«Մեր միջև լեռներ են» (անգլ.՝ The Mountain Between Us), 2017 թվականի ամերիկյան արկածային դրամա[3]՝ նկարահանված Խանի Աբու Ասադի կողմից Չարլզ Մարտինի համանուն գրքի (2011) հիման վրա[4][5]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[6]։ ԱՄՆ-ում այն կինոթատրոններում թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 6-ին[7]։

Մեր միջև լեռներ են
անգլ.՝ The Mountain Between Us
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, մարտաֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմակենդանի մնալը
ՀիմքThe Mountain Between Us?
Թվականդեկտեմբերի 7, 2017[1], հունվարի 11, 2018 և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորHany Abu-Assad?
ՊրոդյուսերՓիթեր Չերնին
Սցենարի հեղինակՔրիս Վայց[2] և Ջ. Միլս Գուդլո[2]
ԴերակատարներՔեյթ Ուինսլեթ, Իդրիս Էլբա, Դերմոթ Մալրունի[2], Բո Բրիջես[2] և Vincent Gale?[2]
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունՌամին Ջավադի
ՄոնտաժԼի Փերսի
Պատմվածքի վայրՅուտա
Կինոընկերություն20th Century Studios և Chernin Entertainment
Տևողություն103 րոպե
Պաշտոնական կայքէջ
 The Mountain Between Us (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Բժիշկ Բենն ու լրագրող Ալեքսը շտապ պետք է հասնեն Նյու Յորք (բժիշկը պետք է կատարի շտապ վիրահատություն, իսկ Ալեքսը պետք է հասցնի իր հարսանիքին), բայց օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվում են վատ եղանակի պատճառով։ Նրանք վարձում են ոչ մեծ ինքնաթիռ, բայց ճանապարհին օդաչուի հետ պատահած նոպայի պատճառով ինքնաթիռն ընկնում է ձյունածածկ լեռան վրա։ Օդաչուն մահանում է, իսկ Ալեքսը՝ կոտրում ոտքը։ Բենը կարողանում է կրակ վառել, բայց նրանք ունեն շատ քիչ ուտելիք՝ ընկույզ և շոկոլադ։

Երեք օր անց Բենը բարձրանում է լեռան գագաթը, որ գտնի ճանապարհը, բայց ոչինչ չի գտնում և հետդարձի ճանապարհին քիչ է մնում, որ ընկնի խորխորատը։ Նրա բացակայության ընթացքում վթարված ինքնաթիռում մնացած Ալեքսի վրա է հարձակվում կուգուարը, և Ալեքսն սպանում կենդանուն՝ նրա վրա կրակելով ազդանշանային հրթիռով։ Այդպես նրանք ձեռք են բերում ուտելիք։ Վթարից մեկ շաբաթ անց Ալեքսն առաջարկում է օգնություն սպասելու փոխարեն (որը դժվար թե գա, որովհետև արդեն բավական ժամանակ է անցել) իջնել և փորձել օգնություն գտնել։ Բենը պնդում է, թե պետք է սպասել, և Ալեքսը հեռանում է միայնակ այն ժամանակ, երբ Բենը քնած էր։ Շուտով Բենը հասնում է նրա հետևից, և նրանք միասին առաջ են շարժվում։ Եվս երկու շաբաթ անց նրանք գտնում են որսորդական տնակ։ Մի շարք փորձություններից հետո նրանք տեսնում են բնակավայր, բայց ճանապարհին Բենն ընկում է արջի համար տեղադրված թակարդը։ Ալեքսը գնում է օգնություն կանչելու։ Բենն արթնանում է հիվանդանոցում։ Նրանց հաջողվել էր փրկվել միասին։

Սակայն պատմությունը դրանով չի ավարտվում։ Ալեքսը երկար ժամանակ չի կարողանում նույնիսկ նայել լեռներում իր արած լուսանկարներին, չի ուզում թռչել ինքնաթիռով, իսկ հարսանիքն այդպես էլ տեղի չի ունենում։ Բենը չի զանգահարում նրան, չնայած Ալեքսը բազմիցս զանգում և խնդրում է հետ զանգել իրեն։

Մի քանի ամիս անց նրանք հանդիպում են ռեստորանում։ Բենն Ալեքսին ասում է, թե չի զանգահարել, որովհետև մտածել է, որ նա ամուսնացել է, և ինքը կորցրել է նրան։ Իսկ Ալեքսն ասում է, թե լեռներում հարաբերություններն այլ էին, իսկ սա այլ աշխարհ է։ Նրանք դուրս են գալիս ռեստորանից ու բաժանվում, բայց անմիջապես հասկանում են, որ չեն ցանկանում բաժանվել։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Իդրիս Էլբա Բեն Բաս Բեն Բաս
Քեյթ Ուինսլեթ Ալեքս Մարտին Ալեքս Մարտին
Դերմոթ Մալրունի Մարկ Մարկ Ալեքսի փեսացուն
Բո Բրիջես Ուոլթեր Ուոլթեր օդաչու

