Միանիշի պատմությունը (ռուս.՝ История с единицей), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որն ստեղծվել է գեղարվեստական մուլտիպլիկացիայի «Կիևնաուչֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Յուրի Սկիրդայի կողմից, 1975 թվականին։

Միանիշի պատմությունը
Տեսակմուլտֆիլմ
ԵրաժշտությունLeonid Verbytskyi?
ՕպերատորԱնատոլի Գավրիլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Թվական1975

Մտնում է «Կիևնյան ստուդիայի լավագույն» հավաքածուի 4–րդ թողարկման մեջ։ «Tlum.Ru» պորտալը մուլտֆիլմը ներառել է ուսման համար մոտիվացնող մուլտֆիլմերի ցանկում[1]։ «Time Out» ընկերությունը մուլտֆիլմը նույն շարքում է դնում «Չսովորած դասերի երկրում» մուլտֆիլմի հետ[2]։

Դ․ Վաշենկոն մուլտֆիլմը մեջբերում է որպես խորհրդային մուլտիպլիկացիայում բառախաղերի օգտագործման օրինակ․ «Դու անուղղելի ծույլիկ ես, այդ պատճառով ես անուղղելի միանիշ եմ»[3]։

Սյուժե խմբագրել

Դպրոցական Բարաբանովը վատ էր սովորում անգելերնը և չգիտեր անգամ այբուբենը, այդ պատճառով նա մեկ է ստանում օրագրում։ Դասերից հետո Բարաբանովը որոշում է մաքրել գնահատականը, բայց ջնջվելու փոխարեն մեկը դուրս է գալիս օրագրից և սկսում է նեղացնել Բարաբանովին։ Այդ ժամանակ նա կապում է նրան նստարանի ոտքից և գնում է ֆուտբոլ խաղալու։ Բայց միանիշը կապը քանդում է և սկսում է նրան խանգարել։ Այդ ժամանակ Բարաբանովը միանիշը հեռու է նետում, բայց թռչելու փոխարեն միանիշը վերադառնում է նրա մոտ։ Բարաբանովը շատ անգամներ փախչում է այն վայրերից, որտեղ միանիշը բերում է նրան։ Չնայած դրան, միանիշն ավելի արագ էր նրանից։ Ի վերջո նրա համբերությունը սպառվում է, և նորից հասնելով Բարաբանովին, նա տղային պարանով կապում է աթոռից և ասում․ «Ինձնից հնարավոր չէ փախչել։ Ինձ կարելի է միայն ուղղել։ Իսկ դրա համար պետք է դասերը սովորել։ Իսկ դու անուղղելի ծույլ ես, դրա համար էլ ես հավերժ անուղղելի միանիշ եմ», և գոհ քնում է։ Բարաբանովը լացում է, բայց հետո նա իրեն հարց է տալիս․ արդյո՞ք դա իրականում այդպես է։ Նա պոկում է պարանը, պայուսակից վերցնում է անգլերենի գիրքը և սկսում է սովորել անգլերենի այբուբենը։ Իսկ հետո Բարաբանովը սկսում է արտաբերել անգլերենի այբուբենի տառերը։ Միանիշը դրանից իրեն վատ է զգում, իսկ երբ Բարաբանովն արտաբերում է վերջին՝ «Z» տառը, միանիշը բարեհաջող պայթում է։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Հեղինակ՝ Մ․ Ռիբալկո
  • Բեմադրող նկարիչ՝ Յուրի Սկիրդա
  • Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Վերբիցկի
  • Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
  • Հնչյունային օպերատոր՝ Իրինա Չեֆրանովա
  • Խմբագիր՝ Վլադիմիր Գայդայ
  • Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Մեշերյակով, Նինա Չուրիլովա, Միխայիլ Տիտով, Ալեքսանդր Վիկեն, Ն․ Բոնդար, Վ․ Եմելյանովա, Նատալյա Մարչենկովա
  • Օգնականներ՝ Ա․ Տիշենկո, Յունա Սկրեբնիցկայա, Ա․ Սավչուկ, Ա․ Իբադուլաև
  • Դերասաններ՝ Լյուդմիլա Իգնատենկո, Լինա Բուդնիկ
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Իվան Մազեպա

Վերաթողարկում խմբագրել

  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով վերաթողարկվել է մուլտֆիլմերի «Կապիտոշկա» հավաքածուում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «19 мотивирующих учиться мультиков». Tlum.Ru. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Достаем двойные листочки! 7 мультфильмов и мультсериалов о школьных буднях». TimeOut (Петербург). 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  3. Дарья Ващенко (2015 թ․ մարտի 18). «Языковой портрет советских мультфильмов». Литературная газета. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  4. «Российская анимация в буквах и фигурах | Видеопродукция | Капитошка». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել