իսկ 1924 թվականին իր համակիրներից մեկի՝ Մեդվեդևի հրավերով գնում է Լենինգրադ։ Բախտինի խմբակն այժմ համալրում են բանաստեղծ Կոնստանտին Վագինովը, արևելագետ Միխայիլ Տուբյանսկին և այլք՝ հաճախակի հյուրընկալվելով նրա տանը, որտեղ փիլիսոփայական, կրոնական, գեղագիտական ու գրականագիտական խնդիրների շուրջ մշտապես սեմինար - քննարկումներ և բանավեճեր էին կազմակերպվում։ Այդ քննարկումների ժամանակ հաճախ անդրադարձ էր կատարվում Զիգմունդ Ֆրեյդին և նրա հոգեվերլուծության տեսությանը։ Նույն տարվա հունիսի 28 - ին Բախտինը կարդում է իր նշանավոր զեկուցումներից մեկը՝ «Հերոսի և հեղինակի խնդիրը գեղարվեստական ստեղծագործության մեջ» վերտառությամբ։ 1928 թվականին, Լենինգրադի մի շարք այլ մտավորականների թվում, արդեն հայտնի Բախտինը ձերբակալվում է Ալեքսանդր Մեյերի «Կիրակի» խմբակի հետ կապ ունենալու մեղադրանքով։ 1929 թվականի հունվարի 5 - ին ոսկրածուծաբորբի պատճառով նա ազատվում է բանտից ՝ այժմ արդեն ենթարկվելով տնային կալանքի։ Հուլիսի 22 - ին՝ հիվանդանոցում եղած ժամանակ, Բախտինը հեռակա կարգով դատապարտվում է հինգ տարվա ազատազրկաման Սոլովեցկու ճամբարում. վճիռը, սակայն, կնոջ և ընկերների ջանքերով չեղյալ է հայտարարվում՝ փոխարինվելով աքսորով (աքսորվում է Կուստանայ քաղաք)։ 1929 թվականին Բախտինը հրատարակում է իր առաջին մենագրությունը՝ «Դոստոևսկու ստեղծագործության խնդիրները», որը նրան մեծ հռչակ էր բերելու։ Աքսորի ավարտից հետո՝ 1936 թվականին, մեծ քաղաքներում ապրելու արգելանք ունենալով, հալածված մտավորականը տեղափոխվում է Սարանսկ, որտեղ դասավանդում է Մորդովյան ինստիտուտում, սակայն ստիպված է լինում հեռանալ այնտեղից ևս և մինչև 1945 թվականն ապրում է Կալինինյան մարզի փոքրիկ կայարաններից մեկում՝ աշխատելով դպրոցում որպես ուսուցիչ։ 1938 թվականին ոսկրախտի պատճառով հեռացնում են Բախտինի ոտքը։ Մինչ պատերազմը նա անդամակցում էր Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի գրականության տեսության բաժանմունքին[7], ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիային, որտեղ հանդես էր եկել գրականության տեսությանը նվիրված երկու հոդվածներով՝ «Խոսքը վեպում» (1940)[8] և «Վեպը որպես գրականագիտական ժանր[8]։ 1946 թվականի նոյեմբերի 15 - ին Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում Բախտինը թեկնածուական ատենախոսություն է պաշտպանում «Ռաբլեն ռեալիզմի պատմության մեջ» թեմայով[9] : Թեև Բախտինի բոլոր երեք ընդդիմախոսներն առաջարկում էին նրան ոչ թե թեկնածուի, այլ միանգամից դոկտորի աստիճան տալ, աշխատությունը վերադարձվում է հեղինակին՝ իբր շտկումներ անելու, այնուհետև նրան շնորհվում է միայն թեկնածուի գիտսկան աստիճան:Այդ ժամանակ Բախտինը դեռևս շարունակում էր աշխատել Մորդովյան ինստիտուտում։ Ժամանակակիցների կողմից գրեթե մոռացված՝ ռուս մտավորականը միայն 1960 - ականներին է խորհրդային գիտական դաշտ վերադառնում նրան իրենց ուսուցիչը համարող մի շարք հետևորդների շնորհիվ։ 1969 թվականին Յուրի Անդրոպովի հովանավորությամբ Բախտինը Սարանսկից տեղափոխվում է Մոսկվա։ 1960-70 - ական թվականներին նրա հոդվածները տպագրվում են Գորկու անվան գրականության ինստիտուտի պարբերականներում,«Համատեքստ» ժողովածուում, «Գրականության հարցեր» և այլ ամսագրերում։ Մահացել է 1975 թվականի մարտի 7 - ին, թաղված է Վեդենյան գերեզմանատանը[10]։

