Միլիտարիզմ (ֆր.՝ militarisme, < լատին․՝ militaris - ռազմական, զինվորական), պետական գաղափարախոսական համակարգ, պետության ռազմական հզորությունը մեծացնելու քաղաքականություն, ինչպես զավթողական պատերազմներ նախապատրաստելու և երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելու նպատակով։

«Միլիտարիզմ եզրը առաջին անգամ օգտագործվել է Ֆրանսիայում 19-րդ դարում՝ Նապոլեոն III-ի վարչակարգը բնութագրելու համար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ցայտուն կերպով արտահայտվել է Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Գերմանիայում, նաև Իտալիայում և Ճապոնիայում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիտարիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 537