Միզուղիների ինֆեկցիաներ

Միզուղիների ինֆեկցիաներ (ՄՈՒԻ), ինֆեկցիաներ, որոնք ախտահարում են միզուղիները[2]։ Երբ այն ախտահարում է ստորին միզուղիները, ապա կոչվում է միզապարկի ինֆեկցիա (ցիստիտ), իսկ երբ վերին միզուղիները՝ երիկամների ինֆեկցիա (պիելոնեֆրիտ)[3]։ Ստորին միզուղիների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են ցավը միզարձակության ժամանակ, հաճախակի միզարձակումը և միզարձակության զգացողությունը, չնայած միզապարկը դատարկ է[2]։ Երիկամների ինֆեկցիաների ժամանակ ախտանիշներն են տենդը և ցավը, որոնց հաճախ միանում են ստորին միզուղիների ինֆեկցիաների ախտանիշները[3]։ Հազվադեպ կարող է դիտվել արյունամիզություն[4]։ Տարեցների և երեխաների մոտ կարող է ընթանալ անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ[2][5]։

Միզուղիների ինֆեկցիաներ
Տեսակվարակիչ հիվանդություն, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններարյունամիզություն[1], տենդ[1], dysuria?[1], որովայնային ցավ[1] և frequent urination?[1]
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
 Infectious diseases and disorders of the urinary system Վիքիպահեստում

Ինֆեկցիաների ամենահաճախակի պատճառը աղիքային ցուպիկն է, բայց կարղ են լինել նաև այլ բակտերիաներ և սնկեր[6]։ Ռիսկի ֆակտորներից են իգական սեռին պատկանելը, սեռական հարաբերությունը, դիաբետը, գիրությունը և ընտանեկան անամնեզը։ Չնայած սեռական հարաբերությունը հանդիսանում է ռիսկի ֆակտոր, բայց ՄՈՒԻ-ն չի հանդիսանում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա[7]։ Երիկամների ինֆեկցիան հաճախ զուգակցվում է միզպարկի ինֆեկցիայի հետ, սակայն կարող է լինել արյան միջոցով փոխանցվող ինֆեկցիա[8]։ Երիտասարդ կանանց մոտ կարող է ախտորոշվել միայն ախտանիշների հիման վրա։ Անորոշ ախտանիշներով մարդկանց մոտ ախտորոշումը լինում է դժվար, քանզի բակտերիաները կարող են լինել առանց ինֆեկցիայի[9]։ Բարդ դեպքերում մեզի անալիզը կարող է օգտակար լինել[10]։

Չբարդացած դեպքերում ՄՈՒԻ-ն բուժում են հակաբիոտիկների կարճ կուրսով՝ նիտրոֆուրանտոին կամ տրիմետոպրիմ[4]։ Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է։ Բարդացած դեպքերում կարող է առաջանալ անհրաժեշտություն հակաբիոտիկների ավելի երկարատև կուրսերի կամ ներերակային օգտագործման[4]։ Եթե հիվանդի վիճակը 2-3 օրվա ընթացքում չի բարելավվում, ապա առաջանում է հետագա ախտորոշիչ մեթոդների կիրառման անհրաժեշտություն[10]։ Ֆենազոպիրիդինը կարող է օգնել ախտանիշների մեղմացմանը։ Նրանց մոտ, ովքեր չունեն ախտանիշներ, բայց մեզում կան բակտերիաներ կամ լեյկոցիտներ ապա հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտություն չի լինում՝ բացառությամբ հղիների[11][12]։ Հաճախակի հիվանդացողներին նշանակում են հակաբիոտիկների կարճատև կուրս ախտանիշների ի հայտ գալու ժամանակ, կամ որպես պրոֆիլակտիկ միջոց տալիս են երկար ազդեցության հակաբիոտիկներ[13]։

Ավելի հաճախ հիվանդանում են կանայք և այն հանդիսանում է կանանց մոտ ամենահաճախ հանդիպող բակտերիալ ինֆեկցիան[14]։ Ավելի հաճախ հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կրկնություններ հաճախ են դիտվում։ ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվական[15]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Ամենահաճախ դիտվող ախտանիշներն են այրման զգացողուրյունը միզարձակության ժամանակ և հաճախակի միզարձակումը[16]։ Ախտանիշները կարող են լինել ինչպես թույլ այնպես էլ ուժեղ արտահայտված, միջինում տևում են 6 օր[14]։ Կարող է լինել որոշակի ցավ ցայլոսկրի կամ մեջքի ստորին հատվածում։ Վերին միզուղիների ինֆեկցիայի ժամանակ մարդիկ կարող են ունենալ ցավեր թուլակողերում, տենդ, սրտխառնոց եւ փսխում, զոգակցված ստորին միզուղիների ինֆեկցիաների կլինիկայի հետ[3]։ Հազվադեպ լինում է արյունամիզություն, կամ էլ մեզում հայտնաբերվում է թարախ[17]։

Երեխաներ խմբագրել

Փոքրիկ երեխաների դեպքում միակ ախտանիշը կարող է լինել ջերմության բարձրացումը։ Նորածինները կարող են վատ սնվել, փսխել, երկար քնել և ունենալ դեղնուկի նշաններ[18]։ Ավելի մեծ երեխաների դեպքում կարող է դիտվել անմիզապահություն[18]։

