Միացյալ Թագավորության խորհրդարան

Մեծ Բրիտանիայաի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարան, ավելի հայտնի որպես Միացյալ Թագավորությունների խորհրդարան, Բրիտանիայի խորհրդարան կամ Խորհրդարան, Միացյալ Թագավորություններում բարձրագույն օրենսդրական մարմին Միացյալ Թագավորություններում, նրա թագավորական կախյալ տարածքներում, բրիտանական անդրծովյան տարածքներում[1]։ Այն բացառապես խորհրդարանական ինքնիշխանություն ունի, հետևաբար առավելագույն ուժ ունի Միացյալ Թագավորությունների և նրա իշխանության տակ գտնվող տարածքների բոլոր մյուս քաղաքական մարմինների վրա։ Այն ղեկավարվում է Միացյալ Թագավորությունների միապետի կողմից (ներկայումս Միացյալ Թագավորությունների թագուհին Եղիսաբեթ II-ն է), ում նստավայրն է Վեստմինստերյան պալատը, որը գտնվում է Լոնդոնում, Վեստմինստեր քաղաքում։ Խորհրդարանը երկպալատանի է․ կազմված է Վերին Պալատից (Լորդերի Պալատ) և Ստորին Պալատից (Համայնքների Պալատ)[2][3][4]։ Լորդերի Պալատը բաղկացած է երկու տարբեր տեսակի անդամներից․ Հոգևորական Լորդեր, որոնք կազմում են Անգլիայի եկեղեցու ավագ քահանաները, և Ժամանակավոր Լորդեր, որոնք կազմում են Միացյալ Թագավորության բարձր ազնվականությունը, և Ցմահ Պերեր, ովքեր նշանակվում են միապետի կողմից վարչապետի խորհրդով[5]։ Մինչև 2009 թվականի hոկտեմբերին Միացյալ Թագավորությունների Գերագույն Դատարանի բացումը, Լորդերի Պալատը նույնպես իրականացնում էր դատական գործառույթներ Լորդերի օրենքի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Section 2 of the Royal and Parliamentary Titles Act 1927 (17 Geo. V c. 4)
  2. «Legislative Chambers: Unicameral or Bicameral?». Democratic Governance. United Nations Development Programme. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Parliament and Crown». How Parliament works. Parliament of the United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
  4. Direct.gov.uk
  5. «Different types of Lords». How Parliament works. Parliament of the United Kingdom. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 10-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միացյալ Թագավորության խորհրդարան» հոդվածին։