Միա Մաեստրո (անգլ.՝ Mía Maestro, հունիսի 19, 1978(1978-06-19)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի դերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր։

Միա Մաեստրո
Ծնվել էհունիսի 19, 1978(1978-06-19)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա[1]
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
miamaestromusic.com

Կենսագրություն խմբագրել

Միա Մաեստրոն ծնվել է 1978 թվականի հունիսի 19-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Նրա ծնողները արգենտինացի գործարարներ են։ Միան սովորել է Բուենոս Այրեսի Ելենա Ֆրոդիզի ինստիտուտում։ Տասնութ տարեկանում դասական վոկալ սովորելու համար տեղափոխվել է Բեռլին։

1998 թվականին վերադառնալով Արգենտինա՝ առաջնելույթ է ունեցել կինոյում՝ խաղալով «Տանգո» ֆիլմում։ Ապա խաղացել է «Ժամանակի ծածկագիր», «Հավաքելով կտորները», «Հյուրանոց», «Ֆրիդա» ֆիլմերում։

Ըստ Maxim ամսագրի՝ 2001 թվականին «100 Sexiest Women» ցանկում գրավել է 67-րդ տեղը[3], իսկ ըստ Stuff ամսագրի՝ 61-րդ տեղը։ Ըստ Maxim ամսագրի՝ 2007 թվականին «100 Sexiest Women» ցանկում զբաղեցրել է 99-րդ տեղը[4]։

2004-2006 թվականներին նկարահանվել է «Լրտեսուհի» հեռուստասերիալում[5]։ 2005 թվականին նկարահանվել է «Գիշերային ճեպընթաց», իսկ 2006 թվականին՝ «Պոսեյդոն» ֆիլմերում։ 2008-2009 թվականներին խաղացել է «Կրուզո» սերիալում։

2010 թվականին մասնակցել է Faithless բրիտանական խմբի «The Dance» ալբոմի համար «Love Is My Condition» երգի ձայնագրությանը։

2011-2012 թվականներին «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» և «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմերում խաղացել է Կարմեն Դենալիի դերը[6]։ 2014 թվականից խաղացել է «Շտամ» սերիալի հիմնական կազմում։

2014 թվականի հոկտեմբերի 7-ին Միան թողարկել է իր «Si Agua» առաջնելույթային ալբոմը, որը ձայնագրվել է Իսլանդիայում[7]։

Ամուսնացած չէ։ Վերջին տարիներին ապրել է Կալիֆոռնիայում (ԱՄՆ) և Տորոնտոյում (Կանադա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
1999 Argentinean Film Critics Association Awards — Silver Condor Լավագույն նոր դերասանուհի Տանգո Առաջադրված
2005 Imagen Foundation Awards Հեռուստատեսությամբ երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Լրտեսուհի Հաղթանակ
2005 Imagen Foundation Awards Կինոյի երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա Առաջադրված
2005 Teen Choice Awards Choice TV Breakout Performance — Female Լրտեսուհի Առաջադրված
2006 Երիտասարդ Հոլիվուդ Breakthrough Performance - Female Հաղթանակ
2012 ALMA Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի Հատկապես վտանգավոր են Առաջադրված

[8]

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Տանգո Tango Ելենա Ֆլորես
2000 ֆ Ժամանակի ծածկագիր Timecode Աննա Պաուլս
2000 ֆ Հավաքելով կտորները Picking Up the Pieces Կարլա
2000 ֆ Էլ ասթիլերո El astillero կին
2001 ֆ Հյուրանոց Hotel Կարիոլա
2001 հֆ Թիթեռների ժամանակը In the Time of the Butterflies Մաթե
2002 ֆ Ֆրիդա Frida Քրիսթինա Կալո
2004 ֆ Մոտոցիկլիստի օրագիրը։ Չե Գևարա Diarios de motocicleta Չիչինա
2004 ֆ Սուրբ աղջիկ La niña santa Ինես
2004-2006 ս Լրտեսուհի Alias Նադյա Սանտոս
2005 ֆ Սիրուհիներ առանց պատրանքների Las mantenidas sin sueños Սելինա
2005 ֆ Գիշերային ճեպընթաց Secuestro express Կարլա
2005 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Լոկա (հնչյունավորող)
2006 հֆ Տասը պատվիրանները The Ten Commandments Զիպորա
2006 ֆ Պոսեյդոն Poseidon Ելենա Մոլարես
2007 հֆ Մարդը The Man բժիշկ Լոլա Ֆիերո
2007 ֆ Ծանրոցը The Box Սաշա Էքլս
2008-2009 ս Կրուզո Crusoe Օլիվիա
2010 հֆ Ավազակ Cutthroat Նինա Կաբրերա
ֆ Այդպես էլ պետք է լինի Meant to Be Գիգի
ֆ Առաջին գիշեր First Night Նիկոլետա
ֆ Ջուր և աղ Agua y sal Միքայելա
2011 ֆ Երաժշտությունը երբեք չի դադարում The Music Never Stopped Սելիա
2011 ֆ Մտքի արագություն The Speed of Thought Աննա Մանհեյմ
2011 ֆ Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 The Twilight Saga: Breaking Dawn - Part 1 Կարմեն Դենալի
2012 ֆ Հատկապես վտանգավոր են Savages Դոլորես
2012 ս Սպիտակ օձիք White Collar Մայա
2012 ֆ Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 The Twilight Saga: Breaking Dawn - Part 2 Կարմեն Դենալի
2013 ս Շահագրգիռ անձ Person of Interest Միրա Դոբրիկա
2014-2015 ս Շտամ The Strain բժիշկ Նոռա Մարտինես
2015 ս Հանիբալ Hannibal Ալեգրա Պեցի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 2001 HOT 100 List Արխիվացված 2015-09-05 Wayback Machine
  4. 2007 HOT 100 List Արխիվացված 2015-10-20 Wayback Machine
  5. Mia Maestro eyeing ABC’s 'Cutthroat' pilot
  6. 'Twilight' Actress Mia Maestro Joins Oliver Stone’s 'The Savages'
  7. «Si Agua». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  8. «2012 NCLR ALMA AWARDS» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միա Մաեստրո» հոդվածին։