Տարեցներ խմբագրել

Տարեցների մոտ հաճախ ախտանիշները բացակայում են[5]։ Երբեմն կարող է դիտվել անմիզապահություն, հոգեկան ոլորտի խանգարումներ կամ հոգնածություն, որպես միակ ախտանիշ, իսկ որոշ դեպքերում որպես առաջին ախտանիշ լինում է սեպսիսը[4]։ Ախտորոշումը կարող է դժվարանալ քանի որ տարեցների մի մասը ունի անմիզապահություն կամ դեմենցիա[5]։

Համակարգային ինֆեկցիայի ժամանակ նպատակահարմար է կատարել մեզի հետազոտություն հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չեն կարող իրենց ախտանիշների մասինտալ ադեկվատ ինֆորմացիա, օրինակ զարգացած դեմենցիայիյի ժամանակ[19]։ Համակարգային ինֆեկցիայի նշաններն են բարձր ջերմաստիճանը կամ ջերմաստիճանի բարձրացումը 1, 1 °C նորմայից, սարսուռ և լեյկոցիտների թվի բարձրացում[19]։

Պատճառներ խմբագրել

Աղիքային ցուպիկը հանդիսանում է արտահիվանդանոցային ինֆեկցիայի 80-85% պատճառը, իսկ Staphylococcus saprophyticus 5-10%[16]։ Հազվադեպ պատճառ են դառնում վիրուսները կամ սնկերըը[20]։ Ներհիվանդանոցային ինֆեկցիաների մեծ մասի պատճառը մեզի կաթետերիզացիան է, իսկ միկրոօրգանիզմները որոնք բերում են ինֆեկցիայի հետևյալներն են՝ E. coli (27%), Klebsiella (11%), Pseudomonas (11%), Candida albicans (9%), and Enterococcus (7%)[4][21][22]։ Ոսկեգույն ստաֆիլոկոկով հարուցված ինֆեկցիան հիմնականւմ երկրորդային է[3]։ Chlamydia trachomatis և Mycoplasma genitalium ախտահարում են միզուղիները, բայց ոչ միզապարկը, և այս վարակները կոչվում են ուրեթրիտ (միզուկաբորբ)։

Սեռական հարաբերություն խմբագրել

Երիտասարդ կանանց մոտ սեռական հարաբերությունը հանդիսանում է միզապարկի ինֆեկցիայի 75-90% պատճառը, ինֆեկցիայի ռիսկը կախված է սեռական հարաբերությունների հաճախակիությունից[16]։ “Մեղրամիսային ցիստիտ” տերմինը օգտագործվել է վաղ ամուսնություններից հետո առաջացած միզուղիների ինֆեկցիաների ժամանակ։ Հետդաշտանադադարային կանանց մոտ սեռական հարաբերությունները չեն բարձրացնում ռիսկը։ Սերմնասպանների օգտագործումը անկախ սեռական հարաբերությունների քանակից բարձրացնում է ՄՈՒԻ-ի առաջացման ռիսկը։ Դիաֆրագմայի օգտագործումը նույնպես կապ ունի[23]։ Պահպանակների օգտագործումը առանց սերմնասպանների և հակաբեղմնավորիչ հաբերի չի բարձրացնում ռիսկը[16][24]։

Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քանի որ նրանց միզուկը ավելի կարճ է և հետանցքին մոտ[25]։ Դաշտանադադարի ժամանակ էստրոգենների քանակը քչանում է և նրանց մոտ ռիսկը բարձրանում է հեշտոցային միկրոֆլորայի պաշտպանիչ ֆունկցիայի նվազման հետևանքով[25]։ Բացի այդ հեշտոցի ատրոֆիան , որը հաճախ հանդիպում է Դաշտանադադարի ժամանակ, կապված է միզուղիների կրկնվող ինֆեկցիաների հետ[26]։

Քրոնիկ բակտերիալ պրոստատիտը տղամարդկանց մոտ կարող է բերել միզուղիների ինֆեկցիայի։ Տարիքի հետ ռիսկը աճում է[27]։

Միզային կաթետերներ խմբագրել

Միզային կաթետերները բարձրացնում են ինֆեկցիայի առաջացման ռիսկը։ Մանրեամիզության ռիսկը կազմում է 3-6% օրական, և պրոֆիլակտիկ հակաբիոտիկները անարդյունավետ են սիմպտոմատիկ ինֆեկցիաների ժամանակ[25]։ Ռիսկը նվազում է կաթետերիզացիայի ասեպտիկ տեխնիկայի կիրառման դեպքում[28][29][30]։

Այլ խմբագրել

Ռիսկի խմբի մեջ են մտնում ժառանգականությունը, դիաբետը, չթլպատված լինելը, մեծ շագանակագեղձը[31][32]։ Իսկ երեխաների մոտ միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը և խցանումը[18]։

Ախտածագում խմբագրել

Միզուղիների ինֆեկցիաներ առաջացնող մենրէները հիմնականում ներտապանցում են միզուկով։ Բացի այդ ինֆեկցիան կարող է հայտնվել արյան և ավշի միջոցով։ Համարվում է որ մանրէները հայտնվում են աղիներից, իսկ կանանց մոտ նրանց անատոմիայի պատճառով ավելի հաճախ։ Հայտնվելով միզապարկում աղիքային ցուպիկը ամրանում է պատին, պատվում հատուկ թաղանթով և պաշտպանվում իմուն համակարգից։