Ժառանգություն խմբագրել

Բախտինի հիմնական աշխատությունները շուտով թարգմանվեցին և լայն ճանաչում գտան Արևմուտքում։ Անգլիայում՝ Շեֆիլդյան համալսարանում, գտնվում է «Բախտինյան կենտրոնը», որը գիտական և ուսումնական գործունեություն է ծավալում։ նրա ստեղծագործությունը լայն արձագանք գտավ Ֆրանսիայում ևս, որտեղ նրա ճանաչմանը նպաստում էին հատկապես Ցվետան Տոդորովը և Յուլյա Կրիստևան։ Բախտինին սիրում են հատկապես Ճապոնիայում, որտեղ էլ լույս տեսավ նրա երկերի՝ աշխարհում առաջին ժողովածուն. Ճապոնիայում նաև բազմաթիվ մենագրություններ և աշխատություններ են գրվել նրա մասին։ 1992 թվականից Վիտեբսկում հրատարակվում է Բախտինի կենսագրության, տեսական ժառանգության և դարաշրջանի հարցերը քննարկող ամսագիր։ Քառամյա ընդմիջումից հետո` 2009 թվականից, ամսագիրը հրատարակվում է երկու տարին մեկ անգամ։ Բախտինի կյանքում մեծ տեղ են ունեցել թատրոնը, դրամատուրգիան, առհասարակ, բեմական արվեստը. դեռևս մանկության տարիներին իրենց դաստիարակչուհու գլխավորությամբ Բախտին եղբայրները բեմադրություններ էին կազմակերպում Հոմերոսի «Իլիականից»:Միխայիլ Բախտինի ստեղծագործությունն ուսումնասիրողները «Բախտինը և թատրոնը» համատեքստում անդրադարձել են հատկապես թատրոնի դերին ռուս մեծ մտածողի աշխարհայացքի և հետաքրքրությունների ձևավորման գործում , Բախտինի՝ գեղարվեստական գրականության մեջ և կյանքում թատերայնության մասին ունեցած գաղափարներին, գեղարվեստական երկի և իրականության կառնավալացմանը, դրա արդիականությանը 20 - րդ դարում։

Փիլիսոփայություն խմբագրել

Բախտինի աշխարհայացքային ամենակարևոր գաղափարներից մեկը երկխոսությունն է (դիալոգ)՝ իբրև առանձին կատեգորիա, որը նա բացահայտում է Դոստոևսկու ստեղծագործության օրնակով՝ որպես բազմաձայնության դրսևորում։ Ռուսական կրոնական փիսիսոփայության հիման վրա նա հանգում է արարողակարգային հավաքականության գաղափարին, որն ընդգրկում է համանվագը (սիմֆոնիա), ինտերսուբյեկտիվությունը, պլյուրալիզմը, բազմաձայնությունը։ Բախտինն իրականությունը դիտարկում է որպես մի իրադարձություն, որն անպատկերացնելի է առանց արարքի և այդ արարքը գործող սուբյեկտի՝ մարդու։ Նա մասնավորապես համարում էր, որ առարկան անբաժան է իրադարձության մեջ իր գործառույթից։ Ոչ որոշակի իրադարձությունները նա որակում էր որպես դատարկ հնարավորություններ և չարմատավորված կենցաղ։ Բախտինի կարծիքով ռացիոնալիզմը նախապաշարմունք է, իսկ էության դիտարկումը հնարավոր է միայն բնազդի (գեղագիտական և սիրային հայեցման) շնորհիվ։ Բախտինի փիլիսոփայության մեջ մեծ տեղ ունի ծիծաղի մշակույթի ուսումնասիրությունը՝ կառնավալի օրինակով, որը զերծ է լրջությունից՝ պաշտոնականությունից, դոգմատիզմից և որն ապրում է ինքն իրենով։ Ծիծաղի էությունը նա ներկայացնում է որպես իրադարձության ցուցադրում, որը ենթադրում է նորացում, փոփոխություն, բեկում, վերածնունդ և ճգնաժամ միևնույն ժամանակ։ Ծիծաղը, դիմակահանդեսը (կառնավալը) և տոնը հենց իսկական կյանքն են՝ ըստ Բախտինի։

