Մեքսիկայի դրոշը (իսպաներեն` Bandera de México) Մեքսիկայի Հանրապետության պետական խորհրդանիշերից է։ Այն սահմանված է Մեքսիկայի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է մուգ կանաչ, սպիտակ և կարմիր գույներից ՝ լայնքի և երկայնքի 4:7 հարաբերակցությամբ։ Դրոշի կենտրոնում պատկերված է Մեքսիկայի զինանշանը։

Մեքսիկայի դրոշ
Տեսակազգային դրոշ և ensign?
Իրավասության տարածքՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
Նշան🇲🇽
Հարաբերություն7:4?
Ընդունված էսեպտեմբերի 17, 1810
Գույներկանաչ, սպիտակ և կարմիր
Պատկերված էդաշտ և Մեքսիկայի զինանշան

Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է հույսը, ինչպես նաև Մեքսիկայի հողի բարեբերությունը, սպիտակը խորհրդանշում է մաքրությունը, կարմիրը` արյունը, որ թափվել է հանուն երկրի ազատության։

Փետրվարի 24-ին Մեքսիկայում նշվում է դրոշի օրը։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկայի դրոշ» հոդվածին։