Ամբողջ աշխարհում նկատվում է քինոլոնների նկատմամբ ռեզիստենտականության աճ, ինչի պատճառն է քինոլոնների շատ և ոչ ճիշտ օգտագործումը։

Ախտորոշում խմբագրել

Հեշտ դեպքերում ախտորոշումը դրվում և նշանակվում է բուժում միայն ախտանիշների հիման վրա, առանց հետագա լաբորատոր հաստատման։ Բարդ դեպքերում լաբորատոր հետազոտությունը օգնում է հաստատել ախտորոշումը, մեզի մեջ հայտնաբերելով նիտրիտներ, լեյկոցիտներ կամ լեյկոցիտար էսթերազա[33]։ Մեկ այլ հետազոտություն է մեզի մանրադիտակային հետազոտությունը, որով հայտնաբերվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ կամ մանրէներ։ Կատարում են նաև բակտերիաբանական հետազոտություն և հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։

Դասակարգում խմբագրել

Առանձնացնում են վերին և ստորին միզուղիների ինֆեկցիաներ։ Երբ մեզում հայտնաբերվում են մանրէներ, բայց ախտանիշները բացակայում են ապա կոչվում է անախտանիշ մանրէամիզություն։ Եթե ախտահարվում է վերին միզուղիները և հիվանդը ունի շաքարային դիաբետ, հղի է, արական սեռի է կամ էլ ունի թույլ իմունիտետ համարվում է բարդ[4][14]։ Հակառակ դեպքում, եթե կինը առողջ է և նախադատանադադարային շրջանում է կոչվում է ոչ բարդ[14]։ Երեխաների մոտ եթե ուղեկցվում է տենդով ապա համարվում է վերին միզուղիների ինֆեկցիա[18]։

Երեխաներ խմբագրել

Երեխաների մոտ ՄՈՒԻ ախտորոշելու համար անհրաժեշտ է մեզում դրական կուլտուրայի հայտնաբերում։ Կախված մեզի հավաքման եղանակից դրական կուլտուրա է համարվում մաքուր մեզի մեջ 105 ԳՁՄ/մլ, կաթետերից ստացված մեզում 104 ԳՁՄ/մլ,իսկ ասեղի միջոցով միզապարկից ստացված մեզում 102 ԳՁՄ/մլ։ ԱՀԿ-ն խուրհուրդ չի տալիս նմուշ վերցնել «միզային պարկից» աղտոտման մեծ հավանականության պատճառով,իսկ այն երեխաները որոնք չեն կարողանում օգտվել տուալետից,նրանց համար գերադասելի է կաթետերիզացիան։Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան ՄՈՒԻ տարած մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս կատարել երիկամների ՈՒՁՀ և ցիստոուրեթրոգրամա։ Սակայն արդյունավետ բուժման բացակայության պատճառով որոշ կազմակերպություններ օրինակ՝առողջության եւ մասնագիտական ծառայությունների ազգային ինստիտուտը,խորհուրդ է տալիս պլանային կարգով կատարել հետազոտությունները միայն 6 ամսականից փոքր երեխաներին կամ նրանց ում մոտ դիտվում են անսովոր արդյունքներ[18]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Միզուղիների ինֆեկցիաները անհրաժեշտ է տարբերակել ցերվիցիտից և վագինիտիցից[3][34]։ Ինտերստիցիալ ցիստիտ (քրոնիկական ցավ միզապարկում) դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունենում են ՄՈՒԻ-ի բազմատիվ էպիզոդներ[35]։ Տղամարդկանց մոտ անհրաժեշտ է տարբերակել պրոստատիտից[36]։

Հեմոռագիկ ցիստիտը բնորոշվում էարյան առկայությամբ մեզում, կարող է առաջանալ երկրորդային մի շարք պատճառներից՝ ինֆեկցիա, ճառագայթային թերապիա, քաղցկեղ, դեղորայքներ (ցիկլոֆոսֆամիդ պարունակող դեղեր) և թույներ[37]։ Էոզինոֆիլային ցիստիտը հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ միզապարկում հայտնաբերվում են էոզինոֆիլներ[38]։ Կլինիկայով նման է ՄՈՒԻ-ն, սակայն վերջնական պատճառը դեռ բացահայտված չէ, այն կարող է կապված լինել սննդային ալերգիայի, ինֆեկցիաների հետ[39]։

Կանխարգելում խմբագրել

Չկան հստակ տվյալներ թե արդյոք միզարձակումը սեռական ակտից հետո, ներքնազգեստի տեսակը, անձնական հիգիենան միզարձակությունից և դեֆեկացիայից հետո և մի շարք նման բաներ ունեն կանխարգելիչ ազդեցություն ՄՈՒԻ-ի առաջացման համար թե ոչ։ Միզային կաթետերների օգտագործման քանակի և ժամանակի կրճատման, ինչպես նաև նրանց ճիշտ օգտագործման շնորհիվ հնարավոր է նվազեցնել միզուղիների ինֆեկցիաների քանակը[28]։ Միզային կաթետերների ոչ ստերիլ օգտագործման տեխնիկան մեծացնում է ռիսկը, սա հանդիպում է նրանց մոտ ովքեր իրենք իրենց են կաթետերիզացնում[30]։

