Միասնական ազգային շարժում

Միացյալ ազգային շարժում, (վրաց.՝ ერთიანი ნაციონალური მოძრაობა), վրացական խոշոր եվրոպամետ կուսակցություն, որի հիմնադիրն է Միխեիլ Սաակաշվիլին։

Միացյալ ազգային շարժում
վրաց.՝ ერთიანი ნაციონალური მოძრაობა
Տեսակկուսակցություն
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԱռաջնորդԴավիթ Բաքրաձե
ՀիմնադիրՄիխեիլ Սաակաշվիլի
Հիմնադրված2001 թվական
ԳաղափարախոսությունԱզատական պահպանողականություն
Եվրոպամետություն
Քաղաքացիական ազգայնականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն
ՇտաբԹբիլիսի, Վրաստան
Միջազգային պատկանելությունԵվրոպական ժողովրդական կուսակցություն և Միջազգային դեմոկրատական միություն
Կայքunm.ge
 United National Movement (Georgia) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հիմնադրվել է 2001 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Միխեիլ Սաակաշվիլիի և համախոհների կողմից։ Կուսակցության առաքելությունը համարվում է այն, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի և Եվրոպական Միության անդամ։ Կուսակցությունը ստեղծվել է տնտեսական և քաղաքական բարենորոգումներ անցկացնելու համար։ Բացի այդ, կուսակցության մյուս նպատակը Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների լուծումն է։

2003 թվականին ստեղծվել է «Միացյալ ազգային դաշինքը»։ 2004 թվականի հունվարի 14-ին այս երկու միությունները հանդես են եկել որպես մի դաշինք՝ Միասնական ազգային շարժում անվան տակ։

Մինչ 2012 թվականը եղել է Խորհրդարանի կառավարող կուսակցությունը, իսկ 2012 թվականին կորցրել է իր դիրքերը, դառնալով ընդիմադիր դաշինք։

Գրականություն խմբագրել

  • Ghia Nodia, Álvaro Pinto Scholtbach: The Political Landscape of Georgia: Political Parties: Achievements, Challenges and Prospects. Eburon, Delft 2006, ISBN 90-5972-113-6
  • Lincoln A. Mitchell: Uncertain Democracy: U.S. Foreign Policy and Georgia's Rose Revolution. University of Pennsylvania Press 2008, ISBN 0-8122-4127-4