Մեխիկալի (իսպ.՝ Mexicali), քաղաք՝ Մեքսիկայի Մեխիկալի մունիցիպալիտետում, Ստորին Կալիֆոռնիա նահանգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 689 775 մարդ։ Տեղակայված է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի սահմանին։ Քաղաքի անվանումը իսպաներեն «México» և «California» բառերից ստացված հիբրիդային բառ է։ Սահմանի մյուս կողմում՝ ԱՄՆ-ի կողմից, տեղակայված է նրա եղբայր քաղաքը՝ Կալեքսիկոն («California» և «Mexico» բառերիի հիբրիդային բառն է)։

Բնակավայր
Մեքսիկալի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված էմարտի 14, 1901 թ.
Մակերես114 կմ²
ԲԾՄ8±1 մետր
Բնակչություն1 034 224 մարդ (2019)[1]
Փոստային դասիչ21000–21399
Պաշտոնական կայքmexicali.gob.mx(իսպ.)
Մեքսիկալի (Մեքսիկա)##
Մեքսիկալի (Մեքսիկա)
Գվադելուպյան Տիրամոր մայր տաճարը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Քաղաքում կան սննդի, տեսքտիլի, ավտոմոբիլային, տիեզերագնացության տարատեսակ հաստատություններ, ինչպես նաև կան մշակութային և կրթական հաստատություններ։ Զարգացած է տրանսպորտային ինֆրակառուցվածքը։ Քաղաքն սպասարկում է Ռուդոլֆ Սանչես Թաբոադի անվան միջազգային օդանավակայանին։

Պատմություն խմբագրել

Իսպանացիներն այս շրջան են հասել՝ անցնելով Սոնորա անապատի Սատանայի ճանապարհը («Camino del Diablo»): Դա հանգեցրեց նրան, որ տեղացի բնակչությունը ավետարանական դարձավ, ինչպես նաև կրճատեց բնիկ ժողովրդի թվաքանակը։ Պահպանվեցին փոքրաքանակ կոկոպներ (Cocopah): Այդ ժամանակահատվածում եվրոպացիների ներկայությունը սահմանափակվեց ճիզվիտների կողմից, ովքեր գնացին 1780-ական թվականներին։ Դրանից հետո իսպանացիները, իսկ ավելի ուշ՝ նաև մեքսիկացիները, շատ քիչ ընդհանուր գծեր ունեին Ստորին Կալիֆոռնիա թերակղզու հյուսիսարևելյան մասի հետ՝ ընդունելով այն որպես անզսպելի երկիր։ 19-րդ դարում իրականացվում էին երկրաբանական աշխատանքներ, որոնք այստեղ անցկացվում էին Հարավայիյ խաղաղօվկիանոսյան երկաթուղի կառուցելու նպատակով։ Այստեղ գտնվեցին նստվածքային ապարների հանքաշերտեր։ Ընդ որում՝ այդ ժամանակվանից մինչև 1880-ական թվականներըշրջանը գրեթե բնակեցված չէր, ինչի հիմնական պատճառը կլիման էր։ 1888 թվականին դաշնային կառավարությունը տրամադրեց նահանգի մեծ մասը՝ ներառյալ Մեխիկալի Գ. Անդրադեն (Guillermo Andrade), ինչն արվեց ոչ վաղ անցյալում ԱՄՆ սահմանին կազմավորված շրջանի գաղութացման նպատակով։ 1900 թվականին California Development Company-ն կառավարությունից թույլտվություն ստացավ՝ առուն Արոյո Ալամո դելտայով կտրել-անցնելու համար, ինչն արվում էր չոր ջրավազանը Կոլորադո գետի հետ միացնելու համար։ Այստեղ տեղափոխվեցին նորաբնակներ և ագարակատերեր, որոնց հողեր էին բաժանվում։ Արդեն 1904 թվականին 405 կմ² դաշտավայրը ոռոգվում էր։ Այստեղ սկսեցին զբաղվել բամբակի, մրգի և բանջարեղենի աճեցմամբ։ Սահմանի երկու կողմերն էլ բնակեցվեցին՝ ամերիկյան կողմում՝ Calexico-ն, մեքսիկական կողմում՝ Mexicali-ն։ Մեխիկալիի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 1903 թվականի մարտի 14-ն է։ Գյուղատնտեսական արտադրությունը շարունակում էր աճել 20-րդ դարի ընթացքում։ Այս տեղանքով հետաքրքրված էին նաև օտարերկրացիները՝ հնդիկները և ճապոնացիները։ Այստեղ սկսեց զարգանալ տեքստիլ արդյունաբերությունը։ 1952 թվականին՝ Ստորին Կալիֆոռնիա նահանգի ձևավորումից հետո, Մեխիկալին դարձավ դաշնային այդ սուբյեկտի մայրաքաղաքը։ Մեխիկալին հանդիսանում է մեքենաշինական, աերոտիեզերական, հեռահաղորդակցության, մետաղաձուլական և բժշկական արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև արտադրանքի արտահանման գործում։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր անապատային է՝ տաք ձմեռներով և տոթակեզ ամառներով։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 84 մմ է։

Մեխիկալիի կլիման[2]
Ամիս Հունվար Փետրվար Մատր Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջ, առավ., °C 20,3 23,1 25,8 29,7 34,7 40,1 42,2 41,4 38,2 32,0 24,9 20,3 31,1
Միջ. նվազ., °C 6,0 8,0 10,3 13,1 16,8 21,2 25,6 25,6 22,4 16,3 9,6 5,8 15,1
Տեղումներ, մմ 11 8 8 2 1 0 5 12 10 9 4 13 84

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկալի» հոդվածին։