Դեղորայքներ խմբագրել

Կրկնվող ինֆեկցիաներով մարդկանց մոտ հակաբիոտիկներш կարճատև կուրսերը լավ արդյունք են տալիս[13]։ Ամենօրյա հակաբիոտիկների երկարատև կուրսը նույնպես արդյունավետ է[16]։ Ամենահաճախակի օգտագործվող դեղամիջոցներն են նիտրոֆուրանտոինԸ և տրիմետոպրիմը։ Մեթենամինը միզապարկում որտեղ թթվայնությունը ցածր է, առաջացնում է ֆորմալդեհիդ, որի հանդեպ ռեզիստենտություն չի առաջանում[40]։

Սեռական հարաբերությունից հետո առաջացած ինֆեկցիայի համար նույնպես խորհուրդ են տալիս հակաբիոտիկներ։ հետդաշտանադադարային շրջանի կանանց մոտ նկատվել է, որ տեղային վագինալ էստրոգենները իջեցնում են կրկնությունների քանակը[41][42]։ Կաթետերիզացիայից հետո օգտագործվող հակաբիոտիկները իջեցնում են ինֆեկցման հավանականությունը[43]։ 2018 թվականից մշակվում են մի շարք վակցինաներ[44][45]։

Երեխաներ խմբագրել

Չկան ապացույցեր, որ պրոֆիլակտիկ օգտագործվող հակաբիոտիկները երեխաների մոտ իջեցնում են միզուղիների ինֆեկցիաների հաճախականությունը[46]։

Այլընտրանքային բժշկություն խմբագրել

Որոշ հետազոտություններ ցւյց են տալիս, որ լոռամիրգը կարող է իջեցնել ՄՈՒԻ-ն հաճախակի ինֆեկցվող մարդկանց մոտ[41][47]։ 2015 թվականից պրոբիոտիկները հետագա հետազոտությունների կարիք ունեն, թե արդյոք օգտակար են թե ոչ[48]։

Բուժում խմբագրել

Հակաբիոտիկները հանդիսանում են հիմնական բուժման եղանակը։ Ֆենազոպիրիդինը երբեմն նշանակում են առաջին օրերին այրոցի զգացողությունը մեղմացնելու համար[49]։ Այնուամենայնիվ այն խորհուրդ չի տրվում օգտագործել մեթհեմոգլոբուլինեմիայի առաջացման ռիսկի հետ կապված[50]։ Ացետամինոֆենը (պարացետամոլ) կարող է օգտագործվել տենդի ժամանակ[51]։

Անսիմպտոմ բակտերուրիա խմբագրել

Նրանց մոտ ում մեզում կան մանրէներ, սակայն ախտանիշները բացակայում են սովորաբար հակաբիոտիկներով չեն բուժվում[52]։ Սա վերաբերվում է տարեց անձանց ողնուղեղի վնասվածքով և կաթետերներին[53][54]։ Հղիությունը հանդիսանում է բացառություն և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հակաբիոտիկներ 7 օրվա ընթացքում[55][56]։ Եթե չբուժվի ապա հղիների 30% մոտ կառաջանա պիելոնեֆրիտ և կբարձրանա վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը[57]։

Չբարդացած խմբագրել

Պերօրալ հակաբիոտիկներից առաջին ընտրության դեղորայքներ են հանդիսանում տրիմետոպրիմը, նիտրոֆուրանտոինը կամ ֆոսֆոմիցինըը[58]։ Կարելի է օգտագործել նաև ցեֆալոսպորիններ, ամոքսիցիլին/կլավուլոնաթթու կամ ֆտորքինոլոն[59]։ Սակայն ֆտորքինոլոնների հանդեպ կայունությունը շարունակաբար աճում է[33]։ Այս դեղերը իջեցնում են առողջացման ժամանակը և հավասարապես արդյունավետ են[59][60]։ Սովորաբար բավական է տրիմետոպրիմի եռօրյա կամ նիտրոֆուրանտոինի 5-7 օրվա կուրսը[16][61]։

Բուժման ժամանակ ախտանիշները պետք է բարելավվեն 36 ժամվա ընթացքում։ 50% հիվանդները առողջանում են ինքնուրույն մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացում։ Ֆտորքինոլոնները խորհուրդ չի տրվում որպես առաջին ընտրություն[33][62]։ Ամոքսիցիլին/կլավուլոնաթթուն նվազ արդյունավետ է քան մնացածը[63]։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել որ այս բոլոր դեղերի հանդեպ առաջացել է կայունություն։

Բարդացած խմբագրել

Բարդացած ՄՈՒԻ-ն ընթանում է ավելի ծանր և պահանջում է ավելի հետևողական ախտորոշում և բուժում[64]։ Սա կարող է պահանջել հիմանական բարդության վերացում[65]։ Հակաբիոտիկների հանդեպ առաջացած կայունությունը մտահոգություններ է առաջացնում բարդացած և կրկնվող ՄՈՒԻ բուժման հարցում[66][67]։

Պիելոնեֆրիտ խմբագրել

Պիելոնեֆրիտը պահանջում է ավելի երկարատև և ագրեսիվ բուժում պերօրալ կամ ներերակային հակաբիոտիկներով։ Օգտագործում են ամոքսիցիլին/կլավուլոնաթթվի 14 օրյա կամ ցիպրոֆլոքսացինի 7 օրյա կուրս[68]։

