Մեքենագիտություն, մեքենաների մասին գիտություն, միավորում է մեքենաշինության հետ կապված առավել ընդհանուր հարցերին վերաբերող գիտական հետազոտությունների համախումբ՝ անկախ մեքենայի ճյուղային պատկանելությունից և նպատակային նշանակումից։ Մեքենագիտությունը ներառնում է մեքենաների և մեխանիզմների տեսությունը, մեքենաշինության մեշ կիրառվող նյութերի հատկություններն ուսումնասիրող առարկաները (օրինակ, մետաղագիտություն), շահագործման տարբեր պայմաններում մեքենաների դետալների և հանգույցների ամրությունն ու կրող ունակությունն ուսումնասիրող առարկաները, շփման տեսությունը, մեքենաների հանգույցներում դետալների մաշման հետազոտումը, որոնց հիման վրա լուծվում են օ․գ․գ-ի բարձրացման, մեքենաների պաշարների մեծացման, դրանց երկարակեցության, պատրաստման օպտիմալ տեխնոլոգիական պրոցեսների հետազոտման, մեքենաշինության մեշ՝ հուսալիության պրոբլեմները, էներգիայի ռացիոնալ օգտագործման, մեքենաների արտադրողականության և տնտեսողաբերության բարձրացման հարցերը, մեքենաներում ավտոմատ կառավարման պրոբլեմները և այլն։ Մեքենագիտության զարգացումը կախված է ավտոմատիկայի, աերոև գազադինամիկայի, հիդրոդինամիկայի, թերմոդինամիկայի, ֆիզիկայի, քիմիայի, էլեկտրոնիկայի և գիտության այլ բնագավառների նվաճումների հետ։ Իր հերթին էլ Մեքենագիտությունը նըպաստում է գիտության այս ճյուղերի զարգացմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 500