Միլան Ռոդիչ (սերբ.՝ Mилан Poдић, Milan Rodić, ապրիլի 2, 1991(1991-04-02)[1][2], Դրվար, Դրվար (համայնք)), սերբ ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան։

Միլան Ռոդիչ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 2, 1991(1991-04-02)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Դրվար, Դրվար (համայնք)
Հասակ 185 սանտիմետր
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սերբիա Ցրվենա Զվեզդա
Համար 23
Պատանեկան կարիերա
2005-2008 Սերբիա ՕՖԿ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Սերբիա ՕՖԿ 71 (3)
2013-2015 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 5 (0)
2013-2014  Ռուսաստան Վոլգա (Նիժնի Նովգորոդ) 18 (0)
2015  Ռուսաստան Զենիթ-2 4 (0)
2015-2017 Ռուսաստան Կռիլյա Սովետով 33 (2)
2017— Սերբիա Ցրվենա Զվեզդա 31 (4)
Ազգային հավաքական
2011-2012 Սերբիա Սերբիա (մինչև 21) 8 (0)
2018— Սերբիա Սերբիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4 սեպտեմբերի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4 սեպտեմբերի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

«ՕՖԿ» հիմնական թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ 18 տարեկանում մասնակցելով Բելգրադի «Պարտիզան» ակումբի դեմ խաղին։ 2013 թվականի հունվարի 31-ին պայմնագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[3]։ Վերջինիս կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 21-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող խաղին ընդդեմ «Լիվերպուլի»[4]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ ամառային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը, վարձավճարով տեղափոխվել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբ[5], որի կազմում հանդես է եկել մինչև առաջնությանը ավարտը 2014 թվականի մայիսին։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո վերադարձել է Սանկտ Պետերբուրգի ակումբ։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին խփել է իր առաջին գոլը «Զենիթի» կազմում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 2014/2015 մրցաշրջանի 1/8 եզրափակչում գրավելով Տուլայի «Արսենալ» ակումբի դարպասը (2:3)։

2015 թվականի օգոստոսի 31-ին Միլան Ռոդիչը միացել է «Կռիլյա Սովետով» ակումբին, որի հետ կնքել է եռամյա պայմանագիր[6]։ 2017 թվականի ամռանը՝ Պրեմիեր լիգայից ակումբի դուրս մնալուց հետո, Միլան Ռոդիչը տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա» 250 հազար եվրոյով։

«Ցրվենա Զվեզդա» ակումբում Միլան Ռոդիչն իր նորամուտը կատարել է 2017 թվականի հուլիսի 27-ին՝ մասնակցելով Եվրոպայի լիգայի շրջանակներում անցկացված խաղին ընդդեմ Պրահայի «Սպարտայի»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Միլան Ռոդիչը Սերբիայի երիտասարդական հավաքականում իր նորամուտը կատարել է 2012 թվականի հունիսի 6-ին Շվեդիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Հրավիրվել է Սերբիայի գլխավոր հավաքականի կազմ՝ մասնակցելու Իսրայելի ու Ռուսաստանի հավաքականների դեմ ընկերական խաղերին, բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 2018 թվականի հունիսի 4-ին կայացած Չիլիի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է իր նորամուտը Սերբիայի հավաքականում՝ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Կոլարովին[7]։ Ընդգրկվել է Սերբիայի հավաքականի կազմում՝ մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, սակայն մրցաշարի ընթացքում եղել է պահեստային։

Ձեռքբերումներ խմբագրել

  «Զենիթ»
  • Ռուսաստանի չեմպիոն – 2014/15
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2012/13
  «Ցրվենա Զվեզդա»
  • Սերբիայի չեմպիոն – 2017/18

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 11-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  ՕՖԿ Սուպերլիգա 2008/09 1 0 0 0 0 0 1 0
2009/10 12 0 0 0 0 0 12 0
2010/11 20 2 1 0 3 0 24 2
2011/12 25 1 2 0 0 0 27 1
2012/13 13 0 3 2 0 0 16 2
Ընդհանուր 71 3 6 2 3 0 80 5
  Զենիթ Պրեմիեր լիգա 2012/13 4 0 0 0 2 0 6 0
2014/15 1 0 2 1 1 0 4 1
Ընդհանուր 5 0 2 1 3 0 10 1
    Վոլգա Պրեմիեր լիգա 2013/14 18 0 0 0 0 0 18 0
Ընդհանուր 18 0 0 0 0 0 18 0
    Զենիթ-2 ՖԱԼ 2015/16 4 0 0 0 0 0 4 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 4 0
  Կռիլյա Սովետով Պրեմիեր լիգա 2015/16 16 1 1 1 17 2
2016/17 15 1 1 0 16 1
ՖԱԼ 2017/18 2 0 2 0
Ընդհանուր 33 2 2 1 35 3
  Ցրվենա Զվեզդա Սուպերլիգա 2017/18 29 3 1 0 9 0 39 3
2018/19 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 29 3 1 0 10 0 40 3
Ամբողջ կարիերա 160 8 11 4 16 0 187 12

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Нету и Родич — в «Зените»!» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Милан Родич дебютировал в составе «Зенита»» (ռուսերեն). Официальный сайт ФК «Зенит». 2013 թ․ փետրվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Родич на правах аренды перешёл из «Зенита» в «Волгу»». Чемпионат.com. 2 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Милан Родич подписал контракт с «Крыльями» на три года
  7. Протокол матча Сербия — Чили(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Ռոդիչ» հոդվածին։