Համաճարակաբանություն խմբագրել

ՄՈԻԻ-ն կանանց մոտ հանդիսանում է ամենահաճախակի հանդիպող բակտերիալ ինֆեկցիան։ Հիմնականում հանդիպում է 16-35 տարեկան հասակում։ Կանանց 40-60% մոտ իրենց կըանքի ընթացքում առաջանում է ՄՈՒԻ։ Ռեցիդիվները լայն տարածում ունեն։ Տղամարդկանց մոտ 4 անգամ քիչ է հանդիպում քան կանանց, իսկ պիելոնեֆրիտը 20-30 անգամ։ Սա հանդիսանում է ներհիվանդանոցային ամենահաճախակի հանդիպող ինֆեկցիան (40%)[69]։

ՄՈՒԻ-ն կարող է ախտահարել 10% մարդկանց երեխա ժամանակ։ Տղա երեխաների մոտ հանդիպում է թերզարգացած և մինչև 3 ամսական հասակում, իսկ աղջիկների մոտ մինչև 1 տարեկան հասակը։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

ԱՄՆ-ում ՄՈՒԻ-ն տարեկան կազմում են 7 միլիոն այցելություն բուժհիմնարկներ,1 միլիոն այցելություն անհապաղ բուժօգնության բաժանմունք և հարյուր հազարար հոսպիտալացում[4]։ Այս հիվանդությունների արժեքը բավականին բարձր է և ֆինանսական և աշխատանքային ժամերի քչացման առումով։ ԱՄՆ-ում բուժման վրա ուղղակի ծախսվող գումարը կազմում է 1,6 միլիարդ դոլար[69]։

Պատմական ակնարկ խմբագրել

ՄՈՒԻ-ն նկարագրվել է վաղուց, առաջին անգամ նշվել է Էբերսի պապիրուսում մ.թ.ա. 1550 թվականին։ Եգիպտացիների կողմից նկարագրվել է որպես “ջերմության տարածում միզապարկից”։ Մինչև 1930 թվականը արդյունավետ բուժում չկար, իսկ մինչ այդ բուժում էին բույսերով, արյան բացթողմամբ և հանգստով[15]։

