Միլի Բրայթ (անգլ.՝ Millie Bright, օգոստոսի 21, 1993(1993-08-21)[1][2], Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի ֆուտբոլիստուհի է, «Չելսիի» և Անգլիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի պաշտպան։

Միլի Բրայթ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 21, 1993(1993-08-21)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Չեստերֆիլդ, Chesterfield, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 1,78 ± 0,001 մետր[1]
Դիրք պաշտպան

Կենսագրություն խմբագրել

Բրայթը ծնվել է Չեստերֆիլդ քաղաքում։ Ինը տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ[4] ։ Երիտասարդ տարիներին զբաղվել է ձիասպորտով[5]։

2014-ի դեկտեմբերին Բրայթը պայմանագիր է կնքել «Չելսի» ակումբի հետ։ 2015 թվականի մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է տասնչորս հանդիպում՝ 906 րոպե[6][7]։ Թիմակիցների կողմից նա ստացել է «Տարվա խաղացող» անունը[8]։

2018 թվականի օգոստոսին Բրայթը երեք տարվա նոր պայմանագիր է վերակնքել «Չելսիի» հետ։ Պայմանագրի ստորագրման մասին նա ասել է. «Ես պարզապես ցանկանում եմ լինել հաջողակ խաղացող և օգնել իմ թիմակիցներին, որ այդ ֆուտբոլային ակումբն ավելի շատ տիտղոսներ նվաճի։ Այստեղ գտնվելու ընթացքում մենք արդեն նվաճել ենք մի քանի տիտղոսներ, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք շարունակել նույն ոգով շարունակել հաղթել»[9]։

Բրայթն Անգլիային ներկայացրել է երիտասարդական հավաքականի և ազգային հավաքականի կազմում։ 2016 թվականի հունիսին Բրայթը Հյուսիսային Եվրոպայի գավաթի եզրափակիչ խաղի ժամանակ 11 մետրանոցից գոլ է խփել Միացյալ Նահանգների հավաքականի դարպասին[10]։

Հիմնական հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2016-ի սեպտեմբերին՝ Բելգիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի դարպասին (2֊0)[11]։ 2019 թվականի փետրվարին Բրայթը վնասվածքի պատճառով դուրս է մնացել Անգլիայի հավաքականի կազմից։

2022 թվականի հունիսին Բրայթն Անգլիայի հավաքականի կազմում նվաճել է 2022 կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գավաթը[12][13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Անգլիա Չելսի

  •  Անգլիայի առաջնության հաղթող (4)։ 2015, 2017/2018, 2019/2020, 2020/2021[14]
    •   Արծաթե մեդալակիր (1)։ 2016
  •   Անգլիայի Գավաթակիր (3)։ 2014/2015, 2017/2018, 2020/2021
    •   Եզրափակչի մասնակից (1)։ 2015/2016
  •   Եվրոպայի լիգայի գավաթակիր 2019/2020, 2020/2021
    •   Եզրափակչի մասնակից(1)։ 2019/2020, 2020/2021
  •   Անգլիայի սուպերգավաթակիր 2020
  •   ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից (1)։ 2020/2021[15]

Ընդհանուր՝ 10 գավաթ

Անգլիայի հավաքական խմբագրել

  Անգլիա Անգլիայի հավաքական։

  •  Եվրոպայի չեմպիոնուհի 2022
    •   Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ (3-4-րդ տեղ)՝ 2017թ
  •  Առնոլդ Քլարկի գավաթի հաղթող[16]
  •  «She Believes Cup» միջազգային ընկերական մրցաշարի արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Olympedia — 2006.
  4. «Bright: Renard and Bronze are inspirations to me». FIFA. 2021 թ․ հունվարի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  5. «From Doncaster Belles to the World Cup for England's Millie Bright». Yorkshire Post. 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  6. «Millie Bright». Soccer Way. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  7. «Millie Bright confident of instant Chelsea response». FAWSL. 2015 թ․ հուլիսի 25. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  8. «Millie Bright». Chelsea FC. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «BRIGHT FUTURE ASSURED WITH NEW DEAL SIGNED». Chelsea FC. 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  10. «U-23 WNT Wins Nordic Tournament in England after 1–1 Draw with Hosts». U.S. Soccer Federation. 2016 թ․ հունիսի 8. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  11. Lavery, Glenn (2016 թ․ սեպտեմբերի 20). «Lionesses douse Belgium's Red Flames to finish top». The Football Association. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. Davies, Callum (2022 թ․ հունիսի 15). «England Women's final squad named for EURO 2022». England Football.com. The FA. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին.
  13. England Squad. UEFA. Retrieved 12 July 2022.
  14. «Millie Bright». SoccerWay. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. UEFA.com. «Chelsea-Barcelona | UEFA Women's Champions League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 9-ին.
  16. «England 3 – 1 Germany». BBC Sport. 2022 թ․ փետրվարի 23. Վերցված է 2022 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել