Մի՛ բախիր երկրորդ անգամ (ֆիլմ, 2017)

ֆիլմ

«Մի ծեծիր երկրորդ անգամ» (անգլ.՝ Don't Knock Twice), բրիտանական սարսափ ֆիլմ՝ հիմնված վհուկի մասին պատմող քաղաքային մի լեգենդի վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին «Ռեյնդանս» կինոփառատոնում[2][3]։

Մի՛ բախիր երկրորդ անգամ
անգլ.՝ Don't Knock Twice
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրսարսափ ֆիլմ
Թվականհունվարի 12, 2017 և սեպտեմբերի 22, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորԿարադոգ Ու. Ջեյմս
ԴերակատարներՔեթի Սակհոֆ, Լյուսի Բոյնտոն[1], Խավիեր Բոտետ[1] և Նիկ Մորան[1]
Տևողություն93 րոպե

Սյուժե խմբագրել

Տաղանդավոր քանդակագործ Ջեսսը երկար ժամանակ տառապել է թմրային կախվածությունից և չի կարողացել խնամել իր վեցամյա դստերը։ Այժմ նա ուզում է վերադարձնել իր արդեն վաղուց մեծացած աղջկան մանկատնից՝ առաջարկելով նրան տեղափոխվել իր և իր հարուստ ամուսնու՝ Բենի տուն։ Խլոյան կտրուկ հրաժարվում է մոր առաջարկից։ Այդ նույն գիշեր նա իր ընկերոջ՝ Դեննիի հետ զբոսնում է տան մոտով, որտեղ ժամանակին ապրել է նրանց մանկության վհուկը։ Այժմ տան շուրջը հյուսված են սարսափելի լեգենդներով, օրինակ՝ դուռը երկու անգամ ծեծելը նշանակում է արթնացնել վհուկին և դառնալ նրա զոհը, վաղ թե ուշ նա գալու է քո հետևից։ Տուն վերադառնալուց հետո Դեննիի մոտ է գալիս մի դիվական արարած։ Խլոյան շփվում է Դեննիի հետ համակարգչով, սակայն դա նրան չի փրկում. Դեննիին առևանգում է անտեսանելի ուժը։ Երբ դիվական հոգին գալիս է Խլոյայի մոտ, նա վախից որոշում է տեղափոխվել մոր տուն։ Խլոյան թշնամաբար է տրամադրված մոր նկատմամբ և չի պլանավորում մնալ նրա մոտ երկար ժամանակ։ Բայց Ջեսսը հիմնավորապես նպատակադրված է վերադարձնել իր աղջկա նախկին վերաբերմունքն ու սերը։ Մոր դղյակում Խլոյային սկսում են հետապնդել տարօրինակ իրաադարձություններ։ Իսկ Ջեսսը երազում տեսնում է մի ծեր կնոջ ինքնասպանություն։ Խլոյան ճանաչում է նրա մեջ Մերի Ամինովին և պատմում է Ջեսսին ծեր հարևանուհու մասին, ում մեղադրում էին երեխաների առևանգման մեջ և մանկության ժամանակ վհուկ էին համարում։ Ջեսսը դրան լուրջ չի վերաբերվում, սակայն ժամանած մոդել Թիրան, տեսնելով Խլոյային, փախչում է՝ պնդելով, որ նրա շուրջը մեծ քանակությամբ խավար է կուտակված։ Այժմ Խլոյան հավատում է, որ իրեն հետապնդում է վհուկը, իսկ Ջեսսը հակառակն է մտածում։ Այնուամենայնիվ նրանց սպասվում է միասին անցնել իրական աշխարհի շեմը՝ բացահայտելու համար քաղաքային լեգենդի ճշմարտությունը։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Քեթի Սակհոֆ Ջեսս Ջեսս
Լյուսի Բոյնտոն Խլոյա Խլոյա
Հավյեր Բոթետ Վհուկ Վհուկ
Նիկ Մորան Խուզարկու Բորդման Խուզարկու Բորդման
Ջորդան Բոլջեր Դեննի Դեննի
Պունեխ Խաջիմոխամադի Թիրա Թիրա
Ռիչարդ Միլան Բեն Բեն
Կալում Գրիֆիթս Մայքլ Մայքլ
Անյա Մարսոն Մերի Անիմով Մերի Անիմով

Քննադատություն խմբագրել

«Մի՛ բախիր երկրորդ անգամ» ֆիլմն ստացել է խառը և բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքէջի օգտատերերը ֆիլմին տվել են 36 % դրական արձագանքներ 5.6/10 միջին գնահատականով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Raindance Film Festival Don't Knock Twice». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. Дата выхода фильма Не стучи дважды
  4. Rottentomatoes Don’t Knock Twice

Արտաքին հղումներ խմբագրել