Հղիություն խմբագրել

Հղիության ժամանակ բարձրանում է ՄՈՒԻ առաջացման հավանականությունը։ Մեծ քանակի պրոգեստերոնի պատճառով միզապարկի մկանային տոնուսը, ինչի պատճառով մեծանում է մեզի հետհոսքի հավանականությունը դեպի միզածորաններ և երիկամներ։ Եթե մեզի հետազոտությունը վկայում է ինֆեկցիայի մասին, սակայն ախտանիշները բացակայում են ապա խորհուրդ է տրվում բուժում։ Օգտագործվում են ցեֆալեկսին կամ նիտրոֆուրանտոին քանզի սրանք համարվում են անվտանգ հղիության ժամանակ[70]։ Երիկամների ախտահարումը կարող է բերել վաղաժամ ծննդաբերության կամ պրեէկլամպսիայի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 PubMed — 1997.
  2. 2,0 2,1 2,2 «Urinary Tract Infection». CDC. April 17, 2015. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lane, DR; Takhar, SS (2011 թ․ օգոստոս). «Diagnosis and management of urinary tract infection and pyelonephritis». Emergency Medicine Clinics of North America. 29 (3): 539–52. doi:10.1016/j.emc.2011.04.001. PMID 21782073.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Salvatore S, Salvatore S, Cattoni E, Siesto G, Serati M, Sorice P, Torella M (2011 թ․ հունիս). «Urinary tract infections in women». European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology. 156 (2): 131–6. doi:10.1016/j.ejogrb.2011.01.028. PMID 21349630.
  5. 5,0 5,1 5,2 Woodford, HJ; George, J (2011 թ․ փետրվար). «Diagnosis and management of urinary infections in older people» (PDF). Clinical Medicine. 11 (1): 80–3. doi:10.7861/clinmedicine.11-1-80. PMID 21404794. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. Flores-Mireles, AL; Walker, JN; Caparon, M; Hultgren, SJ (2015 թ․ մայիս). «Urinary tract infections: epidemiology, mechanisms of infection and treatment options». Nature Reviews. Microbiology. 13 (5): 269–84. doi:10.1038/nrmicro3432. PMC 4457377. PMID 25853778.
  7. ։ Study Guide for Pathophysiology (5 ed.). Elsevier Health Sciences. 2013. էջ 272. ISBN 9780323293181. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  8. ։ Introduction to Medical-Surgical Nursing. Elsevier Health Sciences. 2015. էջ 909. ISBN 9781455776412.
  9. ։ Jarvis, William R. (2007). Bennett & Brachman's hospital infections (5th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 474. ISBN 9780781763837. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  10. 10,0 10,1 Colgan R, Williams M, Johnson JR (2011 թ․ սեպտեմբերի 1). «Diagnosis and treatment of acute pyelonephritis in women». American Family Physician. 84 (5): 519–26. PMID 21888302.
  11. ։ Ferroni, M; Taylor, AK (2015 թ․ նոյեմբեր). «Asymptomatic Bacteriuria in Noncatheterized Adults». The Urologic Clinics of North America. 42 (4): 537–45. doi:10.1016/j.ucl.2015.07.003. PMID 26475950.
  12. ։ Glaser, AP; Schaeffer, AJ (2015 թ․ նոյեմբեր). «Urinary Tract Infection and Bacteriuria in Pregnancy». The Urologic Clinics of North America. 42 (4): 547–60. doi:10.1016/j.ucl.2015.05.004. PMID 26475951.
  13. 13,0 13,1 «Recurrent uncomplicated cystitis in women: allowing patients to self-initiate antibiotic therapy». Rev Prescire. 23 (146): 47–9. 2013 թ․ նոյեմբեր. PMID 24669389.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Colgan, R; Williams, M (2011 թ․ հոկտեմբերի 1). «Diagnosis and treatment of acute uncomplicated cystitis». American Family Physician. 84 (7): 771–6. PMID 22010614.
  15. 15,0 15,1 Al-Achi, Antoine (2008). An introduction to botanical medicines : history, science, uses, and dangers. Westport, Conn.: Praeger Publishers. էջ 126. ISBN 978-0-313-35009-2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 Nicolle LE (2008). «Uncomplicated urinary tract infection in adults including uncomplicated pyelonephritis». Urol Clin North Am. 35 (1): 1–12, v. doi:10.1016/j.ucl.2007.09.004. PMID 18061019.
  17. ։ Arellano, Ronald S. (2011 թ․ հունվարի 19). Non-vascular interventional radiology of the abdomen. New York: Springer. էջ 67. ISBN 978-1-4419-7731-1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Bhat RG, Katy TA, Place FC (2011 թ․ օգոստոս). «Pediatric urinary tract infections». Emergency Medicine Clinics of North America. 29 (3): 637–53. doi:10.1016/j.emc.2011.04.004. PMID 21782079.
  19. 19,0 19,1 AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine (2014 թ․ փետրվար), «Ten Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, AMDA – The Society for Post-Acute and Long-Term Care Medicine, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին, Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին
  20. ։ Amdekar S, Singh V, Singh DD (2011 թ․ նոյեմբեր). «Probiotic therapy: immunomodulating approach toward urinary tract infection». Current Microbiology. 63 (5): 484–90. doi:10.1007/s00284-011-0006-2. PMID 21901556.
  21. ։ Sievert DM, Ricks P, Edwards JR, և այլք: (January 2013). «Antimicrobial-resistant pathogens associated with healthcare-associated infections: summary of data reported to the National Healthcare Safety Network at the Centers for Disease Control and Prevention, 2009-2010». Infect Control Hosp Epidemiol. 34 (1): 1–14. doi:10.1086/668770. PMID 23221186.
  22. ։ Bagshaw, SM; Laupland, KB (2006 թ․ փետրվար). «Epidemiology of intensive care unit-acquired urinary tract infections». Current Opinion in Infectious Diseases. 19 (1): 67–71. doi:10.1097/01.qco.0000200292.37909.e0. PMID 16374221.
  23. Franco, AV (2005 թ․ դեկտեմբեր). «Recurrent urinary tract infections». Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology. 19 (6): 861–73. doi:10.1016/j.bpobgyn.2005.08.003. PMID 16298166.
  24. ։ Engleberg, N C; DiRita, V; Dermody, T S (2007). Schaechter's Mechanism of Microbial Disease. Baltimore: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-5342-5.
