Միլոնիտ (հուն․՝երկանաքար), ճմլված, փշրված ապար, առաջանում է խզումնային խախտումների, հատկապես վրաշարժերի և վերնետվածքների զոնաներում։ Կատակլիզիտից տարբերվում է մանրատվածության աստիճանով և զուգահեռ տեքստուրաների գարգացմամբ։ Միլոնիտները հիմնականում կապված են խոշոր ռեգիոնալ խախտումների գոտիների հետ (Ուրալ, Տյան Շան, Կովկաս, Ալթայ և այլն)։ Սովորաբար ձգվում են տասնյակ կիլոմետրեր և ունեն մի քանի հարյուր մետր լայնություն։

Միլոնիտի հանք Ուրալի ափին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 539
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոնիտ» հոդվածին։