Միլոշ Ցրնյանսկի

սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ

Միլոշ Ցրնյանսկի (սերբ.՝ Милош Црњански, հոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1][2][3], Չոնգրադ, Csongrád County[4] - նոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1][2][3], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, լրագրող, թարգմանիչ։ Կազմել է ճապոնական և չինական պոեզիայի անթոլոգիաներ։

Միլոշ Ցրնյանսկի
Милош Црњански
Ծնվել էհոկտեմբերի 26, 1893(1893-10-26)[1][2][3]
ԾննդավայրՉոնգրադ, Csongrád County[4]
Վախճանվել էնոյեմբերի 30, 1977(1977-11-30)[1][2][3] (84 տարեկան)
Վախճանի վայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԳերեզմանAlley of Distinguished Citizens
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, լրագրող, արվեստի քննադատ, գրող, դրամատուրգ, ակնարկագիր և գրական քննադատ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Հարավսլավիայի Թագավորություն և  ՀՍՖՀ
ԿրթությունՎիեննայի համալսարան, Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ (1922), Piarist High School, Timișoara?, Q20437431? և Բելգրադի համալսարան
Ժանրերպոեզիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներA Novel about London?, Migrations?, Q2963184?, The Journal of Carnojevic? և Q16086727?
Պարգևներ
ԱմուսինVidosava Crnjanski?
ԱզգականներDobrosav M. Ružić?
 Miloš Crnjanski Վիքիպահեստում

Գրականություն է մտել Առաջին համաշխարհային պատերազմից հետո, իբրև էքսպրեսիոնիստ, և բացահայտորեն հակապատերազմական դիրք է գրավել։ Հետագայում հարել է իր ազգայնական շրջաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում երկրից փախած թագավորական կառավարության հետ միասին վտարանդվել է Լոնդոն։ Պատերազմից հետո տպագրում է մի քանի գեղարվեստական երկեր՝ «Վերաբնակեցում», 2-րդ մաս (1962), «Վեպ Լոնդոնի մասին», (1971)։ Վեպերն հագեցված են կոնկրետ֊պատմական փաստերով, կենցաղի մանրամասնություններով, հերոսների ճշգրիտ հոգեբանական բնութագրերով։ Բայց անկախ այն բանից, գործողությունները երբ են տեղի ունենում՝ հեռավոր 18-րդ դարում, թե 20-րդ դարում, դրանք կապված են իրական պատմական իրադարձությունների (օրինակ, սերբերի վերաբնակությունը Ավստրիայից Ռուսաստան), թե հնարովի հերոսների հետ, ինչպես Լոնդոնին վերաբերող վեպում (չնայած այստեղ շատ են ինքնակենսագրական տարրերը), Ցրնյանսկու վեպերը միասնական են իրենց կոնցեպցիայով, որը հենվում է գրողի ողբերգական աշխարհընկալման վրա։ Նրա տեսակետից, պատմությունը դաժան է, նրա մեջ առաջադիմություն չկա, մարդը ավազահատիկ է այդ քաոսում, նրա կամքից և ցանկություններից ոչինչ կախված չէ։ Անվերջ շրջապտույտների մեջ կորչում են ոչ միայն առանձին մարդու, այլ ամբողջ ժողովուրդների հետքերը։ Ազգային ողբերգության զգացումը, ուժեղացած գրողի հոռետեսությամբ, դառնում է նրա գեղարվեստական աշխարհատեսության առանցքը, այստեղ էական տեղ է գրավում սուբյեկտիվիզմը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Црнянский Милош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Добитници Нинове награде за књижевност
  6. НИН online
  7. Градска библиотека "Владислав Петковић Дис" Чачак  » Добитници награда
  8. Արտասահմանյան գրականության պատմություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1985, էջ 625։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Ցրնյանսկի» հոդվածին։