  25. 25,0 25,1 25,2 Dielubanza, EJ; Schaeffer, AJ (2011 թ․ հունվար). «Urinary tract infections in women». The Medical Clinics of North America. 95 (1): 27–41. doi:10.1016/j.mcna.2010.08.023. PMID 21095409.
  26. Goldstein, I; Dicks, B; Kim, NN; Hartzell, R (2013 թ․ դեկտեմբեր). «Multidisciplinary overview of vaginal atrophy and associated genitourinary symptoms in postmenopausal women». Sexual Medicine. 1 (2): 44–53. doi:10.1002/sm2.17. PMC 4184497. PMID 25356287.
  27. Holt, JD; Garrett, WA; McCurry, TK; Teichman, JM (2016 թ․ փետրվարի 15). «Common Questions About Chronic Prostatitis». American Family Physician. 93 (4): 290–6. PMID 26926816.
  28. 28,0 28,1 Nicolle LE (2001). «The chronic indwelling catheter and urinary infection in long-term-care facility residents». Infect Control Hosp Epidemiol. 22 (5): 316–21. doi:10.1086/501908. PMID 11428445.
  29. ։ Phipps, S.; Lim, Y.N.; McClinton, S.; Barry, C.; Rane, A.; N'Dow, J. (2006). Phipps, Simon (ed.). «Short term urinary catheter policies following urogenital surgery in adults». Cochrane Database of Systematic Reviews (2): CD004374. doi:10.1002/14651858.CD004374.pub2. PMID 16625600.
  30. 30,0 30,1 Gould CV, Umscheid CA, Agarwal RK, Kuntz G, Pegues DA (2010). «Guideline for prevention of catheter-associated urinary tract infections 2009». Infect Control Hosp Epidemiol. 31 (4): 319–26. doi:10.1086/651091. PMID 20156062.
  31. ։ Jagannath, VA; Fedorowicz, Z; Sud, V; Verma, AK; Hajebrahimi, S (2012 թ․ նոյեմբերի 14). «Routine neonatal circumcision for the prevention of urinary tract infections in infancy». The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD009129. doi:10.1002/14651858.CD009129.pub2. PMID 23152269. «The incidence of urinary tract infection (UTI) is greater in uncircumcised babies»
  32. ։ Morris, BJ; Wiswell, TE (2013 թ․ հունիս). «Circumcision and lifetime risk of urinary tract infection: a systematic review and meta-analysis». The Journal of Urology. 189 (6): 2118–24. doi:10.1016/j.juro.2012.11.114. PMID 23201382.
  33. 33,0 33,1 33,2 Detweiler K, Mayers D, Fletcher SG (2015 թ․ նոյեմբեր). «Bacteruria and Urinary Tract Infections in the Elderly». The Urologic Clinics of North America (Review). 42 (4): 561–8. doi:10.1016/j.ucl.2015.07.002. PMID 26475952.
  34. ։ Raynor, MC; Carson CC, 3rd (2011 թ․ հունվար). «Urinary infections in men». The Medical Clinics of North America. 95 (1): 43–54. doi:10.1016/j.mcna.2010.08.015. PMID 21095410.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  35. ։ Kursh, edited by Elroy D.; Ulchaker, James C. (2000). Office urology. Totowa, N.J.: Humana Press. էջ 131. ISBN 978-0-89603-789-2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  36. ։ Walls, authors, Nathan W. Mick, Jessica Radin Peters, Daniel Egan; editor, Eric S. Nadel; advisor, Ron (2006). Blueprints emergency medicine (2nd ed.). Baltimore, Md.: Lippincott Williams & Wilkins. էջ 152. ISBN 978-1-4051-0461-6. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  37. Keane, edited by Sam D. Graham, Thomas E. (2009). Glenn's urologic surgery (7th ed.). Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins. էջ 148. ISBN 9780781791410. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. Kramer, ed. by A. Barry Belman; Lowell R. King; Stephen A. (2002). Clinical pediatric urology (4. ed.). London: Dunitz. էջ 338. ISBN 9781901865639. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  39. ։ Popescu OE, Landas SK, Haas GP (2009 թ․ փետրվար). «The spectrum of eosinophilic cystitis in males: case series and literature review». Archives of Pathology & Laboratory Medicine. 133 (2): 289–94. doi:10.1043/1543-2165-133.2.289 (inactive 2018 թ․ սեպտեմբերի 27). PMID 19195972.{{cite journal}}: CS1 սպաս․ DOI inactive as of 2018 (link)
  40. ։ Cubeddu, Richard Finkel, Michelle A. Clark, Luigi X. (2009). Pharmacology (4th ed.). Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 397. ISBN 9780781771559. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  41. 41,0 41,1 Beerepoot M, Geerlings S (2016 թ․ ապրիլ). «Non-Antibiotic Prophylaxis for Urinary Tract Infections». Pathogens (Basel, Switzerland) (Review). 5 (2): 36. doi:10.3390/pathogens5020036. PMC 4931387. PMID 27092529.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  42. Perrotta C, Aznar M, Mejia R, Albert X, Ng CW (2008 թ․ ապրիլի 16). «Oestrogens for preventing recurrent urinary tract infection in postmenopausal women». Cochrane Database of Systematic Reviews (2): CD005131. doi:10.1002/14651858.CD005131.pub2. PMID 18425910.
  43. ։ Marschall J, Carpenter CR, Fowler S, Trautner BW (2013). «Antibiotic prophylaxis for urinary tract infections after removal of urinary catheter: meta-analysis». BMJ. 346: f3147. doi:10.1136/bmj.f3147. PMC 3678514. PMID 23757735.
  44. ։ Magistro, G; Stief, CG (2018 թ․ օգոստոսի 6). «Vaccine Development for Urinary Tract Infections: Where Do We Stand?». European Urology Focus. doi:10.1016/j.euf.2018.07.034. PMID 30093359.
  45. ։ Huttner, A; Gambillara, V (2018 թ․ մայիսի 24). «The development and early clinical testing of the ExPEC4V conjugate vaccine against uropathogenic Escherichia coli». Clinical Microbiology and Infection : The Official Publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases. 24 (10): 1046–1050. doi:10.1016/j.cmi.2018.05.009. PMID 29803843.
  46. Dai, B; Liu, Y; Jia, J; Mei, C (2010). «Long-term antibiotics for the prevention of recurrent urinary tract infection in children: a systematic review and meta-analysis». Archives of Disease in Childhood. 95 (7): 499–508. doi:10.1136/adc.2009.173112. PMID 20457696.
  47. ։ Wang CH, Fang CC, Chen NC, Liu SS, Yu PH, Wu TY, Chen WT, Lee CC, Chen SC (July 9, 2012). «Cranberry-containing products for prevention of urinary tract infections in susceptible populations: a systematic review and meta-analysis of randomized controlled trials». Archives of Internal Medicine. 172 (13): 988–96. doi:10.1001/archinternmed.2012.3004. PMID 22777630.
