Մեր դարաշրջանի Բաբելոնը

«Մեր դարաշրջանի Բաբելոնը» (անգլ.՝ Babylon A.D.), ռեժիսոր Մատյո Կասովիցի կողմից նկարահանված ֆանտաստիկ մարտաֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է Մորիս Դանկետի «Բաբելոնի երեխաները» վեպի հիման վրա։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 29-ին ԱՄՆ-ում։

Մեր դարաշրջանի Բաբելոնը
անգլ.՝ Babylon A.D.
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3], ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], հակաուտոպիական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքBabylon Babies?
Թվականօգոստոսի 20, 2008[4], սեպտեմբերի 16, 2010[5] և սեպտեմբերի 11, 2008[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄատյո Կասովից[1][7][3][…]
ՊրոդյուսերՄատյո Կասովից
Սցենարի հեղինակՄատյո Կասովից և Éric Besnard?
ԴերակատարներՎին Դիզել[2][7][3][…], Միշել Եո[2][7][3][…], Մելանի Թիերի[2][3][8], Ժերար Դեպարդիե[8], Շառլոտա Ռեմփլինգ[7][8], Լամբեր Ուիլսոն[7][3][8], Մարկ Սթրոնգ[7][8], Ժերոմ լը Բաննե[8], Դավիդ Բելլ[8], Դեյվիդ Գասման[8], Lemmy Constantine?[8] և Ջոել Քիրբի[9]
ՕպերատորՏիերի Արբոգաստ
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՉեխիա և Պրահա
ԿինոընկերությունCanal+, 20th Century Studios[10] և StudioCanal
Տևողություն101 րոպե
Շահույթ72 000 000 $[11]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

2027 թվականին ավերիչ պատերազմից հետո (ֆիլմում չէր խոսվում ով ում հետ) աշխարհում քաոս էր տիրում։ Այդ պատերազմում մեծ հարստություն է դիզում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ աշխարհի բոլոր մարդիկ հնարավորության դեպքում փորձում էին հայտնվել։ Եվրոպայի և Ասիայի բնակչությունը մխրճված է աղքատության մեջ և մարդիկ գնում են լավ կյանքի հետևից՝ աշխարհի տարբեր անկյուններ։ Վարձկան զինվոր Տուրոպը (Վին Դիզել) հանձնարարեց ուղեկցել Ավրորա (Մելանի Թիերի) անունով աղջկան և միանձնուհի Ռեբեկային (Միշել Եո) նոելիտի աղանդային (սեկտա) վանքից, Ղրղստանից Նյու Յորք։ Եթե նա կատարեց հանձնարարությունը, կստանա հնարավորություն վերադառնալ իր հայրենիք՝ ԱՄՆ, նոր անձնագրով։ Առանց որևէ բան իմանլաու իր ուղեկիցների մասին, նա պետք է հաղթահարի ծանր ուղին գնացքով՝ Տրոիցկից Վլադիվոստոկ, այդտեղից նա սովետական ջրասույզ նավակով մինչև Բերինգի նեղուց, իսկ հետո դեպի Կանադա։ Սկզբում վարձկան զինվորը մտածում է՝ սպանի, թե չսպանի նրան։ Ճանապարհին Տուրոպը հասկանում է, որ Ավրորան օժտված է բնատուր ունակություններով։ Նա բազմալեզու է, բուժելու ունակություններ ունի և կարողե գուշակել ապագան։ Աստիաճանաբար սկսեց համակրել այդ աղջկան,նա ժամանեց Նյու Յորկ և որոշեց նրան չտալ աղանդավորներին։ Հետագայում հանդիսատեցին պարզ դարձավ, որ Ավրորային պետք է աղանդ ինչպես փիար նախագիծ։ Նրա նպատակն էր ավելացնել աղանդի արժեթղթերի գինը և հետեվորդների քանակը մեծացնել 250 մլն-ից 2 մլրդ։ Աղանդի քաջամարտիկների հետ փոխհրաձգությոան ավարտին Ավրորան կրակեց Տուրոպի ուղղությամբ, փրկելով նրան կառավարվող հրթիռից, դա ակտիվ է միայն այն ժամանակ, երբ Տուրոպը կենդանի է։ Երկու ժամ կլինիկական մահից հետո բժիշկ Արտուր Դարկվանդիրը հանելուկային կերպով կյանքի բերեց Տուրոպին։ Այդպես ներկայացրել էին Ավրորայի հայրիկին։

Պարզվում է աղջիկը նոր ռասայի ներկայացուցիչ է։ Բժիշկ Դարկվանդիրը նրան ստեղծել էր քսան տարի առաջ աղանդների պատվերով։ Նրա ուղեղը օրգանական սուպերհամակարգիչ է մարդկության գիտելիքների ամբողջ պարունակությամբ։ Երբ բժիշկը միտքը փոխեց, սեկտանտները արդեն գողացել էին աղջկան նրանից։ Նա հղիացավ երկվորյակներով, որից էլ կշարունակվի ապագա տոհմը։ Տուրոպի հիշողություններից հաջողվում է հաստատել, որ Ավրորան ուղարկվեց ԱՄՆ-ի խորքերը՝ Տուրոպի հայրենիք։ Վարձկանները փորձում էին առաջ անցնել աղանդի մարտիկներից, որոնց ուղղորդում էր նոելիտի առաջնորդուհին։ Տուրոպին հաջողվեց գտնել աղջկան և առաջ անցնել հետապնդողներից։ Անցավ 6 ամիս։ Լույս աշխարհ եկան երկվորյակները, բայց Ավրորան իր գենետիկական ծրագրի օգնության համաձայն մահացավ նրանց ծննդյան ժամանակ։ Իսկ երեխաներին նա թողեց Տուրոպի խնամքին։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել