Միասնության արձան (հինդի՝ स्टैच्यू ऑफ यूनिटी), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ և նախկին վարչապետ Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում։ Այն աշխարհի ամենաբարձր արձանն է[1]։ Արձանի բարձրությունը 182 մետր է, պատվանդանի հետ բարձրությունը հասնում է 240 մետրի[2][3]։ Միասնության արձանը մոտ 4 անգամ բարձր է Ազատության արձանից[4]։

Արձան
Միասնության արձան
स्टैच्यू ऑफ यूनिटी
Արձանը 2019 թվականին
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Նախագծի հեղինակՌամ Սուտար
Հիմնադրման թվական2018, հոկտեմբերի 31
🌐statueofunity.in
Քարտեզ
Քարտեզ

Արձանի կառուցման ծրագրերի մասին հայտարարվել է 2003 թվականին[5]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին այն բացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[6][7]։ Կառույցն արժեցել է 430 մլն դոլար[7]։ Արձանն իր շրջակա կառույցների հետ զբաղեցնում է 20 հազար քառ․ մ տարածք և շրջապատված է 12 քառ․ կմ մակերես զբաղեցնող արհեստական լճով։

Մի քանի արձանների չափերի համեմատություն․ Միասնության արձան՝ 240 մ (պատվանդանի հետ), Գարնանային տաճարի Բուդդա՝ 153 մ (պատվանդանի հետ), Ազատության արձան (Նյու Յորք)՝ 93 մ (պատվանդանի հետ), Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ), Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո), Դավիթ (Միքելանջելո) (Ֆլորենցիա)։

.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ashwani Sharma (2014 թ․ նոյեմբերի 1). «14 Things You Did Not Know about Sardar Patel, the Man Who United India». Topyaps. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  2. «Gujarat: Statue of Unity expected to attract 10,000 tourists daily».
  3. «Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը». Ազատություն Ռադիոկայան. 2018 թ․ հոկտեմբերի 31.
  4. «В Индии построили самую высокую статую в мире». ТАСС. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Индия построит самую высокую статую в мире (видео)». Девятый канал. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը». 168.am. Հոկտեմբեր 31 2018.
  7. 7,0 7,1 «В Индии открыли самый высокий монумент в мире — Meduza». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.