Արտադրություն խմբագրել

Նախագիծն առաջին անգամ մշակվել է 2012 թվականի հունվարին ռեժիսոր Գերարդո Նարանխոյի կողմից, որը ֆիլմի սցենարիստ է նշանակել Ջ. Միլս Գուդլոյին[8]։ 2012 թվականի օգոստոսին Սքոթ Ֆրենկին հանձնարարվել է վերանայել սցենարը[9]։ 2014 թվականի նոյեմբերին Խանի Աբու Ասադը փոխարինել է Նարանխոյին ֆիլմի ռեժիսորի պաշտոնում[10]։ Ավելի ուշ Քրիս Վայցին հանձնարարվել է նորից վերանայել սցենարը[11]։

Քասթինգ խմբագրել

Դերասանական կազմում հաճախ են փոփոխություններ եղել։ 2012 թվականի մարտին հայտարարվել է, որ Մայքլ Ֆասբենդերը կմարմնավորին Բենին[12], բայց 2014 թվականի սեպտեմբերին նա հեռացել է նախագծից, և նրան փոխարինել է Չարլի Հանեմը։ Ալեքսի դերը կատարելու համար ընտրվել է Մարգո Ռոբին[13], բայց 2014 թվականի նոյեմբերին նա նույնպես հրաժարվել է նախագծին մասնակցելուց, իսկ Ալեքսի դերին հավակնում էր Ռոզամունդ Փայկը[10]։ 2015 թվականի դեկտեմբերին և՛ Հանեմը, և՛ Փայկը հրաժարվել են ֆիլմում նկարահանվելուց[11]։

2016 թվականի փետրվարին դերասանական կազմին միացել է Իդրիս Էլբան[14], հունիսին՝ Քեյթ Ուինսլեթը[15]։ 2017 թվականի փետրվարի սկզբին Դերմոթ Մարուլին ընտրվել է Ալեքսի փեսացուի դերի համար[16]։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմն արժանացել է կինոքննադատների խառը արձագանքներին։ Rotten Tomatoes կայքում այն ունի 40 % վարկանիշ՝ հիմնված 151 գրախոսությունների վրա 10-ից 5,2 միջին միավորով[17]։ Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից գնահատվել է 48 քննադատների 37 գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքների» կարգավիճակին[18]։ CinemaScore կայքում հանդիսատեսը ֆիլմին տվել է A- գնահատականը A+-ից մինչև F համակարգում[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «The Mountain Between Us (2017)». Box Office Mojo. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  4. Michael Briers. «Kate Winslet May Board The Mountain Between Us With Idris Elba». We Got This Covered. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  5. Ashley Lee (2017 թ․ մայիսի 31). «'The Mountains Between Us' Trailer: Idris Elba and Kate Winslet Are Stranded Survivors». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Mike Fleming Jr (2017 թ․ հուլիսի 25). «Star Studded Slate Revealed By Toronto Film Festival 2017». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  7. Anthony D'Alessandro (2017 թ․ հունիսի 8). «Kate Winslet-Idris Elba Survival Pic 'The Mountain Between Us' Moves Up In October». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  8. Jordan Raup (2012 թ․ փետրվարի 2). «'Miss Bala' Director Gerardo Naranjo Lands Hollywood Debut 'The Mountain Between Us'». The Film Stage. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  9. Rachel Abrams (2012 թ․ օգոստոսի 9). «Scott Frank rewrites Chernin's 'Mountain'». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  10. 10,0 10,1 Mike Fleming Jr (2014 թ․ նոյեմբերի 18). «'Gone Girl's Rosamund Pike Circling 'The Mountain Between Us' With Charlie Hunnam». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  11. 11,0 11,1 James White (2015 թ․ դեկտեմբերի 11). «Chris Weitz re-writing The Mountain Between Us as it loses its leads». Empire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Kevin Jagernauth (2012 թ․ մարտի 14). «Michael Fassbender To Climb 'The Mountain Between Us' For 'Miss Bala' Director Gerardo Naranjo». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  13. Edward Davis (2014 թ․ սեպտեմբերի 4). «Casting: Charlie Hunnam Replaces Michael Fassbender in 'The Mountain Between Us;' Two More Join The Coen Bros' 'Hail Caesar!'». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  14. Jeff Sneider (2016 թ․ փետրվարի 10). «Idris Elba to Star in Fox 2000's 'The Mountains Between Us'». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  15. Meriah Doty (2016 թ․ հունիսի 8). «Kate Winslet in Talks for 'Mountain Between Us' With Idris Elba». TheWrap. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  16. Diana Lodderhose (2017 թ․ փետրվարի 2). «Dermot Mulroney Joins Idris Elba In 'The Mountain Between Us'». Deadline. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  17. «The Mountain Between Us». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  18. «The Mountain Between Us». Metacritic. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  19. D'Alessandro, Anthony (2017 թ․ հոկտեմբերի 9). «'Blade Runner 2049' Still Rusted With $36M+ Columbus Day Weekend Opening: Monday Postmortem». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր միջև լեռներ են» հոդվածին։