Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միթրոբարզանես (այլ կիրառումներ)

Միթրոբարզանես (հուն․՝ Μιθροβαρζάνης, ծնվել է՝ անհայտ, հավանաբար՝ Ծոփքի թագավորություն – մահացել է՝ մ․թ․ա․ 69 թվական, Տիգրանակերտ, Մեծ Հայքի թագավորություն), ընդունված է նաև անվանել Միթրոբարզանես Բ, Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Բ-ի զորահրամանատարներից մեկը, որը սերում էր Երվանդունիների արքայական շառավղից։

Միթրոբարզանես
Μιθροβαρζάνης
Ծոփքի կառավարիչ
Զինվորական կոչումգեներալ
Մահացել է՝մ․թ․ա․ 69 թվական, Տիգրանակերտ, Մեծ Հայքի թագավորություն
Երկիր Մեծ Հայք
ԱզգությունԾոփքի թագավորություն Ծոփքի թագավորություն
ՀարստությունԵրվանդականներ
ՆախորդԱրտանես Երվանդական
Հաջորդողթագավորական տիտղոսը վերանում է

Արտանես Երվանդականի գահընկեց արվելուց հետո Միթրոբարզանեսը Տիգրան Մեծի նշանակմամբ դառնում է Ծոփքի թագավորության ինքնակալ կառավարիչը (ըստ Կիրիլ Թումանովի), սակայն այդ տիտղոսը շուտով վերացվում է։ Ընդունված է համարել, որ Միթրոբարզանեսը Ծոփքի անկախ թագավորության վերջին կառավարիչն է։

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Մեծը իր կառավարման սկզբնական հատվածում ներխուժում է Ծոփքի թագավորություն։ Հայկական զորքերը կոտրում են Արտանես արքայի պաշտպանողական ուժերի դիմադրությունը և պաշարում Արկաթիակերտ մայրաքաղաքը։ Այս ամենից հետո Ծոփքում իշխող Արտանես Երվանդականը մահապատժի է ենթարկվում Տիգրան Մեծի կողմից։ Ամերիկացի պատմաբան Կիրիլ Թումանովը, որը Հայաստանի և Վրաստանի իշխանական տոհմերի պատմության ամենահեղինակավոր մասնագետներից մեկն է, գտնում է, որ Տիգրան Մեծի զորավարներից Միթրոբարզանեսը Արտանեսի սպանությունից հետո դառնում է Ծոփքի ինքնակալ կառավարիչը՝ Արտաշեսյանների փոխարքան[1]։

1-ին դարի հռոմեացի պատմիչ Ապպիանոսն իր «Հռոմեական պատմություն» երկասիրության մեջ անդրադարձել է Միթրոբարզանես գեներալի պատմությանը։ Հայ-հռոմեական պատերազմների սկզբնական փուլում Տիգրան Մեծի «փոքրամարմին այս զորավարին» է վստահում 3000-անոց հայկական հեծելազորի հրամանատարությունը։ Լուցիոս Լուկուլլոսը՝ 18 000 լեգեոնականներով և 3000 հեծյալներով շարժվում է Տիգրանակերտի ուղղությամբ։ Կողմերի միջև առճակատման ընթացքում էլ Միթրոբարզանեսը զոհվում է, իսկ նրա զորքը՝ ոչնչանում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Քրիստոնեական Կովկասի արքայատոհմերը հին շրջանից մինչև 19-րդ դար», Կիրիլ Թումանով, Ծագումնաբանական և ժամանակագրական աղյուսակներ, Հռոմ-1990, էջ 400-505
  2. Ապպիանոս Ալեքսանդրացի, «Հռոմեական պատմություն», գիրք Միհրդատյան պատերազմներ, գլուխ 84