Միլանի կոնսերվատորիա (Միլանի Ջուզեպպե Վերդիի անվան կոնսերվատորիա (իտալ.՝ Conservatorio di musica “Giuseppe Verdi” di Milano)), երաժշտական ուսումնական հաստատություն Իտալիայի Միլան քաղաքում։ Կոնսերվատորիան կրում է Ջուզեպպե Վերդիի անունը։

Միլանի կոնսերվատորիա
ՏեսակԿոնսերվատորիա, ակադեմիական ինստիտուտ և արխիվ
Հիմնադրված էսեպտեմբերի 18, 1807
Անվանված էՋուզեպպե Վերդի
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունՄիլան[1]
ՀասցեVia Conservatorio 12, 20122 Milano[1]
Կայքconsmilano.it(իտալ.) և consmilano.it(իտալ.)
Միլանի կոնսերվատորիա (Իտալիա)##
Միլանի կոնսերվատորիա (Իտալիա)
Միլանի կոնսերվատորիա, Իտալիա
 Conservatorio Giuseppe Verdi (Milan) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Կոնսերվատորիայի ներքին բակը

Կոնսերվատորիան ստեղծվել է Նապոլեոնի հրամանով 1807 թվականին Միլանում՝ Նապոլեոնյան Իտալական թագավորության մայրաքաղաքում։ Բացվել է 1808 թվականին Սանտա Մարիա դելլա Պասիոնե մենաստանին կից։ Սովորել են և՛ արական, և՛ իգական սեռի ներկայացուցիչներ։

1898 թվականին կոնսերվատորիայում բացվել է երաժշտական գործիքների թանգարան, 1965 թվականից սկսել են դասընթացներ երաժշտագետների համար, 1969 թվականից՝ Եվրոպայում առաջին մասնագիտական էլեկտրոնային երաժշտության կուրսերը կոմպոզիտորների համար։ Համարվում է Իտալիայի ամենամեծ երաժշտական հաստատությունը[2]։

Կոնսերվատորիայի միջնակարգ երաժշտական դպրոցը՝ «Liceo Musicale», բացվել է 1971 թվականին։ 1981-2010 թվականներին իրականացրել է փորձնական համագործակցություն Իտալիայի կրթության նախարարության հետ[3][4]։

Կոնսերվատորիայի ղեկավարներ խմբագրել

  • Բոնիֆացիո Ազիոլի (1808-1814)
  • Ամբրոջո Մինոյա (1815-1825)
  • Վինչենցո Ֆեդերիչի (1825-1826)
  • Գաետանո Պյանտանիդա (1826)
  • Ֆրանչեսկո Բազիլի (1827-1837)
  • Նիկոլա Վակկաի (1838-1844)
  • Ֆելիչե Ֆրազի (1845-1849)
  • Լաուրո Ռոսսի (1850-1871)
  • Ալբերտո Մաձուկատո (1872-1877)
  • Ստեֆանո Ռոնկետտի-Մոնտեվիտի (1878-1882)
  • Անտոնիո Վաձինի (1882-1897)
  • Ջուզեպպե Գալինյանի (1897-1923)
  • Իլդեբրանդո Պիցցետտի (1924-1936)
  • Ռիկարդո Պիկ-Մանջահալլի (1936-1949)
  • Ջուլիո Չեզարե Պարիբենի (1950-1951)
  • Ջորջո Ֆեդերիկո Գեդինի (1951-1962)
  • Յակոպո Նապոլի (1962-1971)
  • Օրացիո Ֆիումե (1971)
  • Մարչելլո Աբբադո (1972-1996)
  • Գվիդո Սալվետտի (1996-2004)
  • Լեոնարդո Տասկերա (2004-2007)
  • Բրունո Ձանոլինի (2007)

Հայտնի դասախոսներ խմբագրել

  • Ջորջո Ֆեդերիկո Գեդինի
  • Ֆրանկո Դոնատոնի
  • Ալֆրեդո Կատալանի
  • Ֆրանչեսկո Լամպերտի
  • Ամիլկարե Պոնկելլի
  • Լաուրո Ռոսսի
  • Խավիեր Տոռես Մալդոնադո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/IT-MI1606
  2. «Official website» (իտալերեն). Conservatorio “Giuseppe Verdi” di Milano. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին. (In the Conservatorio drop down menu)
  3. «Presentazione» (իտալերեն). Istituto Omnicomprensivo Musicale Statale di Milano. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  4. «Il liceo musicale G. Verdi di Milano» (իտալերեն). Conservatorio “Giuseppe Verdi” di Milano. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլանի կոնսերվատորիա» հոդվածին։