«Միլուոքի Բաքս» (անգլ.՝ Milwaukee Bucks), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի կենտրոնական դիվիզիոնում։

Միլուոքի Բաքս
Միլուոքի Բաքս պատկերանիշ
Միլուոքի Բաքս պատկերանիշ
Լիգաներ NBA
Հիմնադրում 1968 թ.
Պատմություն Միլուոքի Բաքս
(1968-այժմ)
Մարզադաշտ Բրեդլի սենթր
Տեղագրություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ
Ակումբի գույներ Մուգ կանաչ, բաց դեղնագույն, բաց կապույտ, սև, սպիտակ
                        
Նախագահ Փիթեր Ֆային
Սեփականատեր Ուեսլի Էդենս
Մարկ Լեյսրի
Գլխավոր մարզիչ Մայք Բուդենհոլզեր
Առաջնություններ 2 (1971, 2021)
Կոնֆերենցիոն տիտղոսներ 3
արևմտյան՝ 2 (1971, 1974)
արևելյան՝ 1(2021)
Դիվիզիոն տիտղոսներ 16 (1971, 1972, 1973, 1974, 1976, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 2001, 2019, 2020, 2021))
Հավերժացված 8 (1, 2, 4, 8 10, 14, 16, 32, 33)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Հիմնադրվել է 1968 թվականին, լիգայի ընդլայնման շրջանակներում։ Երկար տարիներ ակումբի սեփականատերն էր ԱՄՆ դեմոկրատական կուսակցության սենատոր Հերբ Կոլը։ 2014 թվականին ակումբի բաժնեմասերի վերահսկիչ փաթեթը վաճառվել է միլիարդատեր գործարարներ Ուես Էդենսի և Մարկ Լեսրիի Հեդջ հիմնադրամին։

Պատմության ընթացքում «Բաքսը» 2 անգամ նվաճել է NBA-ի գավաթը (1971, 2021), երեք անգամ Արևելյան կոնֆերենցիայի (1971, 1974, 2021) և 16 անգամ՝ կենտրոնական դիվիզիայի տիտղոսները (1971–1974, 1976, 1980–1986, 2001, 2019, 2020, 2021)։

Ակումբի պատմության առավել հայտնի մարզիկներից են Քարիմ Աբդուլ-Ջաբարը, Սիդնի Մոնքրիֆը, Օսկար Ռոբերթսոնը, Գլեն Ռոբինսոնը, Ռեյ Ալենը, Սեմ Կասելը, Ջունիոր Բրիջմանը, Մայքլ Ռեդը, Վին Բեյքերը, Յաննիս Ադետոկունբոն և այլք։ «Բաքսի» կազմում Աբդուլ-Ջաբարը և Յաննիս Ադետոկունբոն արժանացել են ամենաարժեքավոր խաղացողի (MVP) տիտղոսին։

Արտաքին հղումներ խմբագրել