Հրատարակած աշխատություններ խմբագրել

  • К философии поступка // Философия и социология науки и техники. Ежегодник. 1984—1985. — М., 1986. (Бахтин начинает писать эту работу в 24 года (1919—1921 гг.). Многие страницы рукописи были утеряны или написаны неразборчиво. В работе автор создаёт собственную философскую концепцию, основываясь на философии Канта. В первой части исследования он рассматривает принципы архитектоники действительного мира, «не мыслимого, а переживаемого»).
  • Проблемы творчества Достоевского Л., «Прибой», 1929. — 244 с., 2 000 экз.; Киев, 1994.
  • Проблемы поэтики Достоевского. — М., 1963; 1974; 1979 (4-е изд.); Киев, 1994 (5-е изд.).
  • Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. — М., 1965; 1990.
  • Вопросы литературы и эстетики. — М., 1975.
  • Эстетика словесного творчества. — М., 1979.
  • Литературно-критические статьи. — М., 1986.
  • Бахтин М. М. Эстетика словесного творчества / Походаев В. С.. — Москва: Искусство, 1986. — С. 445. — 258 с.
  • Тетралогия. — М., 1998.
  • Собрание сочинений: В 7 т. / Институт мировой литературы им. А. М. Горького РАН. — М., 1996—:
Т. 1. Философская эстетика 1920-х годов. — М.: Русские словари; Языки славянской культуры, 2003. — 957 с.
Т. 2. Проблемы творчества Достоевского. Статьи о Толстом. Записи курса лекций по истории русской литературы. — М.: Русские словари, 2000. — 799 с.
Т. 3. Теория романа (1930—1961 гг.). — М.: Языки славянских культур, 2012. — 880 с. — ISBN 978-5-9551-0500-0.
Т. 4 (1). Франсуа Рабле в истории реализма (1940). Материалы к книге о Рабле (1930—1950-е гг.). Комментарии и приложения. — М.: Языки славянских культур, 2008. — 1120 с. — ISBN 978-5-9551-0266-5.
Т. 4 (2). Творчество Франсуа Рабле и народная культура средневековья и Ренессанса. Рабле и Гоголь (Искусство слова и народная смеховая культура). — М.: Языки славянских культур, 2010. — 752 с.
Т. 5. Работы 1940-х — начала 1960-х годов. — М.: Русские словари, 1997. — 732 с. — ISBN 5-89216-011-4.
Т. 6. Проблемы поэтики Достоевского. Работы 1960—1970 гг. — М.: Русские словари; Языки славянской культуры, 2002. — 800 с.
  • Эпос и роман. Сборник. — СПб.: Азбука, 2000. — 304 с., 10 000 экз. — ISBN 5-267-00273-9.
  • Беседы с В. Д. Дувакиным. — М.: Согласие, 2002. — 398 с. — ISBN 5-86884-099-2.

Հիշողություն խմբագրել

Սարանսկի 20 - րդ գիմնազիայում պարբերաբար անցկացվում են Բախտինին նվիրված գիտաժողովներ։ [11] Օրյոլում 2005 թվականին բացվեց Բախտինի թանգարանը[12][13]։ Օրյոլի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի «Ռուսական ոճ» անունն ունեցող թանգարանին տրվեց Միխայիլ Բախտինի անունը[14]։ 2015 թվականից Մորդովյան համալսարանում գործում է «Բախտինի կենտրոնը»[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Бахтин Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118505653 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Паньков Н. А. М. М. Бахтин и теория романа // Вопросы литературы. — 2007. — № 3.
  8. 8,0 8,1 Бахтин М. Вопросы литературы и эстетики. Исследования разных лет. — Москва: Художественная литература, 1975. — С. 4.
  9. Паньков Н. А. Стенограмма заседания Учёного совета Института мировой литературы им. А. М. Горького. Защита диссертации тов. Бахтиным на тему «Рабле в истории реализма» 15 ноября 1946 г. // Вопросы биографии и научного творчества М. М. Бахтина. — Москва: Издательство Московского университета, 2009. — С. 169—243.
  10. «Где дремлют мёртвые». bozaboza.narod.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «В Саранске прошло научно-практическая конференция, посвящённая Михаилу Бахтину» — сюжет на сайте info-rm.com, 29 апреля 2009.
  12. «Музей М. М. Бахтина». www.2r.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  13. 20 сентября. Открылся музей М. М. Бахтина в Орле
  14. «История Орловского муниципального драматического театра «Русский стиль» имени М. М. Бахтина: Официальный сайт». rs-teatr.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  15. «Страница Центра на сайте вуза». www.mrsu.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բախտին» հոդվածին։