  48. ։ Schwenger, EM; Tejani, AM; Loewen, PS (2015 թ․ դեկտեմբերի 23). «Probiotics for preventing urinary tract infections in adults and children». The Cochrane Database of Systematic Reviews. 12 (12): CD008772. doi:10.1002/14651858.CD008772.pub2. PMID 26695595.
  49. ։ Gaines, KK (2004 թ․ հունիս). «Phenazopyridine hydrochloride: the use and abuse of an old standby for UTI». Urologic Nursing. 24 (3): 207–9. PMID 15311491.
  50. ։ Aronson, edited by Jeffrey K. (2008). Meyler's side effects of analgesics and anti-inflammatory drugs. Amsterdam: Elsevier Science. էջ 219. ISBN 978-0-444-53273-2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  51. ։ Glass, [edited by] Jill C. Cash, Cheryl A. (2010). Family practice guidelines (2nd ed.). New York: Springer. էջ 271. ISBN 978-0-8261-1812-7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  52. Ariathianto, Y (2011 թ․ հոկտեմբեր). «Asymptomatic bacteriuria - prevalence in the elderly population». Australian Family Physician. 40 (10): 805–9. PMID 22003486.
  53. Colgan, R; Nicolle, LE; McGlone, A; Hooton, TM (Sep 15, 2006). «Asymptomatic bacteriuria in adults». American Family Physician. 74 (6): 985–90. PMID 17002033.
  54. American Geriatrics Society, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Geriatrics Society, Արխիվացված օրիգինալից September 1, 2013-ին, Վերցված է August 1, 2013-ին
  55. Widmer, M.; Gülmezoglu, AM.; Mignini, L.; Roganti, A. (2011). «Duration of treatment for asymptomatic bacteriuria during pregnancy». Cochrane Database Syst Rev (12): CD000491. doi:10.1002/14651858.CD000491.pub2. PMID 22161364.
  56. Guinto, VT.; De Guia, B.; Festin, MR.; Dowswell, T. (2010). «Different antibiotic regimens for treating asymptomatic bacteriuria in pregnancy». Cochrane Database Syst Rev (9): CD007855. doi:10.1002/14651858.CD007855.pub2. PMC 4033758. PMID 20824868.
  57. Smaill, F.; Vazquez, JC. (2007). «Antibiotics for asymptomatic bacteriuria in pregnancy». Cochrane Database Syst Rev (2): CD000490. doi:10.1002/14651858.CD000490.pub2. PMID 17443502.
  58. ։ Grigoryan, L; Trautner, BW; Gupta, K (October 22, 2014). «Diagnosis and management of urinary tract infections in the outpatient setting: a review». JAMA. 312 (16): 1677–84. doi:10.1001/jama.2014.12842. PMID 25335150.
  59. 59,0 59,1 Zalmanovici Trestioreanu, A.; Green, H.; Paul, M.; Yaphe, J.; Leibovici, L. (2010). Zalmanovici Trestioreanu, Anca (ed.). «Antimicrobial agents for treating uncomplicated urinary tract infection in women». Cochrane Database of Systematic Reviews. 10 (10): CD007182. doi:10.1002/14651858.CD007182.pub2. PMID 20927755.
  60. ։ Jarvis, TR; Chan, L; Gottlieb, T (2014 թ․ փետրվար). «Assessment and management of lower urinary tract infection in adults» (PDF). Australian Prescriber. 37 (1): 7–9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին.
  61. Gupta K, Hooton TM, Naber KG, Wullt B, Colgan R, Miller LG, Moran GJ, Nicolle LE, Raz R, Schaeffer AJ, Soper DE (2011 թ․ մարտի 1). «International clinical practice guidelines for the treatment of acute uncomplicated cystitis and pyelonephritis in women: A 2010 update by the Infectious Diseases Society of America and the European Society for Microbiology and Infectious Diseases». Clinical Infectious Diseases. 52 (5): e103–20. doi:10.1093/cid/ciq257. PMID 21292654.
  62. American Urogynecologic Society (May 5, 2015), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, American Urogynecologic Society, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 2-ին, Վերցված է June 1, 2015-ին
  63. ։ Knottnerus BJ, Grigoryan L, Geerlings SE, Moll van Charante EP, Verheij TJ, Kessels AG, ter Riet G (2012 թ․ դեկտեմբեր). «Comparative effectiveness of antibiotics for uncomplicated urinary tract infections: network meta-analysis of randomized trials». Family Practice. 29 (6): 659–70. doi:10.1093/fampra/cms029. PMID 22516128.
  64. Bryan, Charles S. (2002). Infectious diseases in primary care. Philadelphia: W.B. Saunders. էջ 319. ISBN 978-0-7216-9056-8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին.
  65. ։ Wagenlehner, FM.; Vahlensieck, W.; Bauer, HW.; Weidner, W.; Piechota, HJ.; Naber, KG. (2013 թ․ մարտ). «Prevention of recurrent urinary tract infections». Minerva Urol Nefrol. 65 (1): 9–20. PMID 23538307.
  66. Pallett, A.; Hand, K. (2010 թ․ նոյեմբեր). «Complicated urinary tract infections: practical solutions for the treatment of multiresistant Gram-negative bacteria». J Antimicrob Chemother. 65 Suppl 3: iii25–33. doi:10.1093/jac/dkq298. PMID 20876625.
  67. Shepherd, AK.; Pottinger, PS. (2013 թ․ հուլիս). «Management of urinary tract infections in the era of increasing antimicrobial resistance». Med Clin North Am. 97 (4): 737–57, xii. doi:10.1016/j.mcna.2013.03.006. PMID 23809723.
  68. ։ The Sanford Guide to Antimicrobial Therapy 2011 (Guide to Antimicrobial Therapy (Sanford)). Antimicrobial Therapy. 2011. էջ 30. ISBN 978-1-930808-65-2.
  69. 69,0 69,1 Brunner & Suddarth's textbook of medical-surgical nursing (12th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. 2010. էջ 1359. ISBN 978-0-7817-8589-1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  70. Guinto, V.T.; De Guia, B.; Festin, M.R.; Dowswell, T. (2010). Guinto, Valerie T (ed.). «Different antibiotic regimens for treating asymptomatic bacteriuria in pregnancy». Cochrane Database of Systematic Reviews (9): CD007855. doi:10.1002/14651858.CD007855.pub2. PMC 4033758. PMID 20824868.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզուղիների ինֆեկցիաներ» հոդվածին։