Միխաին Լոպես Նունյես (իսպ.՝ Mijaín López Núñez, օգոստոսի 20, 1982(1982-08-20)[1], Պինար դել Ռիո, Կուբա), հունա-հռոմեական ոճի կուբացի ըմբիշ։ Հանդիսանում է առավել տիտղոսակիր հունա-հռոմեկան ոճի ըմբիշներից մեկը պատմության մեջ, օլիմպիական եռակի չեմպիոն է, աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի եռակի փոխչեմպիոն, համաամերիկյան խաղերի քառակի հաղթող, համաամերիկյան առաջնության իննակի հաղթող։

Միխաին Լոպես
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1982(1982-08-20)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՊինար դել Ռիո, Կուբա
Քաղաքացիություն Կուբա
Մասնագիտությունըմբիշ
 Mijaín López Վիքիպահեստում

Միխաին Լոպեսի ելույթները խոշոր մրցաշարերում խմբագրել

Ամառային օլիմպիական խաղեր

Աշխարհի առաջնություն

Համաամերկյան խաղեր

Համաամերկյան առաջնություն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սկսած 2000-ականների վերջերից Լոպեսի հիմնական հակառակորդը հանդիսանում է Թուրքիայի ներկայացուցիչ Ռիզա Կայաալփը։ Այդ դասական դիմակայության վեց մենամարտերի արդյունքում Լոպեսը տարել է չորս հաղթանակ[2]։
  • Դասական դիմակայություն էր ձևավորվել նաև Լոպեսի և ՌԴ ներկայացուցիչ Խասան Բարոևի միջև, ընդ որում առաջին երկու մենամարտերում հաղթել էր Բարոևը, վերջին երկուսում՝ Լոպեսը[3]։
  • Լոպեսը հինգ մենամարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևի դեմ՝ պարտվելով նրան միայն առաջին մենամարտում[4], երբ Պատրիկեևը դեռևս հանդես էր գալիս ՌԴ դրոշի ներքո[5]։
  • Նրա ավագ եղբայր Միկել Լոպես Նունյեսը զբաղվել է բռնցքամարտով և 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում գերծանր քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 DiGiacomo P. Encyclopædia Britannica
  2. Kayaalp, Riza vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  3. Baroev, Khassan vs Lopez Nunez, Mijain; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  4. Lopez Nunez, Mijain vs Patrikeev, Youri; iat.uni-leipzig.de (անգլ.) /վերցված է 2016-01-03/
  5. Правда русского армянина. Супертяж Юрий Патрикеев; sovsport.ru (ռուս.) /վերցված է 2016-01-03/
  6. Միկել Լոպեսի օլիմպիական վիճակագրությունը; sports-reference.com Արխիվացված 2011-05-19 Wayback Machine (անգլ.) /վերցված է 2016-01-03/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաին Լոպես» հոդվածին։