Միլանի դքսություն, միջնադարյան պետություն Հյուսիսային Իտալիայում, որը 1395-1556 թվականների ընթացքում ներառված է եղել Սրբազան Հռոմեական կայսրության կազմում[1]։ 1556-1714 թվականներին այն անցել է Իսպանիային, իսկ 1714-1797 թվականներին՝ Ավստրիային։ Դքսության կենտրոնը եղել է Միլան քաղաքը։

Միլանի դքսություն
Ducato di Milano
 Վիսկոնտիներ
 Ամբրոզիական հանրապետություն
1395 - 1447 Ամբրոզիական հանրապետություն 
Տրանսպադանի հանրապետություն 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Միլան
Ազգություն իտալացիներ
Կրոն Կաթոլիկություն
Իշխանություն
Պետական կարգ միապետական
Պետության գլուխ Միլանի դուքս

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Միջնադարյան Հյուսիսային Իտալիան միավորվեց օստգոթերի, իսկ հետո՝ լանգոբարդների[2] թագի ներքո։ 8-րդ դարում Լանգոբարդների թագավորությունը նվաճվեց ֆրանկների առաջնորդ Կառլոս Մեծի կողմից և միացավ Ֆրանկական թագավորությանը՝ որպես Իտալական թագավորության վասալ։ Կառլոս Մեծի կայսրության փլուզումից հետո թագավորությունը դարձավ անկախ, բայց 10-րդ դարի կեսին այն գրավվեց Օտտոն I-ի կողմից[3]՝ դառնալով Սրբազան Հռոմեական կայսրության տիրակալության ենթակա տիրույթ։ Այդ ժամանակներից Հյուսիսային Իտալիան բաժանվել էր 3 մասի (մարքերի), որոնք կայսեր անունից ղեկավարվում էին սկզբում գրաֆները, իսկ հետո՝ մարքիզները[4], հայտնի ազնվականական ընտանիքներից։ Միլանը Ջենովայի հետ ներառված էր Արևելյան Լիգուրիան մաքսի մեջ։ Արդեն 12-րդ դարում Ֆրիդրիխ Շիկամորուսը[5] փորձում էր թարմացնել Իտալիայում կայսերական ներկայացուցչական համակարգը պոդեստայում։ 12-րդ դարում Միլանը գրավվեց Ֆրիդրիխ Շիկամորուսի ղեկավարած գերմանական բանակի կողմից։ Քաղաքը հիմնովին ավերվեց, սակայն շատ արագ վերականգնեց իր ուժը։

Կարգավիճակ խմբագրել

Դքսությունը պաշտոնապես հաստատվել է 1395-ին, երբ Միլանի պոդեստա Ժան Գալեացո Վիսկոնտին Սրբազան Հռոմեական կայսրության ղեկավար (Հռոմի Սրբազան կայսրության ղեկավար, մինջև պապականության թագադրումը) Վենցել I-ի ձեռքից ստացավ Միլանի դքսի կոչումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սրբազան Հռոմեական կայսրություն». 2018 թ․ ապրիլի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Լանգոբարդներ». 2017 թ․ հունիսի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Օտտոն I». 2016 թ․ դեկտեմբերի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Մարքիզ». 2017 թ․ մայիսի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Ֆրիդրիխ I Շիկամորուս». 2018 թ․ հունվարի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)