Միլիոն դոլարանոց աղջիկը

Միլիոն դոլարանոց աղջիկը (անգլ.Million Dollar Baby), Քլինթ Իսթվուդի սպորտային դրաման է։ Գլխավոր դերասաններն են Քլինթ Իսթվուդը և Հիլարի Սուենկը։ Ֆիլմը ստացել է 4 «Օսկար» մրցանակ (լավագույն ֆիլմ, ռեժիսուրական աշխատանք, դերասանուհի՝ Հիլարի Սուենկ, երկրորդական դերասան՝ Մորգան Ֆրիման

Միլիոն դոլարանոց աղջիկը
անգլ.՝ Million Dollar Baby
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, դրամա և բոքսի մասին ֆիլմ
ԹեմաԷֆթանազիա և բռնցքամարտ
Թվականդեկտեմբերի 15, 2004[1], մարտի 24, 2005[2] և 2004
Լեզուանգլերեն[3]
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ[4][5][6][…]
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ, Ալբերտ Ս․ Ռուդի, Փոլ Հագիս, Թոմ Ռոզենբերգ և Գարի Լուչեզի
Սցենարի հեղինակՓոլ Հագիս և F.X. Toole?[1]
ԴերակատարներՀիլարի Սուենկ[5][6][7][…], Քլինթ Իսթվուդ[5][6][8][…], Մորգան Ֆրիման[5][6][7][…], Ջեյ Բարուշել[5][7][9][…], Մայք Քոլթեր[7][10], Lucia Rijker?[7][10], Բրայան Ֆրենսիս Օ’Բիրն[10], Էնթոնի Մաքի[7][10], Մարդո Մարթինդեյլ[7][10], Ռիկի Լինդհոում[7][10], Ջուդ Չիկոլելլա[10], Մայքլ Պենյա[7][10], Բենիտո Մարտինես[7][10], Բրյուս ՄակՎիտի[7][10], Dave Powledge?, Joe D'Angerio?, Marcus Chait?, Tom McCleister?, Morgan Eastwood?, Jamison Yang?, Ned Eisenberg?, Brian T. Finney?, Spice Williams-Crosby?, Kim Strauss? և Susan Krebs?
ՕպերատորԹոմ Ստերն
ԵրաժշտությունՔլինթ Իսթվուդ
ՄոնտաժԺոել Քոքս
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԿալիֆոռնիա
ԿինոընկերությունLakeshore Entertainment, Malpaso Productions և Warner Bros.
Տևողություն132 րոպե
Շահույթ216 800 000 $[11]
Պաշտոնական կայքէջ
 Million dollar baby Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

 
Ֆիլմի շապիկ

31-ամյա մատուցողուհի Մեգի Ֆիցջերալդը (Հիլարի Սուենկ) գալիս է բռնցքամարտի մարզասրահ, որը պատկանում էր ավագ մարզիչ Ֆրենկ Դանին (Քլինթ Իսթվուդ)։ Դանը, ով տաղանդավոր մարզիչ էր, հրաժարվում է մարզել աղջկան, քանի որ նա «չի մարզում աղջիկներին»։ Չնայած դրան, Մեգին սկսում է մարզվել ինքնուրույն, ու արժանանում մարզիկների հարգանքին, այդ թվում՝ Դաննի ընկերոջ՝ փորձառու բռնցքամատիկ Էդի Դյուփրիի (Մորգան Ֆրիման), ում մականունն էր «Մետաղի ջարդոն» (անգլ. Scrap-Iron)։ Դյուփրին սկսում է մարզել աղջկան ու պարզում, որ նա շատ ընդունակ աշակերտուհի է։

Այդ ընթացքում, Դանի լավագույն աշակերտը՝ Ուիլլի Լիթիլը, ով աշխարհի լավագույն բռնցքամարտիկ տիտղոսի հավակնորդ էր, լքում է նրան։ Դանը, ով երկար ժամանակ չէր ընդունում Լիթլին աշխարհի առաջնության խաղերին ուղարկելու ոչ մի առաջարկ, զարմացած էր, որ աշակերտը լքեց իրեն։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիոն դոլարանոց աղջիկը» հոդվածին։